Հայաստան

Ո՞ւմ Են Թողնում Ռուսները Կովկասը

Փաստացի ռազմական այդ ներկայությունը ռազմա-քաղաքական «թիկունքային պահովություն» էր Իրանի համար, ինչից Իսլամական հանրապետությունը զրկվում է իր համար, թերեւս, էքզիստենցիալ նշանակություն ունեցող պահի: Ոչ մի խոսք այն մասին, որ Ռուսաստանի զորախմբի հեռացմանը զուգահեռ դադարում է գործել նաեւ Աղդամում ռուս-թուրքական «հետախուզական կենտրոնը»:

Վահրամ Աթանեսյան

Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը

Ռուսաստանյան զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել կողմերի բարձրագույն ղեկավարության մակարդակով, ըստ երեւույթին՝ մարտի 18-ին կայացած Պուտին՝ Ալիեւ հեռախոսազրույցի ընթացքում, որից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը հայտնվեց Ստեփանակերտում, վառեց Նավրուզի տոնական խարույկը եւ հայտարարեց, որ «կրակը վերջնականապես սրբագրոծում է» Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը:

Բաքվում Իրանի դեսպանը նույն օրն անոնսավորեց, որ Հոդափերինի կամրջի հատվածում տեղի է ունենալու Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, որ այդպես էլ չկայացավ: Ռուսաստանյան զորախումբը Լեռնային Ղարաբաղից հեռանում է Իրանի շուրջ շատ բարդ իրավիճակի ֆոնեին: Միամտություն կլինի ասել, թե դա կապ չունի Իսրայելի կողմից Իրանին հասցվելիք հարվածների «սպասման» եւ դրանից բխող՝ աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքավորման հետ:

Միաժամանակ սպասվում է Թուրքիայի նախագահի Միացյալ Նահանգներ այցը, որի ընթացքում, ինչպես թուրքական մամուլն է հայտնում, Վաշինգտոնն Անկարային «առաջարկելու է Բոսֆոր-Դարդանեը բացել ՆԱՏՕ-ի ռազմանավերի Սեւ ծով մուտքի համար»: Հեղինակավոր թուրք փորձագետներից մեկը համարում է, որ եթե «դա տեղի ունենա, ապա Թուրքիան կվերածվի Ռուսաստանի համար թիրախի»:

Ռուսաստանյան զորախմբի ԼՂ –ից հեռանալու համար առարկայական-տեսանելի-շոշափելի պատճառ չկա: Մինչ այդ նույնիսկ տեղեկատվություն էր տարածվել, որ ռուս զինվորականները «կարող են ներգրավվել ականազերծման աշխատանքներում»: Ինչու՞ հատկապես Իրանի շուրջ «մթնոլորտային ճնշամն բարձրացման» եւ Ուկրաինայում «բեկումնային պահի սպասման» իրավիճակում է Կրեմլը որոշել հրապարակայնացնել «Կովկասյան ճակատի մերկացման» մտադրությունը:

Ռուսաստանը հետախուզական տեղեկություններ ունի, որ Իսրայելը «հատուցման գործողությու՞ն» է սկսում Իրանի դեմ եւ իր զինվորականներին ապահովագրու՞մ է հավանական թիրախավորումից, թե՞ ազդակ է հղում Թուրքիային, որ Կավկասից հեռանում է, որպեսզի ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը ուժերը Սեւ ծով մուտք չունենա՞ն: Ռուսաստանյան զորախմբի առաքելության ամենավերջին խնդիրը ԼՂ հայ բնակչության անվտանգության «ապահովումն էր»:

Փաստացի ռազմական այդ ներկայությունը ռազմա-քաղաքական «թիկունքային պահովություն» էր Իրանի համար, ինչից Իսլամական հանրապետությունը զրկվում է իր համար, թերեւս, էքզիստենցիալ նշանակություն ունեցող պահի: Ոչ մի խոսք այն մասին, որ Ռուսաստանի զորախմբի հեռացմանը զուգահեռ դադարում է գործել նաեւ Աղդամում ռուս-թուրքական «հետախուզական կենտրոնը»:

Բացառված չէ, որ այն չի լուծարվի: Ռուսաստանյան զորախումբը, երեւի, լիովին չի լքի Լեռնային Ղարաբաղը: Համագործակցության ինչ-որ ֆորմատ միշտ էլ կարելի է հորինել, ուստի տպավորություն է, որ կամ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը լքում է Արեւմուտքի հետ կարդինալ համաձայնությամբ, կամ «Կովկասյան ճակատը մերկացնում է» Թուրքիայի առջեւ, որպեսզի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում Անկարան չանցնի Արեւմուտքի ճամբար:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *