Հայաստան

Եկեղեցին Ժողովուրդն Է, Ոչ Թե Մեկ Անձ

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստավորում ասվածը հենց ենթադրում է համընդհանուր նպատակների շուրջ համախմբում։ Եկեղեցին բավական մեծ աշխատանք տարել և տանում է այդ ուղղությամբ։ Եկեղեցու կատարած աշխատանքի մեջ նաև մեծ չափով նկատելի է հայրենիք արժեքի կարևորումը։ Առանց հայրենիքի, առանց Հայաստանի Հանրապետության գոյության, Սփյուռքը ևս օդում կմնա։

Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյան

Առաջին ալիք Ամերիկան զրուցել է Արևմտյան և Մեքսիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ։
Զրույցի ընթացքում արքեպիսկոպոս Տերտերյանն ասաց, որ այս ծանր պահին առավել քան երբևէ պետք է, որ հայությունն իր ուժերը համախմբի, միավորի, միայն այդպես կարելի է դիմագրավել այն ծանր մարտահրավերներին, որ ծառացած են մեր առաջ։ Մեզ հետ տեղի ունեցած դժբախտությունները հասկանալի հուսահատություն եմ մտցրել շատերի մեջ։ Բայց մենք չենք կարող և չպիտի կորցնենք Արցախի մեր տեսիլը։ Իսկ դրա համար առավելագույնս միավորում է պետք։ Պիտի արվի առավելագույնը, որ ժողովուրդը կամքը չկորցնի, հուսահատությունն ավելի ուժեղ չգտնվի, քան նպատակներն ու արժեքները։
Արքեպիսկոպոս Տերտերյանն այն համոզումը հայտնեց, որ պատերազմից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստավորում ասվածը հենց ենթադրում է համընդհանուր նպատակների շուրջ համախմբում։ Եկեղեցին բավական մեծ աշխատանք տարել և տանում է այդ ուղղությամբ։ Եկեղեցու կատարած աշխատանքի մեջ նաև մեծ չափով նկատելի է հայրենիք արժեքի կարևորումը։ Առանց հայրենիքի, առանց Հայաստանի Հանրապետության գոյության, Սփյուռքը ևս օդում կմնա։ Առանց Հայաստանի՝ հայությունը անտեր է մնում, ուստի և Հայաստանի գոյություն, նրա ուժեղացումը անչափ կարևոր ու գերնպատակ է։
Արքեպիսկոպոս Տերտերյանը խոսեց այն մասին, որ քննադատություն կա եկեղեցու և եկեղեցականների հասցեին։ Եկեղեցին ամեն ինչ է։ Եկեղեցին հենց ինքը ժողովուրդն է։ Այո՛, կարող են լինել քննադատություններ եկեղեցու հասցեին, կարող են լինել ողջամիտ և անաչառ քննադատություններ և դրանք ուղղիչ նպատակ են ունենում։ Դրանք խրախուսելի են և առանձին անհատը չի կարող մարմնավորել ողջ եկեղեցին։ Եկեղեցին ոչ թե անձ է, այլ գաղափար է, երևույթ և արժեք։ Բայց մենք պիտի բավական զգույշ լինենք, որ անձին ուղղված քննադատությունը բաժին չհասնի եկեղեցուն, որ եկեղեցու ընդհանուր ձեռքբերումը չսեփականացվի անձի կողմից։
Ինչ վերաբերում է նրան, որ զենքով հեղափոխություն անելու կամ նմամ ոգով արտահայտություններ են արվում, ապա արքեպիսկոպոս Տերտերյանն ասաց, որ կոնկրետ տեղյակ չէ նման զրույցներից, բայց անձամբ ինքը չի հավատում զենքով հեղափոխությանը և իր կարծիքը շարունակում է մնալ սիրո և ներողամտության քարոզ ու տարածումը։ Քրիստոնեությունը հենց այդ արժեքներն է տարածում և մենք էլ որպես քրիստոնյա, պետք է փորձենք ապրել այդ գիտակցությամբ։
Մեր ժողովրդի հոգում կա քրիստոնեությունը, կա այդ գիտակցումն ու մոտեցումը և մենք պետք է կարողանանք վերաթարմացնել այդ գաղափարը։ Ինչպես նշում են սուրբ հայրերը, մենք պետք է վերաքրիստոնեանանք, նորից մեր հոգում արթնացնենք քրիստոնեական ջերմությունը, ներողամտությունն ու սերը։ Եկեղեցին հենց այդ գաղափարներն է որդեգրել և դրանցով է առաջ շարժվում։
Առավոտյան արթնացած մարդը թող ընդամենը մեկ րոպե աղոթի և շարունակի ապրել իր օրը։ Աղոթքից հետո նրան ողջ օրը հենց աղոթքի բերած խաղաղության և հանգստության ջերոմթւյամբ կշարժվի։ Հիմա չարացածությունն ու հուսահատությունը շատացել է, մարդիկ ավելի անզուսպ և բռնկուն են, ավելի աններող, իսկ քրիստոնական ջերմությունն ու սերը մեր մեջ կարող է նորից արթնացնեն այդ գաղափարի ողջ լուսավորությունը։


Ամբողջական տեսանյութը՝


    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *