16.7 C
Yerevan

Ոչ Թե Հանուն Տավուշի, Այլ Հանուն Ռուսաստա­նի

ՔՊ‑ը ճիշտ կանի, եթե մի քանի պատգա­մա­վո­րով միա­նա անվստա­հություն հայտնե­լու գործընթա­ցին, որովհետև դրա­նից հետո ընդդի­մությունը չի կարո­ղա­նա­լու իմփիչմենթի հասնել ու մի քանի օր էլ փողո­ցում ցույցե­րը մաշեցնե­լուց հետո հայտա­րա­րե­լու է, որ վերա­դառնում են խորհրդա­րան՝ «սեփա­կան օրա­կարգով»։ Մենք այս ֆիլմն արդեն մի քանի անգամ տեսել ենք։

Արամ Սարգսյան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը տեսա­կա­պով զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ, ՀՀ նախկին վարչա­պետ Արամ Սարգսյա­նի հետ։ 

Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րը այսպես, թե այնպես կատարվե­լու են, դրա­նից հնա­րա­վոր չէ խոսւա­փել և պետք էլ չէ, քանի որ դա միակ միջոցն է առանց պատե­րազմի հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու և խաղաղ կյանք սկսե­լու համար։ Ընդհա­նուր առմա­մաբ, գոնե այս պահի դրությամբ չկա առանձնա­հա­տուկ ծանր կամ սարսա­փե­լի վիճակ, որը կարե­լի է աղետ կոչել։ Ոսկե­պա­րի և Բաղա­նի­սի պահով այս պահին որևէ խնդիր չկա։ Արտա­հայտված խնդիր կա միայն Կիրանցի պարա­գա­յում և գյուղա­ցի­նե­րը լրիվ հասկա­նա­լի մտա­հո­գություններ ունեն։ Մտա­հո­գություննե­րը մի քանիսն են՝ ճանա­պարհը, դպրո­ցը, և մի քանի շինություններ, որոնք անցնե­լու են Ադրբե­ջա­նին, քանի որ սահմա­նա­զատվող 1976թ․ քարտե­զով Կիրանց գյուղում գտնվող չորս շինություններ անցնում են Ադրբե­ջա­նին։ Դրանցից մեկը տուն է, մյուսը՝ չաշխա­տող վագոն-վաճա­ռասրահ և ևս երկու՝ գյուղատնտե­սա­կան նշա­նա­կություն ունե­ցող շինություններ։ Կառա­վա­րությունն ամբողջա­պես և բարձր մակարդա­կով փոխհա­տուցե­լու է այդ չորս շինություննե­րի համար։ Մյուս հարցը ճանա­պարհի մի հատվածն է և ներկա­յումս Աչա­ջուր գնա­ցող ճանա­պարհով կսպա­սարկվի Կիրանցը, որի ընթացքում՝, մեկ-երկու ամսվա ընթացքում պատրաստ կլի­նի այլընտրանքա­յի­նը։ Ինչ վերա­բե­րում է դպրո­ցին, որը բավա­կան մոտ է ընկնում Ադրբե­ջա­նին, այդ հարցով վարչա­պե­տը առա­ջարկել է գյուղա­ցի­նե­րին, որ եթե նրանք կցանկա­նան օգտա­գործել արդեն վերա­նո­րոգված շենքը, դա կլի­նի դպրոց, եթե ոչ՝ ապա շենքը կհատկացվի այնտեղ տեղա­կայվող սահմա­նա­պահ ջոկա­տին, իսկ դպրո­ցի համար ավե­լի հեռու վայրում շենք կհատկացվի։ Այս պահին սա է սահմա­նա­զատման իրաա­վի­ճա­կը։ Ինչպես նշեց Արամ Սարգսյա­նը, սահմա­նա­զա­տումն ինքն իրե­նով խնդրա­հա­րույց երև­ույթ է և այնպես չէ, որ կողմե­րից որևէ մեկը լիո­վին շահած է դուրս գալու դրա­նից։ Երբ մենք ասում ենք, որ մեր գյուղե­րի համար բարդ է լինե­լու ադրբե­ջանցի­նե­րին այդքան մոտ լինե­լը, հարկա­վոր է հասկա­նալ, որ ադրբե­ջանցի­նե­րը ևս ունեն այդ մտա­հո­գություննե­րը, քանի որ նրանք էլ հայ սահմա­նա­պահնե­րի ուշադրության կենտրո­նում են լինե­լու։ Հիմա պետք է այնպես անենք, այնպի­սի երկիր փորձենք կառուցել, որ ադրբե­ջանցի­նե­րը զգուշա­նան մեզնից, այլ ոչ թե մենք իրենցից։ Այս սահմա­նա­զա­տումը խաղա­ղությունն ավե­լի կայուն է դարձնե­լու։

Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ Երև­ա­նում ընթա­ցող զրույցե­րին և ասաց, որ դրանք տավուշյան մտա­հո­գություններ չունեն, այլ նպա­տա­կը խմբա­յին է ու քաղա­քա­կան։ Ինքը տեղյակ չէ, թե արդյո՞ք Բագրատ սրբա­զա­նը գիտակցում է, որ իր միջո­ցով փորձում են քաղա­քա­կան ակտ իրա­կա­նացնել, թե իրեն ինչ որ բան են խոսք տվել, բայց ակնհայտ է, որ ցույցե­րի թիկունքում կանգնած են երկրորդ և երրորդ նախա­գահներն իրենց ռեսուրսնե­րով։ Բայց ընդդի­մության դժբախտությունն այն է, որ նրանք չկա­րո­ղա­ցան գոնե մեկ քաղա­քա­կան դեմք գտնել, ում հասա­րա­կությունն ընդունի և ստիպված են Բագրատ սրբա­զա­նով պաշտպանվել։ Բայց սա շատ վատ տենդենց է, որովհետև այն, ինչ հիմա իրա­կա­նացվում է, դա Քոչարյա­նի ասած «մինչև քոքը մաշեցնե­լու» իրա­վի­ճակն է, բայց մաշեցնում և քանդում են եկե­ղե­ցին։ Այստեղ, ոչ թե Տավուշի հարցն է, Տավուշի մասին մտա­հո­գություններ, այլ քաղա­քակրթա­կան ընտրության հարց: Ընտրություն՝ դեպի Եվրո­պա, թե դեպի Ռուսաստան՝ մի պետություն, որը ինքն իր ձեռքով դատարկեց Արցա­խը, հանձնեց Ադրբե­ջա­նին, վերջում էլ շնորհա­կա­լություն հայտնեց ու գնաց։ Ու ի՞նչ անես նրանց հետ։ Հասա­րա­կությունն էլ հասկա­նում է, թե ինչ է կատարվում, դրա համար էլ իր մասնակցությունը չի բերում այնտեղ։ Հիմա եթե Բագրատ սրբա­զա­նին փոխա­րի­նեն որևէ մեկ մարդով, ապա ցույցին ներկա մարդկանց մի մեծ մասը ևս կթողնի ու կգնա։

Բագրատ սրբա­զա­նի՝ վարչա­պետ դառնա­լու հեռանկա­րը Արամ Սարգսյա­նը լուրջ չհա­մա­րեց։ Նա ասաց, որ դրա համար սահմա­նադրա­կան փոփո­խություններ պիտի կատարվեն, որը չի լինի, բացի դրա­նից էլ աշխարհը մեզ անլուրջ կհա­մա­րի։ Բագրատ սրբա­զա­նը որպես Կանա­դա­յի քաղա­քա­ցի՝ երդում է տվել Կանա­դա­յին, որպես հոգև­ո­րա­կան՝ Աստծուն ու միա­ժա­մա­նակ էլ ենթա­կա է եկե­ղե­ցա­կան խորհրդին։ Ինչպե՞ս կարող է նման կարգա­վի­ճա­կը դիտարկվել որպես վարչա­պե­տի թեկնա­ծուին հարմար կարգա­վի­ճակ։ ՔՊ‑ը ճիշտ կանի, եթե մի քանի պատգա­մա­վո­րով միա­նա անվստա­հություն հայտնե­լու գործընթա­ցին, որովհետև դրա­նից հետո ընդդի­մությունը չի կարո­ղա­նա­լու իմփիչմենթի հասնել ու մի քանի օր էլ փողո­ցում ցույցե­րը մաշեցնե­լուց հետո հայտա­րա­րե­լու է, որ վերա­դառնում են խորհրդա­րան՝ «սեփա­կան օրա­կարգով»։ Մենք այս ֆիլմն արդեն մի քանի անգամ տեսել ենք։

Արամ Սարգսյա­նը նաև հավե­լեց, որ լավ կլի­ներ, եթե Հայաստա­նում քվեարկություն անցկացվեր ԵՄ անդա­մության դիմե­լու հարցով, որպեսզի բոլո­րի համար էլ պարզ լինի, որ ժողովրդի մեծա­մասնությունը Եվրո­պա­յի կողմն է։

Հարցրազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ