Մաս 2
Կուսակցություններին կարող են փոխարինել հասարակական կազմակերպությունները, որոնք կաշկանդված չեն որևէ քաղաքական կողմնորոշմամբ ու պարտավորություններով; ՀԿ-ները շատ ավելի լայնախոհ ու ազատ սկզբունքներ ունեն, նրանք ավելի հեշտ են աշխատում մարդկանց հետ, ավելի դրական ու թեթև մթնոլորտում են կառուցում իրենց ծրագրերն ու նպատակները։
Կուսակցություններին կարող են փոխարինել հասարակական կազմակերպությունները, որոնք կաշկանդված չեն որևէ քաղաքական կողմնորոշմամբ ու պարտավորություններով; ՀԿ-ները շատ ավելի լայնախոհ ու ազատ սկզբունքներ ունեն, նրանք ավելի հեշտ են աշխատում մարդկանց հետ, ավելի դրական ու թեթև մթնոլորտում են կառուցում իրենց ծրագրերն ու նպատակները։
Այն իրավիճակը որում այսօր Հայկական Սփյուռքն է, հեռու բավարար լինելուց՝ նույնիսկ հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Հայկական Սփյուռքը հսկայական ներուժ ունեցող ցանցային մի օրգանիզմ է, և այդ օրգանիզմը խնամք է պահանջում, ապա թե ոչ, շարունակաբար տրոհումը ոչ թե բազմացնելու է Սփյուռքը, այլ թուլացնելու։
Հայկական Սփյուռքն իր ինքնության փնտրտուքները ոչ թե միայն պիտի կապի պատմության քառուղիներում տեղի ունեցած իրադարձությունների հետ, ամրացնի կամ թուլացնի Հայաստանի ներքին ու արտաքին իրադությանը համապատասխան, այլ ունենա սեփական մարտավարություն՝ ներքին և արտաքին ուղղվածության։ Դա կնպաստի ոչ միայն Սփյուռքի համայնքների կայացմանը, այլև կուժեղացնի սեփական ուժի ինքնագիտակցումն ու իր ուժից ծնվող վստահությունը։ Սեփական ուժի գիտակցումը կուժեղացնի Սփյուռքի ամեն ներկայացուցչի և համայնքն ընդհանուր առմամաբ, իսկ ուժեղ և կայուն համայնքները միասնաբար կկազմեն այն Սփյուռքը որն ի վիճակի է սեփական ռազմավարությամբ հանդես գալուն, այլ ոչ միայն ՀՀ-ից ստացվող լուրերի լուռ ու անհամաձայն կամակատարության։
Իշխանությունը, որքան էլ կարևոր է, ունի քաղցկեղածին հատկություն, շատ հաճախ իշխանավորները մոռանում են, թե ով են ու ինչի համար են հայտնվել այնտեղ, քիչ չեն նաև նրանք, որոնց միակ ցանկությունը սեփական գրպանը հարստացնել է ի հաշիվ մյուսների հույզերի ու սրբության։
Սփյուռքի ամեն համայնքի առողջացումն ու հզորացումը ուղիղ կապված է իր ինքնակազմակերպման ընդունակության վրա։ Ինքնակազմակերպումն անհնար է, եթե այն շարունակի ուղղորդվել քաղաքական կուսակցությունների կողմից, քանի որ քաղաքական կուսակցությունները միշտ էլ որոշակիորեն միակողմանի են, իսկ եթե այդ քաղաքական կուսակցությունը ներկայություն ունի Հայաստանում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ տվյալ կուսակցությունը կվերածվի բիզնես-կենտրոնի, որը կզբաղվի քաղաքականություն վաճառելով երկու կողմին էլ ու երկու կողմի հաշվին էլ հարստանալով։ Քաղաքական կուսակցություններին պիտի փոխարինեն ներհամայնքային ապակուսակցական մարմինները, որոնք որևէ շահ չեն ունենա՝ ընդհանուր գործը մասնավորին զոհելու համար։ Կուսակցական մարմինները կարող են շարունակել իրենց կուսակցական գործերը, բայց ոչ համայնքի հաշվին։ Նրանք կամ կտեղափոխվեն Հայաստան՝ իրենց քաղաքական միտքը իրացնելու համար, կամ Սփյուռքում հանդես կգան միայն որպես տվյալ քաղաքակա-գաղափարական ուղղության ներկայացուցիչներ, պարտադիր չէ, որ անպայման իշխանություն ունենան։ Սոցիալիստը Հայաստանում էլ է սոցիալիստ, ԱՄՆ-ում էլ, սոցիալիստությունը հարստությամբ չի չափվում։ Մանավանդ, որ հայ սոցիալիստների մի մասը երդվյալ կաիպտալիստի ու ֆեոդալի հոգեբանություն ունի։
Կուսակցություններին կարող են փոխարինել հասարակական կազմակերպությունները, որոնք կաշկանդված չեն որևէ քաղաքական կողմնորոշմամբ ու պարտավորություններով; ՀԿ-ները շատ ավելի լայնախոհ ու ազատ սկզբունքներ ունեն, նրանք ավելի հեշտ են աշխատում մարդկանց հետ, ավելի դրական ու թեթև մթնոլորտում են կառուցում իրենց ծրագրերն ու նպատակները։ Հայկական Սփյուռքի ինքնակազմակերպման համար ուրախալի կլինի տեսնել ապակուսակցական ՀԿ-ների, որոնք առողջ միտք ու հայրենասիրական-գաղափարական պաշար ունենալով հանդերձ՝ կախված չեն քաղաքական օրակարգից։ Սփյուռքի ՀԿ-ի գթրծը նախ և առաջ պետք է լինի Սփյուռքը՝ հետո միայն այն հարցեր։ Շատերին կարող է թվալ, որ Սփյուռքահայի առաջին մտահոգությունը պետք է լինի Հայաստանը, բայց դա մոլորություն է։ Սեփական համայնքի կենսական կարևորությունը չհասկացողը չի կարող համահայկական հարցերով զբաղվել։ Այդ դեպքում նա կնմանվի մեծն Թումանյանի այն բնորոշմանը, որ նա տալիս էր երիտասարդ բանաստեղծներին՝ նշելով, որ վերջիններս Մասիսի ձյան համար տառապում են՝ չնկատելով իրենց ոտքի տակ խարխափող գյուղացուն։
Բացի դրանից՝ սփյուռքի ապակուսակցականացումը նաև կնպաստի համայնքում առկա քաղաքական թշնամանքի թուլացմանը։ Կուսակցությունները, ցավոք սրտի, կշարունակեն ատել իրար, բայց դա այլևս նշանակություն չի ունենա, քանի որ համայնքի կառավարողները կլինեն ապակուսակցական մարմինները։ Այո՛, նրանց մեջ թող լինեն անհատ-կուսակցականներ, բայց ոչ ավելին։ Բավ է, որքան քաղաքականները մաշեցրին ազգային երազներն ու վաճառեցին իրար։
Կարևոր է նաև որ ապակուսակցական կառվարումը լինի նաև ապակենտրոնացված։ Դա ոչ միայն անհրաժեշտ, այլև գիտակցված քայլ կլինի։ Մենք վաղուց հրաժեշտ ենք տվել կայսերական ոգուն և ներկայիս դարաշրջանում, ուր ամեն մարդ՝ անհատականություն է, չի կարող կառավարվել քարացած հնագույն մեթոդներով։ Հավանաբար արևմտյան երկրների մեր հայրենակիցները համաձայն կլինեն, հատկապես, որ իրենց կեցության երկրները ևս չունեն բռնապետական ռեժիմներ, այլ ընդհանուրի կամքով ձևավորվող իշխանություն։ Ապակենտրոն կառավարումը նաև հնարավորություն կտա խուսափել իշխանության չարաշահումներից, կոռուպցիայից, մոնոպոլիաներից։ Վերջապես դա լավ հնարավորություն է բոլորին մասնակից դարձնելու համայնքային կյանքին, համախմբելու երիտասարդ ու թարմ ուժերը, քանի որ շատ երիտասարդներ այսօր պարզապես խուսափում են քաղաքական շրջանակների հետ հարաբերվելուց անգամ։
Ի վերջո Սփյուռքի հայ համայնքը այդ երկրի կարևոր հասարակական մասերից է և նրա առողջությունն ու կարևորությունը կենսական է։
Ի վերջո այս փոքրիկ, բայց կարևոր քայլերը մարտավարություն են, որ կարողանան ոտքի կանգնեցնել հայկական համայնքները, իսկ երբ հայկական համայնքները թոթափեն ուծացման փոշին, լիովին հավաք և զգոն կեցվածք ընդունեն, նրանց համար շատ ավելի հեշտ կլինի ձեռնամուխ լինել ավելի կարևոր հարցերի՝ Մայր Հայաստանի համար աշխատելու ռազմավարության մշակմանը։
[շարունակելի]