Հենց ադրբեջանցիները մտան ՀՀ տարածք, ռուսական զորքերը, որ պիտի պաշտպանեին այդ տարածքները, թողեցին փախան ու սկսեցին հայտարարել, որ սահմանագիծը հստակեցված չէ ու իրենք չգիտեն, թե որն է Հայաստանի տարածքը։ Ահա սա էր ռուսական «օգնությունը»։ Ընդ որում Հովսեփ Խուրշուդյանն այն կարծիքին է, որ ռուսական ռազմաբազան այսպես, թե այնպես չի պաշտպանելու հայերին, ոչ միայն նրա համար որ ցանկություն չունի, այլև հնարավորություն ևս։ Ռուս զինվորների առավել մարտունակ հատվածին արդեն վաղուց տեղափոխել են Ուկրաինա, այնտեղ մնացած հատվածը ոչ ուժ, ոչ էլ մոտիվացիա ունի Հայաստանի համար կռվելու, թեև նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։
Հովսեփ Խուրշուդյան
Լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և Փաշինյան-Պուտին մի շարք պայմանավորվածություններ։
Խուրշուդյանն առաջին հերթին անդրադարձավ այն պայմանավորվածությանը, ըստ որի հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին այսուհետ հսկողություն կիրականանցնեն նաև հայ սահմանապահները, ինչը բավական մեծ ձեռքբերում է, դա փաստացի ինքնիշխանության վերականգնմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է։ Կարևոր է, որ իշխանությունները դանդաղ, բայց հաստատ քայլերով Հայաստանը ազատում են ռուսական գերությունից։ Հովսեփ Խուրշուդյանը հիշեցրեց, որ այս տարի մայիսին Պուտինի հետ ունեցած քննարկումների արդյունքում արդեն իսկ դուրս են բերվել հայ-ադրբեջանական սահմանագիծը իբրև թե հսկող ռուսական 27 հենակետեր։ Այն ժամանակ ռուսական կողմը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն կա միայն այդ 27 հետակետերի մասին, իսկ հայ-իրանական սահմանի հետ կապված՝ հայկական կողմը նման խնդրանքներ չունի։ Այժմ հայկական կողմն արտահայտել է իր այդ ցանկությունը և հիմա արդեն հայ սահմանապահները լիարժեք կվերահսկեն ՀՀ սահմանները։
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ բնականաբար այդ ամենը մեկ օրում հնարավոր չի անել ու կարևոր է որ փուլ առ փուլ կատարվի, մինչև հայ-թուրքական սահմանը ևս միայն հայ սահմանապահները հսկեն։ Մենք հնարավորություն չունենք մեկ օրում հարյուրավոր սահմանապահներ առանձնացնելու և սահմանագծին տեղակայելու, այդ իսկ պատճառով էլ առայժմ հայերն ու ռուսները միասին կհսկեն, իսկ մոտ ապագայում, պետք է հույս ունենալ, որ իշխանությունները կհասնեն նրան, որ սահմանագծին կկանգնեն միայն հայ սահմանապահներ։
Խոսելով ռուսական ռազմաբազայի մասին՝ Հ․ խուրշուդյանը նշեց, որ ռազմաբազայի հարցը ունի նաև քաղաքական կողմ։ Ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում մնալու ժամկետի երկարացումը ուներ այն մոտիվը, որ ռազմաբազան կպաշտպանի ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական սահմանը։ Բայց նրանք ի՞նչ արին։ Հենց ադրբեջանցիները մտան ՀՀ տարածք, ռուսական զորքերը, որ պիտի պաշտպանեին այդ տարածքները, թողեցին փախան ու սկսեցին հայտարարել, որ սահմանագիծը հստակեցված չէ ու իրենք չգիտեն, թե որն է Հայաստանի տարածքը։ Ահա սա էր ռուսական «օգնությունը»։ Ընդ որում Հովսեփ Խուրշուդյանն այն կարծիքին է, որ ռուսական ռազմաբազան այսպես, թե այնպես չի պաշտպանելու հայերին, ոչ միայն նրա համար որ ցանկություն չունի, այլև հնարավորություն ևս։ Ռուս զինվորների առավել մարտունակ հատվածին արդեն վաղուց տեղափոխել են Ուկրաինա, այնտեղ մնացած հատվածը ոչ ուժ, ոչ էլ մոտիվացիա ունի Հայաստանի համար կռվելու, թեև նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։
Այս պայմանավորվածությունները շատերը համարում են, ոչ թե հայկական կողմի ձեռքբերում, այլ ռուսական կողմի ցանկություն կամ թուլություն, այնպես, ինչպես, երբ ֆրանսիացիները զենք էին վաճառում մեզ, մեր ընդդիմադիրները սկսեցին հայտարարել, որ Եվրոպան է զոռով մեզ ստիպում, որ այդ զենքը գնել։ Պետք չէ այդ ամենին ուշադրություն դարձնել, այլ պետք է ընդգծել կարևորը՝ Հայաստանն ազատվում է ռուսական շղթաներից։
Հ․ Խուրշուդյանն ասաց, որ այս օրերին ընթացող Եվրաքվեն և ՀՀ իշխանությունների կողմի ՀՀ ինքնիշխանության բարձրացմանը նպաստող քայլերը, այդ թվում և սահմանների վերահսկողությունը հայկական կողմին վերադարձնելը ուժեղացնում է ԵՄ հետ Հայաստանի ասոցացման հնարավորությունները։ Օրինակ, երբ մենք խոսում ենք վիզաների ռեժիմի ազատականացման մասին, հարկավոր է հասկանալ, որ քանի դեռ մեր սահմանները ուրիշներն են հսկում, Եվրոպան երբեք վիզաների ազատականացման չի գան, որովհետև ուրիշի հսկողությունը նշանակում է նրա տիրապետություն քո երկրում։
Ինչ վերաբերում է այն բանին, որ եթե ռուսական ռազմաբազան հեռանա Հայաստանից, ապա թուքերի համար ավելի հեշտ կլինի Հայաստանի վրա հարձակվելը, Խուրշուդյանն ասաց, որ Թուրքիայի կողմից մեկ անգամ արդեն նման փորձ ձեռնարկվել է 90-ականներին և դրան միակ խանգարողը եղել է ԱՄՆ-ը։ Վիկիլիկսից տեղեկանում ենք, որ թուրքերն իրենք են ամերիկացիներին հարցրել, թե ինչ դիրքորոշում ունեն այն բանի հետ կապված, որ իրենք ուզում են մտնել Հայաստան, ամերիկացիները ասել են, որ դա խնդիրներ կառաջացնի ռուսական կողմի հետ, իսկ երբ թուրքերը հարցրել են, թե ինչ կլինի, եթե իրենք փորձեն ռուսների հետ պայմանավորել, Վաշինգտոնը պատասխանել է, որ այդ դեպքում թուրքերը խնդիրներ կունենա ԱՄՆ հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝