ՄԵՐ ՈՒՂԻՆ

Գիտության Զարգացման Հրամայականը

Տեխնիկական հետամնացությունը գիտությանը անկարող է դարձնում, անուժ։ 

Մեր Ուղին

Գիտության զարգացման մասին Հայաստանում խոսել և շարունակում են խոսել, բայց խոշոր հաշվով շատ քիչ բան է  փոխվել։ Խոսքը գնում է Գիտության զարգացման մասին որպես սկզբունք, որպես տրամաբանություն։ Ոչ թե աշխատավարձի տասը տոկոս բարձրացում և եղած իրավիճակի յոլա տանելու մոտեցում, այլ ընդունում, որ փաստացի միայն Գիտության շնորհիվ է  հնարավոր դուրս գալ այս իրավիճակից։ Միայն Գիտության շնորհիվ է հնարավոր որևէ զարգացման հասնել։

Բայց Հայաստանում դեռևս չկա Գիտության ընկալման գիտական մոտեցում։ Գիտությունն առավելապես ընդունվում է որպես անհասկանալի ու ծախսատար, թեև շատ խելացի մի բան։ Ու երբ խոսքը գնում է Գիտության զարգացման մասին, հիմնականում հասկացվում է աշխատավարձի բարձրացում և ոչ ավելին։ Աշխատավարձի բարձրացումը կարևոր, բայց ոչ, միակ էական նշանակությունն ունի։ Աշխատավարձի բարձրացումը կարող է միայն մասնակիորեն թեթևացնել գիտնականների սոցիալական վիճակը, բայց ոչ ավելին։ Հայաստանում առայժմ չկան հնարավորություններ գիտնականների աշխատավարձը բարձր սահմանել կամ պարբերաբար բարձրացումները այն մակարդակում պահել, որ դա էականորեն ազդեցություն ունենա։ Տասը կամ քսան հազար դրամի չափով բարձրացումը էական նշանակություն չունի և չի էլ կարող ունենալ։ Իսկ գիտական կարգերի բարձրացումը լի է չափազանց դժվար ընթացակարգերով։

Բայց, ինչպես արդեն նշեցինք, խոսքը միայն աշխատավարձի բարձրացումը չէ։ Չափազանց մեծ նշանակություն ունի ողջ հանրապետության տարածքում գիտական լաբորատորիաների բացումը, դրանց տեխնիկական ապահովումը։ Որովհետև եթե գիտնականները չունեն համապատասխան աշխատանքային հնարավորություններ, նրանք չեն կարող ամենասովորական առաջադրանքը կատարել։ Ավելին, նրանք չեն կարող նաև խնդիրները նորմալ ձևակերպել, առանձնացնել։ Տեխնիկական հետամնացությունը գիտությանը անկարող է դարձնում, անուժ։ 

Հաջորդ կարևոր երևույթը, որ պարտադիր է, գիտական ներուժը չափելն է, հասկանալ, թե պահի դրությամբ ինչ գիտական կարգավիճակ կա, ինչ խնդիրներ, ինչ հնարավորություններ։ Առանց վիճակը հասկանալու, գնահատելու, հնարավոր չէ որևէ մոտեցում, ցուցաբերել։

Գիտությունը պետք է մրցունակ լինի։ Հայ գիտնականը պետք է կարողանա մրցել արտասահմանի հետ, պետք է կարողանա այնպիսի արդյունք և առաջարկ անել, որ դրսում չկարողանան հաշվի չառնել։ Հայաստանը պետք է գիտականորեն գրավիչ լինի բոլորի համար։ Հայաստանը պետք է ունենա իր գիտական միջազգային ամսագրերի, լիցենզավորման մասնագետները, լինի այն կարգավիճակով, որ արտասահմանյան ցանկացած գիտական համայնքի ներկայացուցիչ լրջորեն վերաբերվի Հայաստանին, որովհետև կտեսնի ոչ միայն ուժ, այլև հնարավորություններ հենց իր համար։ Կարո՞ղ է Հայաստանն այնքան գրավիչ լինել գիտական առումով, որ արտասահմանյան գիտնականները իր պոտենցիալն իրականացնի այստեղ, ստանա համարժեք վարձատրություն և Հայաստանին տա իր գիտական ուժը։ Այո, բայց դրա համար Հայաստանում պիտի կայանա այն գիտական միջավայրը, որը տրամադրող է, կանչով ու խոստումնալից։

Որակյալ և ուժեղ գիտությունը լուսավոր և կայուն ապագայի գրավական է։

Հայաստանի այսօրվա մարտահրավերների, գիտական պոտենցիալ իրացման, հնարավորությունների, ինչպես նաև Գիտության զարգացման մասին կարևորագույն հարցազրույց քննարկումը Արա Աբգարյան և Հակոբ Փանոսյանի միջև`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *