Հայաստան

Հայաստանի Պայքարը Քաղաքակրթության Պայքարն Է

Բարբարոսական պատերազմների դադարեցումով Եվրոպայում պատերազմները չդադարեցին, բայց շատ կարևոր էր, որ իրավունքը մտավ գործածության մեջ և միայն քսան տարի առաջ է միջազգային իրավունքը դարձել համընդհանուր կիրառման մեթոդ և բնականաբար դեռ երկար ճանապարհ կանցնի, մինչև դրա լիակատար արդյունքների երևալը։

Լուիս Մորենո Օկամպո

1inTV-ը զրուցել է Միջազգային Քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Զրույի ընթացքում քննարկվել են միջազգային իրավունքը, Հայաստանի՝ միջազգային ասպարեզում արդարադատության հասնելու հնարավորությունները և այլն։
Դատախազ Օկամպոն նշեց, որ Հայաստանում հասցրել է բազմաթիվ մարդկանց հետ ծանոթանալ, հանդիպել կաթողիկոսի հետ, ինչպես նաև եղել է սահմաններում, տեսել ադրբեջանական բանակն այնտեղ կանգնած։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, Հաագայի միջազգային դատարանում հասել հայցի բավարարման, բայց Ադրբեջանը անտեսել է այդ ամենը ու առանց որևէ հետևքնի շարունակել խախտել Արցախի հայերի իրավունքները, չի վերացրել շրջափակումը և վերջում էլ տեղի է ունեցել բռնագաղթ, Օկամպոն ասաց, որ միջազգային իրավունքը համեմատաբար նոր գործիք է։ Այն դեռևս հարյուր տոկոսանոց արդյունք չի գրանցել, բայց զրո էլ չէ։ Մարդկությունը հինգ հազար տարի է ինչ պատերազմների մեջ է և միայն չորս հարյուր տարի առաջ է իրավունք երևույթն ընդհանրապես ի հայտ եկել, երբ Եվրոպայում դադարեցվել են բարբարոսական պատերազմները և հիմա՝ երբ քսան տարի առաջ ամրագրվեց միջազգային իրավունքը։ Բարբարոսական պատերազմների դադարեցումով Եվրոպայում պատերազմները չդադարեցին, բայց շատ կարևոր էր, որ իրավունքը մտավ գործածության մեջ և միայն քսան տարի առաջ է միջազգային իրավունքը դարձել համընդհանուր կիրառման մեթոդ և բնականաբար դեռ երկար ճանապարհ կանցնի, մինչև դրա լիակատար արդյունքների երևալը։
Հայաստանը միայնակ չէ, նշեց Օկամպոն, Հայաստանի պայքարը քաղաքակրթության պայքարն է։ Իր դատախազ եղած ժամանակ ինքը երեք նախագահի դեմ հայց է ներկայացրել, նրանից մեկին ի վերջո դատել են, մեկը սպանվել է անկախ պատճառներով, մյուսը թեև արդարացվել է, բայց ինը տարի անցկացրել է բանտում Միջազգային քրեական դատարանի դատախազը անկախ մարմին է։ Նրա վրա ոչ ոք չի կարող ճնշում բանեցնել, այլ իրավական միջոց չկա, որով դատախազին կարելի է ստիպել վճիռ ընդունել կամ գործ հարուցել։ Դատախազին կարելի է տեղյակ պահել, նրան անընդհատ լուրեր, փաստեր ու վկայություններ ուղարկել և դատախազն ինքը կձեռնարկի արդարության վերկանագնման ևս մեկ միջոցառում։ Ադրբեջանն ինքը ճանաչել է արցախցիների իրավունքները և անտեսել դրանք։ Կարևոր է, որպեսզի արցախցիների իրավունքները վերականգնվեն ու պահպանվեն։
Այս պահին միջազգային քրեական դատարանը վճիռ ունի ՌԴ նախագահ Պուտինի դեմ, ինչ որ գործընթացներ գնում են Նաթանյահուի մասով ու նույնը կարող է նաև տեղի ունենալ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Հատկապես, որ նախագահ Ալիևը, եթե ցանկանում է COP-29-ի խաղաղ անցկացում, ապա նա գիտակցում է, որ դրա համար լավ պայմաններ կարող են լինել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակումը։ Հայկական Սփյուռքը շատ մեծ բան կարող է անել։ Անհրաժեշտ է, որ հայերն ամբողջ աշխարհում մեկ բռունցք դառնան և միանման պաահվածք ցուցաբերեն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության իրավունքներին։
Օկամպոն նորից նշեց, որ Հայաստնի պայքարը քաղաքակրթության պայքարն է և ինքը, ինչպես նաև շատ այլ մարդիկ կարող են ՀՀ-ին օգնել ավելի լավ դիրքավորվելու, ունեցած խնդիրների լուծման համար ավելի լավ ուղիներ փնտրելու առումով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն պահանջին, որ հայերը հետ կանգնեն մի շարք հայցադիմումներից խաղաղության պայմանագիրը իրականություն դարձնելու համար, Օկապմոն նշեց, որ եթե այդ եղանաով հնարավոր լինի Ադրբեջանից խաղաղություն ստանալ, ապա դա լավ գործարք է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *