28.4 C
Yerevan

Եվրաքվեն Հանուն Հայաստա­նի Ապա­գա­յի

Ի՞նչ տեղի ունե­ցավ, երբ մեր հայրե­նա­կիցնե­րը որո­շե­ցին Ադրբե­ջա­նի դեմն առնել Ռուսաստա­նի օգնությամբ և միջնորդությամբ։ Նրանք մեղադրե­ցին և հեռացրե­ցին Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին այն պնդումնե­րով, որ նա եվրո­պա­մետ է և ցանկա­նում է ադրբե­ջանցի­նե­րի հետ հանդի­պել Եվրո­պա­յում։ Իսկ նրանք ընտրե­ցին Ռուսաստա­նին ու գնա­ցին Ադրբե­ջա­նի հետ հանդի­պե­ցին Եվլա­խում և ստո­րագրությամբ լուծա­րե­ցին Արցա­խը։ Ու մինչև հիմա էլ Հայաստանն ազատ չէ ռուսա­կան նկրտումնե­րից Զանգե­զուրի միջանցքի տրա­մա­բա­նությամբ։

Եվրաքվեի Նախա­ձեռնող Մարմին

Այսօր Երև­ա­նում տեղի ունե­ցավ ԵՄ-ին անդա­մակցե­լու հարցով ստո­րագրա­հա­վա­քի մեկնարկի Ժողովրդա­կան Ուժե­րի հարթա­կի հավա­քը։

Հավա­քի ժամա­նակ կազմա­կերպիչնե­րը ևս մեկ անգամ նշե­ցին Եվրաքվեի կարև­ո­րությունն ու հրա­տա­պությունը, այն անցկացնե­լու կարևրությունը և դրա­նից ակնկալվող  հետև­անքնե­րը։

Հավա­քի ժամա­նակ հայտա­րարվեց, որ Եվրաքվեի շտա­բի պետ է ընտրվել «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը, իսկ լրատվա­կան հարցե­րի համա­կարգող՝ «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը։

Բուն հավա­քի բովանդա­կա­յին մեկնարկը տրվեց Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կան օրհներգով։

Հովսեփ Խուրշուդյանն իր բացման և ողջույնի խոսքում նշեց, որ ըստ օրենքի, իրենք ունեն 60 օր անհրա­ժեշտ քանա­կով ստո­րագրություններ հավա­քե­լու համար(50 հազար), բայց ինքը վստաահ է, որ այդ վաթսուն օրե­րի ընթացքում կհա­վաքվի ավե­լի շատ ստո­րագրություն, քան 50 հազարն է։ 

Այնուհետև ելույթով հանդես եկավ Եվրաքվեի շտա­բի պետ Արամ Սարգսյա­նը։ Նա իր ելույթում նշեց, որ այս տագնա­պա­լի օրե­րին հասա­րա­կությա­նը հիմնա­կա­նում մեկ հարց է հուզում՝ արդյո՞ք պատե­րազմ կլի­նի, թե ոչ։ Եվ այդ իրա­վի­ճա­կը ավե­լի է սրվում ոչ միայն Ադրբե­ջա­նի պահվածքից, այլև ՀՀ ԱԳՆ-ից հնչող այն կարծիքնե­րից, որ նոյեմբե­րին Ադրբե­ջա­նում սպասվող COP-29-ից հետո մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Բաքուն ռազմա­կան սադրանքնե­րի կդի­մի։ Բացի դրա­նից, այժմ մարդկանց հետաքրքրում է, թե արդյո՞ք հնա­րա­վոր չէ կանխա­տեսվող հնա­րա­վոր ագրե­սիա­յի դեմն առնել ներկա­յիս պաշտո­նա­կան դաշնա­կիցնե­րի միջո­ցով։ Ո՛չ, հնա­րա­վոր չէ։ Արամ Սարգսյա­նը հիշեցրեց, թե ի՞նչ տեղի ունե­ցավ, երբ մեր հայրե­նա­կիցնե­րը որո­շե­ցին Ադրբե­ջա­նի դեմն առնել Ռուսաստա­նի օգնությամբ և միջնորդությամբ։ Նրանք մեղադրե­ցին և հեռացրե­ցին Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին այն պնդումնե­րով, որ նա եվրո­պա­մետ է և ցանկա­նում է ադրբե­ջանցի­նե­րի հետ հանդի­պել Եվրո­պա­յում։ Իսկ նրանք ընտրե­ցին Ռուսաստա­նին ու գնա­ցին Ադրբե­ջա­նի հետ հանդի­պե­ցին Եվլա­խում և ստո­րագրությամբ լուծա­րե­ցին Արցա­խը։ Ու մինչև հիմա էլ Հայաստանն ազատ չէ ռուսա­կան նկրտումնե­րից Զանգե­զուրի միջանցքի տրա­մա­բա­նությամբ։ Ահա թե ինչ է իրե­նից ներկա­յացնում ռուսա­կան աջակցությունը։ Իսկ Հայաստա­նին իրա­կան ապա­գա է պետք։ Ապա­գա, որտեղ և որում Հայաստա­նը կունե­նա նորմալ զինված պրոֆե­սիո­նալ բանակ, զարգա­ցած տնտե­սություն; Ու արդեն Հայաստա­նի քաղա­քա­ցին հնա­րա­վո­րություն ունի ընտրե­լու այդ ապա­գան։ Դրա համար հարկա­վոր է պարզա­պես գնալ համայնքա­պե­տա­րան կամ գյուղա­պե­տա­րան և այնտեղ քվեարկել հանուն Հայաստա­նի ապա­գա­յի, որովհետև այլ տարբե­րակ այլևս չկա։ Մենք պիտի որո­շենք, թե ուզո՞ւմ ենք, որ Հայաստա­նի համալսա­րաննե­րը մտնեն աշխարհի լավա­գույն հարյուրա­կի մեջ, թե ոչ, ուզո՞ւմ ենք ունե­նալ որակյալ բժշկություն, որը կընդգրկվի համաշխարհա­յին առողջա­պա­հա­կան վստա­հության շրջա­նա­կի մեջ, թե ոչ։ Ու հիմա եկել է այդ պահը, որո­շե­լու պահը։

Արամ Սարգսյանն իր խոսքն ուղղեց նաև ՀՀ իշխա­նություննե­րին։ Նա նշեց, որ իշխա­նություննե­րը բազմա­թիվ արհեստա­կան պատճա­ռա­բա­նություններ էին բերում ու ձգձգում այս հարցը։ Ինքը թեև գիտե, թե իշխա­նության շատ ներկա­յա­ցուցիչներ կողմ են եվրաինտեգրմա­նը, բայց միայն կողմ լինե­լը բավա­րար չէ։ Գործել է պետք։ Ու հիմա  նրանք ևս հնա­րա­վո­րություն ունեն իրենց բարի ցանկություննե­րը իրա­վա­կան մակարդա­կում ամրագրե­լու։ Ու եթե 50 հազար ստո­րագրություն հավա­քե­լուց հետո իշխա­նություննե­րը խորհրդա­րա­նում չամրագրեն, որ իրենք կողմ են այդ հանրաքվեին, ապա դա կնշա­նա­կի միայն մեկ բան՝ ՀՀ իշխա­նություննե­րը դեմ են Եվրաքվեին ու Եվրաինտեգրմա­նը։

Արամ Սարգսյա­նից հետո նաև ելույթ ունե­ցան մնացյալ կազմա­կերպիչնե­րը՝ նշե­լով Եվրաքվեի անհրա­ժեշտությունն ու կարև­ո­րությունը։

Կազմա­կերպիչնե­րը շնորհա­կա­լություն հայտնե­ցին մասնա­կիցնե­րին և աջա­կիցնե­րին և Եվրաքվեին բարի երթ մաղթե­ցին՝ վստահ այն բանում, որ ամեն ինչ շատ լավ է լինե­լու։

Ստորև ներկա­յացնում ենք կազմա­կերպիչնե­րի ամբողջա­կան ցանկը՝

ԿԱԶՄ՝ «ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ 

1.  ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

2. ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ 

3. ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

4. ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ, «Իրա­վունքի Եվրո­պա միա­վո­րում» ՀԿ 

5. ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ, Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություն 

6. ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Խաղա­ղության երկխո­սություն ՀԿ 

7. ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

8. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱԼԱՅԴՋՅԱՆ, «ՊրոԱրմե­նիա» ՀԿ 

9. ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

10. ՆՎԱՐԴ ՄԱՆԱՍՅԱՆ, հասա­րա­կա­կան գործիչ 

11. ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություն 

12. ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆ, «Իրա­վունքի Եվրո­պա միա­վո­րում», ավագ իրա­վա­խորհրդա­տու 

13. ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

14. ՀՐԱՅՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ, քաղա­քա­գետ 

15. ԱՌՆՈԼԴ ԲԼԵՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

16. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՅԱՆՑ, Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություն 

17. ԳՈՀԱՐ ԲԱԼԴՐՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

18. ԵՐԱՆՈՒՀԻ ԱՄԻՐՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

19. ԱՆԱՀԻՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություն 

20. ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

21. ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

22. ԼԻԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություն 

23. ՄՀԵՐ ԲԵՋԱՆՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

24. ՎԻԳԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

25. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

26. ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

27. ՄՈւՇԵՂ ԱՍԼԱՆՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

28. ՏԻԳՐԱՆ ԹՈԹՈԼՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

29. ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

30. ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

31. ԼԻՆԱ ՂՇՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

32. ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

33. ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

34. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

35. ՆԵԼԼԻ ՂԱՐԴՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

36. ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

37. ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

38. ԱՐՍԵՆ ՄԱՆԱՍԱՐՅԱՆ — Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

39. ԳԵՎՈՐԳ ԶԱՔԱՐՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

40. ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

41. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

42. ԺԻՐԱՅՐ ՈՍԿԱՆՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

43. ՍԱՐԳԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

44. ՍևԱԿ ՄՈՒՍԱԹՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

45. ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐՈՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

46. ԶԱՐՈՒՀԻ ԾԱՌՈՒԿՅԱՆ, Հանուն Հանրա­պե­տության կուսակցություն 

47. ՎԱՀԵ ԲԵՋԱՆՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

48. ԱՐԹՈւՐ ԳՈւՅՈւՄՋՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

49. ԳՐԻԳՈՐ ՄԱԴԱԹՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

50. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

51. ԲԱՐԴՈւՂ ԳԱԼՍՏՅԱՆ, Հանրա­պե­տություն կուսակցություն 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ՝ Նախա­ձեռնող խմբի լիա­զոր ներկա­յա­ցուցիչ Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վում

Հավա­քի տեսանյութն ամբողջությամբ՝ YouTube.com կայքում։

Առնչվող Հոդվածներ