Խնդիր է նաև այն, որ արտասահմանում գտնվող հայկական հյուպատոսարաններում ստորագրել չի ստացվում բավական անհամոզիչ պատճառաբանությամբ, մինչդեռ դա օրենքի պահանջն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը կարողանա ստորագել աշխարհի ցանկացած վայրից որտեղ կա ՀՀ ներկայացչություն և համացանց:
Եվրաքվեի Նախաձեռնող Մարմին
Տեղի է ունեցել ԵՄ անդամակցության հանրաքվեի ստորրագրահավաքի արդյունքների ամփոփիչ ասուլիսը:
Ելույթներով հանդես են եկել «Եվրաքվե» նախաձեռնող մարմնի ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանն ու Արտակ Զեյնալյանը: Նրանք ներկայացրել են ներկայիս իրավիճակը, պատասխանել լրագրողների հարցերին:
Ներկայացուցիչների խոսքով, ստորագրահավաքի տասնհինգ օրվա ընթացքում արդեն իսկ հավաքվել է անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների 50 տոկոսից ավելին: Այդ ամենը հույս է տալիս, որ հաջորդ 15 օրվա ընթացքում կհավաքվեն մնացած ձայները: Այն արագությունը, որով քաղաքացիները ստորագրում են, ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունը պահանջված է և մեծ հետաքրքրություն վայելող:
Հովսեփ Խուրշուդյանը հորդորեց չտրվել այն ապատեղեկատվությանը, որ տարածվում է որոշ ուժերի կողմից, թե իբր անհրաժեշտ ձայները գրեթե հավաքվել են ու այլևս պետք չէ գնալ ստորագրելու: Ընդհակառակը, քաղաքացիները այս պահին ավելի մեծ թափով պիտի գնան ստորագրելու, որով և արդյունավետ կավարտվի այս նախաձեռնության առաջին փուլը:
Ներկայացուցիչները, պատասխանելով հարցերին՝ վերահաստատեցին, որ եթե 50 հազար ստորագրություններ հավաքելուց հետո ԱԺ-ում մերժում ստանան, ապա հաջորդ փուլն անցկացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել 300 հազար ստորագրություն, ինչն իհարկե շատ ավելի բարդ կլինի: Մյուս կողմից էլ հիմա անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն, որովհետև, եթե հավաքվի նույնիսկ 100 հազար, ապա հաջորդ փուլի համար միևնույն է անհրաժեշտ է լինելու ևս 300 հազար ստորագրություն:
Ներկայացուցիչները նաև նշեցին, որ կան մի շարք խնդիրներ: Օրինակ Հանրային Հեռուստաընկերությունը մերժել է «Եվրաքվեի» գովազդի հետ կապված որոշակի մոտեցումներ, այն պատճառաբանությամբ, որ, ըստ ԿԸՀ՝ դա առանձնահատուկ կարգավիճակ չունի և գովազդը կարող է կատարվել այն գնով, ինչ և ցանկացած այլ քաղաքական քարոզչական նյութ: Խնդիր է նաև այն, որ արտասահմանում գտնվող հայկական հյուպատոսարաններում ստորագրել չի ստացվում բավական անհամոզիչ պատճառաբանությամբ, մինչդեռ, ինչպես նշեց Արտակ Զեյնալյանը, դա օրենքի պահանջն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսաող անձը կարողանա ստորագել աշխարհի ցանկացած վայրից որտեղ կա ՀՀ ներկայացչություն և համացանց:
Եվս մեկ խնդիր է էլեկտրոնային ստորագրությունների հարցը: Ներկայիս դրությամբ կա 340-ից ավել ստորագրություն, ինչը բավական քիչ է: 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է այդ հարցը ևս լուծել, որպեսզի հնարավոր լինի հեռախոսի սիմ քարտը կցել ստորագրությանն ու հնարավոր լինի նման եղանակով ստորագրել:
Ամփոփելով ասուլիսը՝ «Եվրաքվեի» ներկայացուցիչները նշեցին, որ ստորագրահավաքում առավել ակտիվ է Երևանը, որտեղից կատարված ստորագրությունները կազմում են հավաքված քանակի մոտ 58 տոկոսը: Ակտիվության ցուցանիշներով ակտիվ են նաև Արարատի և Շիրակի մարզերը:
Ներկայացուցիչները ևս մեկ անգամ հորդորեցին ակտիվ լինել, իրացնել սեփական ընտրական իրավունքը, որովհետև դրանով Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է շատ կարևոր մի երևույթ՝ հասարակությունն ու քաղաքացին սովորում են տեր լինել իրենց որոշմանն ու ընտրությանը, ինչը շատ կարևոր է քաղհասարակության իրացման ճանապարհին:
Ասուլիսն ամբողջությամբ՝