Միջազգային

Ռուսաստանն «Իր Դեմ» Երկրորդ Ճակատ Է Բացում

Աբխազական ընդդիմությունը, ինչպես Սուխումիում իրավիճակին լավատեղյակ աղբյուրներն են ներկայացնում, համարում է, որ Ռուսաստանը «գաղութատիրական քաղաքականություն է վարում, նպատակ ունի յուրացնել Աբխազիայի տարածքը, իրականացնել ազգությամբ ռուսների վերաբնակեցում եւ վերջ տալ աբխազական պետականությանը»:

Վահրամ Աթանեսյան

Մոտ մեկ շաբաթ առաջ Աբխազիայում սկսվածհուզումները նոյեմբերի 15-ին վերաճել ենապստամբության: Սուխումիում հազարավորցուցարարներ շրջափակել են խորհրդարանի շենքը, ապա բեռնատար մեքենաների գործադրմամբտապալել շենքի մետաղապարիսպների միհատվածը եւ մուտք գործել տարածք, ապա՝ նիստերի դահլիճ: Անվտանգությանաշխատակիցները եւ ոստիկանները նախ փորձել ենկասեցնել ցուցարարների մուտքը, ապա՝ լքելծառայությունը: Բողոքի ակցիայի մասնակիցներնայնուհետեւ մուտք են գործել նախագահի եւկառավարության նստավայր: Խորհրդարանի նիստնընդհատվել է, պատգամավորները լքել են դահլիճը: 

ՏԱՍՍ-ի թղթակցի վերջին տեղեկատվությամբ՝ Աբխազիայի իշխանությունները եւ ընդդիմությունըխորհրդարանի մի խումբ պատգամավորներիմիջնորդությամբ բանակցություններ են սկսել՝ ստեղծված իրավիճակից խաղաղ ելք գտնելունպատակով: 

Աբխազիայում հուզումները սկսվել են, երբգործադիր իշխանությունը խորհրդարանիհաստատմանն է ներկայացրել Ռուսաստանի հետայսպես կոչված «միջկառավարականհամաձայնագիրը»: Այն ընդունվել է Ռուսաստանիկառավարության պահանջով եւ ՌԴ իրավաբանական ու ֆիզիկական անձանցԱբխազիայում սեփականության իրավունք է վերապահում, այդ թվում՝ հողի նկատմամբ: Պաշտոնապես այդ համաձայնագիրը համարվում է Աբխազիայի տնտեսության խթանման միջոց, որպետք է ապահովի ներդրումներ, զարկ տազբոսաշրջային ենթակառուցվածքներիարդիականացմանը: 

Աբխազական ընդդիմությունը, ինչպես Սուխումիումիրավիճակին լավատեղյակ աղբյուրներն եններկայացնում, համարում է, որ Ռուսաստանը«գաղութատիրական քաղաքականություն է վարում, նպատակ ունի յուրացնել Աբխազիայի տարածքը, իրականացնել ազգությամբ ռուսներիվերաբնակեցում եւ վերջ տալ աբխազականպետականությանը»:

Քաղաքական ճգնաժամն ակնհայտ է. խորհրդարանի 35 պատգամավորից 14-ը նիստերինչի մասնակցում: Ընդդիմությունը գործող նախագահԲժանիային անվանել է «Կրեմլի հլու կամակատար»եւ պահանջում է նրա հրաժարականը: Հերթականնախագահական ընտրությունները պետք է տեղիունենան մի քանի ամիս հետո՝ եկող տարվափետրվարին:

Սեպտեմբերին Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիայի բյուջետային ֆինանսավորման զգալիմասը: Նոր տարվա սկզբից կդադարեցվիէլեկտրաէներգիայի սակագնի մասնակիսուբսիդավորումը: Կառավարությունը հարկադրվածէ եղել ընդունել «ներդրումներ կատարելու» մասինՌԴ կառավարության պահանջը, որ, սակայն, զանգվածային բողոքի տեղիք է տվել: 

Կրեմլում հազիվ թե չեն կանխատեսել, որտնտեսական ճնշումները հանգեցնելու են բողոքի: Տպավորություն է, որ Ռուսաստանը Սուխումիիիշխանություններին պարզապես անկյուն է մղել, որպեսզի քաղաքական ճգնաժամ հասունանա: Ի՞նչնպատակ է այդ քաղաքականությունը հետապնդում: Ռուսաստանն «իր դե՞մ» է ճակատ բացում, թե՞մտադրված է աբխազական սրացումը ծառայեցնելՎրաստանում ազդեցության էլ ավելիամրապնդմանը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *