Հայաստան

Աշխարհում Մեխանիզմ Է Փոխվում, Նախկին Կանոնները Չեն Սշխատում

Այսինքն երկրում կուսակցությունները վաղուց արդեն որևէ դերակատարում չունեն և չեն էլ կարող ունենալ, քանի որ երկրում քաղաքական միտք չկա, սպառվել է։ Մյուս կողմից էլ իշխանությունների կողմից անընդհատ առասպելականացվում են Ռ․ Քոչարյանը, Ս․ Սարգսյանը և իշխանության համար ապահովում դիվականացված ընդդիմություն։ Բայց դա էլ իր հերթին քաղաքական վակուումն ավելի է մեծացնում։

Մանվել Սարգսյան

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են այս օրերին Երևանում տեղի ունեցաող բողոքի ցույցերը, սահմանազատումը և այլ հարակից թեմաներ։
Քաղաքագետը սահմանազատման մասին ասաց, որ կարևոր է ընդգծել, այն, որ ներկայսումս կատարվողը ոչ թե ավարտված կամ հաստատված ու հասկացված մ իբան է, այլ ավելի շատ գործընթացային բնույթ ունի։ Սահմանազատման աշխատանք կատարվում է, կան որոշ հատվածներ, որտեղ ինչ ինչ աշխատանքներ են կատարվել, բայց դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք նույն կերպ կընթանան աշխատանքները ողջ սահմանագծով, թե ոչ։ Ալմաթիի հռչակագիրը ոչ թե երկաթե կանոն է այդ սահմանազատման համար, այլ ընդունվել է որպես ընդհանուր պայմանավորվածությունների հիմք։ Բնականաբար Ադրբեջանը ներկայումս տեղի ունեցող այդ աշխատանքները իր հանրությանը չի ներկայացնում որպես սահմանազատման աշխատանք, այլ որպես Հայաստանից անընդհատ ստացվող զիջումներ։ Ադրբեջանը ցանկանում է ներկայացնել իրավիճակն այնպես, որ իրենք պահանջում են, իսկ հայերը՝ զիջում։ Այդ հարցի հետ կապված մեկնաբանություններն ավելի անորոշ են դառնում, քանի որ տեղեկատվությունը երբեմն շատ հակասական է ու միանգամից կողմնորոշվել չի ստացվում։ Նույն կետի հարցով կարող են իրար լրիվ հակասող լուրեր ստացվել։ Հասկանալը բարդացնում է նաև ՀՀ իշխանությունների այն պահվածքը, որ տեղի ունեցողը փորձում են ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ՝ ակնակելով, որ դրա այլընտրանքը պատերազմն է, ինչն էլ հասարակության ներսում լրիվ հասկանալի հուզմունք է առաջ բերում։
Մանվել Սարգսյանի կարծիքով հենց այդ հուզմունքն է պատճառ է դարձել այս օրերին ընթացող ցույցերի համար։ Ցույցերը ևս գործընթացային երևույթ են ու խոշոր հաշվով ոչ մի տեղ չեն տանում։ Մարդիկ հուզված են, բարկայացած, նրանց արժանապատվությունը խոցված է ու այս ցույցերը ինչ որ առումով նաև պատիվը, արժանապատվությունը փրկելու համար է։ Ինչ վերաբերում է դրա ընթացքին, թե արդյո՞ք շարժումը կմարի, թե նոր թափ կհավաքի, դժվար է միանշանակ ասել։ Այդ շարժումը բացասական հույզերի հետևանք է։ Օրինակ Կիրանցում խնդիր առաջացավ, շարժումը թափ ստացավ, շարժումը գուցե վաղը մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ ու հզոր լինի, եթե համապատասխան աստիճանի խնդիրներ առաջանան ինչ որ հարցերում, որոնք հասարակությանը կմղեն պոթկումների։ Բայց այս շարժումը հազիվ թե հանգեցնի այն քաղաքական հաղթանակին, որի մասին խոսում են ընդդիմադիրները։ Պատճառները բազմաթիվ են ու առաջին հերթին պետք է նշել անորոշությունը։ Ի տարբերություն 2018թ․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման, որտեղ հստակ նշվում էր ծրագիրը՝ քրեաօլիգարխիկ տարրի հեռացում, ժողովրդի կողմից ժամանակավոր վարչապետի ընտրություն, այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հիմա չկա այդ որոշակիացումը։ Անգամ իշխանության հասցեին հնչող մեղադրանքները կոնկրետացված ու դետալացված չեն։ Նիկոլ Փաշինյանն իր ժամանակին դիմում էր իշխող խմբակցությանը, որից էլ պահանջում էր որևէ գործողություններ, իսկ հիմա շարժումը դիմում է ընդդիմությանը։ Ինչի՞ համար, եթե ընդդիմությունը ուժ չունի առաջադրված հարցերն իրականացնելու համար։ Ընդ որում միայն ծրագիրը բավական չէ, այլ կարևոր է նաև պահվածքը։ Քանի որ շատ են համեմատությունները Փաշինյանի շարժման հետ, ապա այն ժամանակ Փաշինյանը դիմում էր իշխանությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, իսկ հիմա ընդդիմությունը կարող է մանդատները վայր դնել ու դրանով իսկ ստիպել իշխանություններին, որ վերջիններս արտահերթ ընտրությունների գնան։ Բայց չի անում, որովհետև հասկանում է, որ ընդդիմության շատ ներկայացուցիչներ այլևս չեն հայտնվի օրեսնդիր մարմնում, որոշ պատգամավորներ մանդատը դնելու պես կդատվեն։ Այնպես է ստացվել, որ ժողովուրդը նաև տեսնում է, որ ընդդիմադիր ողջ դաշտը հավաքվել է շարժման շուրջը՝ նախկին համարվող ամբողջ համակարգը, իսկ մարդիկ նրանց լավ են հիշում ու հասկանալի է նրանց իներտությունը։ «Նախկին» կոչվող ներկայիս ընդդիմությունը ինքնասպանության է գնում, սա իր վերջն է։
Մանվել Սարգսյանը մի կարևոր դիտարկում իրականացրեց առ ան, որ դեռևս 2010-ականների սկզբից Հայաստանում կուսակցություններն արդեն ամբողջովին սպառվել էին որպես կենսունակ մարմիններ։ 2010-ականներից այս կողմ գրեթե բոլոր կարևոր իրադարձությունների լուծմանը ձեռնամուխ են եղել քաղաքացիական նախաձեռնությունները, հասարակական կազմակերպությունները՝ «Էլեկտրիկ Երևան», «Դեմ եմ պարտադիրին», «Ոչ 150 դրամներին», Մաշտոցի պուրակի բնապահպանական և այլ բնապահպանական ակցիաներ։ Այսինքն երկրում կուսակցությունները վաղուց արդեն որևէ դերակատարում չունեն և չեն էլ կարող ունենալ, քանի որ երկրում քաղաքական միտք չկա, սպառվել է։ Մյուս կողմից էլ իշխանությունների կողմից անընդհատ առասպելականացվում են Ռ․ Քոչարյանը, Ս․ Սարգսյանը և իշխանության համար ապահովում դիվականացված ընդդիմություն։ Բայց դա էլ իր հերթին քաղաքական վակուումն ավելի է մեծացնում։
Անդրադառնալով այն բանին, որ ռուսները իրենց որոշ հենակետերը հանեցին Հայաստանից ու նաև հեռանում են Արցախից, Մանվել Սարգսյանն ասաց, որ հայերը նոր են հասկանում, որ դա երկրի անկախությանը միտված կարևոր քայլերից է։ Ի՞նչ տարբերություն, թե քո սահմանին ռուսական զորք կլինի կանգնած, թե թուրքական, եթե նրանք միասնական ծրագրով են գործել։ Մենք մեր անվտանգությունը երկու հարյուր տարի է նույն մեխանիզմով են ցանկանում ապահովել ու չենք հասկանում, որ հստակ կանոններ են փոխվել, որ նախկին համակարգը, եթե նույնիսկ առաջ աշխատել է, հիմա չի աշխատում։ Քաղաքագետը նաև անլուրջ որակեց այն կարծիքները, որ ռուսների հետ հնարավոր էր ավելի լավ հարաբերություններ պահպանել, եթե իշխանությունները այլ կերպ պահեին իրենց։ Ռուսներն իրենք են հեռանում այստեղից։ ՀԱյաստանը ռուսների համար կորցրել է իր նշանակությունը, ռուսներն էլ Հայաստանին մաս-մասն պատառոտում են՝ իրենց շահերի համար տալով սրան-նրան։ Մեխանիզմ է փոխվել ու եթե մենք չհասկանանք դա, միշտ դուրս ենք մնալու գործընթացներից։ Բացի դրանցի էլ, ռուսների հետ մնալու միտքն այն էր, որ նրանք պաշտպանեին հայերին, բայց եթե ռուսները ոչ մի բան չեն անում, էլ մնում են ի՞նչ անեն։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *