Ի՞նչ տեղի ունեցավ, երբ մեր հայրենակիցները որոշեցին Ադրբեջանի դեմն առնել Ռուսաստանի օգնությամբ և միջնորդությամբ։ Նրանք մեղադրեցին և հեռացրեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին այն պնդումներով, որ նա եվրոպամետ է և ցանկանում է ադրբեջանցիների հետ հանդիպել Եվրոպայում։ Իսկ նրանք ընտրեցին Ռուսաստանին ու գնացին Ադրբեջանի հետ հանդիպեցին Եվլախում և ստորագրությամբ լուծարեցին Արցախը։ Ու մինչև հիմա էլ Հայաստանն ազատ չէ ռուսական նկրտումներից Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ։
Եվրաքվեի Նախաձեռնող Մարմին
Այսօր Երևանում տեղի ունեցավ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքի մեկնարկի Ժողովրդական Ուժերի հարթակի հավաքը։
Հավաքի ժամանակ կազմակերպիչները ևս մեկ անգամ նշեցին Եվրաքվեի կարևորությունն ու հրատապությունը, այն անցկացնելու կարևրությունը և դրանից ակնկալվող հետևանքները։
Հավաքի ժամանակ հայտարարվեց, որ Եվրաքվեի շտաբի պետ է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ լրատվական հարցերի համակարգող՝ «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
Բուն հավաքի բովանդակային մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։
Հովսեփ Խուրշուդյանն իր բացման և ողջույնի խոսքում նշեց, որ ըստ օրենքի, իրենք ունեն 60 օր անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքելու համար(50 հազար), բայց ինքը վստաահ է, որ այդ վաթսուն օրերի ընթացքում կհավաքվի ավելի շատ ստորագրություն, քան 50 հազարն է։
Այնուհետև ելույթով հանդես եկավ Եվրաքվեի շտաբի պետ Արամ Սարգսյանը։ Նա իր ելույթում նշեց, որ այս տագնապալի օրերին հասարակությանը հիմնականում մեկ հարց է հուզում՝ արդյո՞ք պատերազմ կլինի, թե ոչ։ Եվ այդ իրավիճակը ավելի է սրվում ոչ միայն Ադրբեջանի պահվածքից, այլև ՀՀ ԱԳՆ-ից հնչող այն կարծիքներից, որ նոյեմբերին Ադրբեջանում սպասվող COP-29-ից հետո մեծ է հավանականությունը, որ Բաքուն ռազմական սադրանքների կդիմի։ Բացի դրանից, այժմ մարդկանց հետաքրքրում է, թե արդյո՞ք հնարավոր չէ կանխատեսվող հնարավոր ագրեսիայի դեմն առնել ներկայիս պաշտոնական դաշնակիցների միջոցով։ Ո՛չ, հնարավոր չէ։ Արամ Սարգսյանը հիշեցրեց, թե ի՞նչ տեղի ունեցավ, երբ մեր հայրենակիցները որոշեցին Ադրբեջանի դեմն առնել Ռուսաստանի օգնությամբ և միջնորդությամբ։ Նրանք մեղադրեցին և հեռացրեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին այն պնդումներով, որ նա եվրոպամետ է և ցանկանում է ադրբեջանցիների հետ հանդիպել Եվրոպայում։ Իսկ նրանք ընտրեցին Ռուսաստանին ու գնացին Ադրբեջանի հետ հանդիպեցին Եվլախում և ստորագրությամբ լուծարեցին Արցախը։ Ու մինչև հիմա էլ Հայաստանն ազատ չէ ռուսական նկրտումներից Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ։ Ահա թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական աջակցությունը։ Իսկ Հայաստանին իրական ապագա է պետք։ Ապագա, որտեղ և որում Հայաստանը կունենա նորմալ զինված պրոֆեսիոնալ բանակ, զարգացած տնտեսություն; Ու արդեն Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունի ընտրելու այդ ապագան։ Դրա համար հարկավոր է պարզապես գնալ համայնքապետարան կամ գյուղապետարան և այնտեղ քվեարկել հանուն Հայաստանի ապագայի, որովհետև այլ տարբերակ այլևս չկա։ Մենք պիտի որոշենք, թե ուզո՞ւմ ենք, որ Հայաստանի համալսարանները մտնեն աշխարհի լավագույն հարյուրակի մեջ, թե ոչ, ուզո՞ւմ ենք ունենալ որակյալ բժշկություն, որը կընդգրկվի համաշխարհային առողջապահական վստահության շրջանակի մեջ, թե ոչ։ Ու հիմա եկել է այդ պահը, որոշելու պահը։
Արամ Սարգսյանն իր խոսքն ուղղեց նաև ՀՀ իշխանություններին։ Նա նշեց, որ իշխանությունները բազմաթիվ արհեստական պատճառաբանություններ էին բերում ու ձգձգում այս հարցը։ Ինքը թեև գիտե, թե իշխանության շատ ներկայացուցիչներ կողմ են եվրաինտեգրմանը, բայց միայն կողմ լինելը բավարար չէ։ Գործել է պետք։ Ու հիմա նրանք ևս հնարավորություն ունեն իրենց բարի ցանկությունները իրավական մակարդակում ամրագրելու։ Ու եթե 50 հազար ստորագրություն հավաքելուց հետո իշխանությունները խորհրդարանում չամրագրեն, որ իրենք կողմ են այդ հանրաքվեին, ապա դա կնշանակի միայն մեկ բան՝ ՀՀ իշխանությունները դեմ են Եվրաքվեին ու Եվրաինտեգրմանը։
Արամ Սարգսյանից հետո նաև ելույթ ունեցան մնացյալ կազմակերպիչները՝ նշելով Եվրաքվեի անհրաժեշտությունն ու կարևորությունը։
Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և աջակիցներին և Եվրաքվեին բարի երթ մաղթեցին՝ վստահ այն բանում, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։
Ստորև ներկայացնում ենք կազմակերպիչների ամբողջական ցանկը՝
ԿԱԶՄ՝ «ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ
1. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
2. ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, «Ազատ քաղաքացի» ՀԿ
3. ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
4. ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
5. ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ, Հայաստանի Եվրոպական կուսակցություն
6. ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Խաղաղության երկխոսություն ՀԿ
7. ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
8. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱԼԱՅԴՋՅԱՆ, «ՊրոԱրմենիա» ՀԿ
9. ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
10. ՆՎԱՐԴ ՄԱՆԱՍՅԱՆ, հասարակական գործիչ
11. ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հայաստանի Եվրոպական կուսակցություն
12. ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆ, «Իրավունքի Եվրոպա միավորում», ավագ իրավախորհրդատու
13. ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
14. ՀՐԱՅՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Ազատ քաղաքացի» ՀԿ, քաղաքագետ
15. ԱՌՆՈԼԴ ԲԼԵՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
16. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՅԱՆՑ, Հայաստանի Եվրոպական կուսակցություն
17. ԳՈՀԱՐ ԲԱԼԴՐՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
18. ԵՐԱՆՈՒՀԻ ԱՄԻՐՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
19. ԱՆԱՀԻՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, Հայաստանի Եվրոպական կուսակցություն
20. ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
21. ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
22. ԼԻԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Հայաստանի Եվրոպական կուսակցություն
23. ՄՀԵՐ ԲԵՋԱՆՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
24. ՎԻԳԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
25. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
26. ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
27. ՄՈւՇԵՂ ԱՍԼԱՆՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
28. ՏԻԳՐԱՆ ԹՈԹՈԼՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
29. ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
30. ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
31. ԼԻՆԱ ՂՇՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
32. ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
33. ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
34. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
35. ՆԵԼԼԻ ՂԱՐԴՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
36. ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
37. ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
38. ԱՐՍԵՆ ՄԱՆԱՍԱՐՅԱՆ – Հանուն Հանրապետության կուսակցություն
39. ԳԵՎՈՐԳ ԶԱՔԱՐՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
40. ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
41. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
42. ԺԻՐԱՅՐ ՈՍԿԱՆՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
43. ՍԱՐԳԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
44. ՍևԱԿ ՄՈՒՍԱԹՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
45. ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐՈՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
46. ԶԱՐՈՒՀԻ ԾԱՌՈՒԿՅԱՆ, Հանուն Հանրապետության կուսակցություն
47. ՎԱՀԵ ԲԵՋԱՆՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
48. ԱՐԹՈւՐ ԳՈւՅՈւՄՋՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
49. ԳՐԻԳՈՐ ՄԱԴԱԹՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
50. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
51. ԲԱՐԴՈւՂ ԳԱԼՍՏՅԱՆ, Հանրապետություն կուսակցություն
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ՝ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում
Հավաքի տեսանյութն ամբողջությամբ՝ YouTube.com կայքում։