16.9 C
Yerevan

Ռուսաստանն «Իր Դեմ» Երկրորդ Ճակատ Է Բացում

Աբխա­զա­կան ընդդի­մությունը, ինչպես Սուխումիում իրա­վի­ճա­կին լավա­տեղյակ աղբյուրներն են ներկա­յացնում, համա­րում է, որ Ռուսաստա­նը «գաղութա­տի­րա­կան քաղա­քա­կա­նություն է վարում, նպա­տակ ունի յուրացնել Աբխա­զիա­յի տարածքը, իրա­կա­նացնել ազգությամբ ռուսնե­րի վերաբնա­կե­ցում եւ վերջ տալ աբխա­զա­կան պետա­կա­նությա­նը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մոտ մեկ շաբաթ առաջ Աբխա­զիա­յում սկսվածհուզումնե­րը նոյեմբե­րի 15-ին վերա­ճել ենապստամբության: Սուխումիում հազա­րա­վորցուցա­րարներ շրջա­փա­կել են խորհրդա­րա­նի շենքը, ապա բեռնա­տար մեքե­նա­նե­րի գործադրմամբտա­պա­լել շենքի մետա­ղա­պա­րիսպնե­րի միհատվա­ծը եւ մուտք գործել տարածք, ապա՝ նիստե­րի դահլիճ: Անվտանգությա­նաշխա­տա­կիցնե­րը եւ ոստի­կաննե­րը նախ փորձել ենկա­սեցնել ցուցա­րարնե­րի մուտքը, ապա՝ լքելծա­ռա­յությունը: Բողո­քի ակցիա­յի մասնա­կիցներնայնուհե­տեւ մուտք են գործել նախա­գա­հի եւկա­ռա­վա­րության նստա­վայր: Խորհրդա­րա­նի նիստնընդհատվել է, պատգա­մա­վորնե­րը լքել են դահլի­ճը: 

ՏԱՍՍ‑ի թղթակցի վերջին տեղե­կատվությամբ՝ Աբխա­զիա­յի իշխա­նություննե­րը եւ ընդդի­մությունը­խորհրդա­րա­նի մի խումբ պատգա­մա­վորնե­րի­միջնորդությամբ բանակցություններ են սկսել՝ ստեղծված իրա­վի­ճա­կից խաղաղ ելք գտնե­լունպա­տա­կով: 

Աբխա­զիա­յում հուզումնե­րը սկսվել են, երբգործա­դիր իշխա­նությունը խորհրդա­րա­նի­հաստատմանն է ներկա­յացրել Ռուսաստա­նի հետայսպես կոչված «միջկա­ռա­վա­րա­կանհա­մա­ձայնա­գի­րը»: Այն ընդունվել է Ռուսաստա­նի­կա­ռա­վա­րության պահանջով եւ ՌԴ իրա­վա­բա­նա­կան ու ֆիզի­կա­կան անձանցԱբխա­զիա­յում սեփա­կա­նության իրա­վունք է վերա­պա­հում, այդ թվում՝ հողի նկատմամբ: Պաշտո­նա­պես այդ համա­ձայնա­գի­րը համարվում է Աբխա­զիա­յի տնտե­սության խթանման միջոց, որպետք է ապա­հո­վի ներդրումներ, զարկ տազբո­սաշրջա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րիարդիա­կա­նացմա­նը: 

Աբխա­զա­կան ընդդի­մությունը, ինչպես Սուխումիումի­րա­վի­ճա­կին լավա­տեղյակ աղբյուրներն եններկա­յացնում, համա­րում է, որ Ռուսաստանը«գաղութատիրական քաղա­քա­կա­նություն է վարում, նպա­տակ ունի յուրացնել Աբխա­զիա­յի տարածքը, իրա­կա­նացնել ազգությամբ ռուսնե­րի­վե­րաբնա­կե­ցում եւ վերջ տալ աբխա­զա­կանպե­տա­կա­նությա­նը»:

Քաղա­քա­կան ճգնա­ժամն ակնհայտ է. խորհրդա­րա­նի 35 պատգա­մա­վո­րից 14‑ը նիստե­րինչի մասնակցում: Ընդդի­մությունը գործող նախա­գահԲժա­նիա­յին անվա­նել է «Կրեմլի հլու կամակատար»եւ պահանջում է նրա հրա­ժա­րա­կա­նը: Հերթա­կաննա­խա­գա­հա­կան ընտրություննե­րը պետք է տեղիունե­նան մի քանի ամիս հետո՝ եկող տարվա­փետրվա­րին:

Սեպտեմբե­րին Ռուսաստա­նը դադա­րեցրել է Աբխա­զիա­յի բյուջե­տա­յին ֆինանսա­վորման զգա­լի­մա­սը: Նոր տարվա սկզբից կդա­դա­րեցվիէ­լեկտրաէ­ներգիա­յի սակագնի մասնա­կի­սուբսի­դա­վո­րումը: Կառա­վա­րությունը հարկադրվա­ծէ եղել ընդունել «ներդրումներ կատա­րե­լու» մասինՌԴ կառա­վա­րության պահանջը, որ, սակայն, զանգվա­ծա­յին բողո­քի տեղիք է տվել: 

Կրեմլում հազիվ թե չեն կանխա­տե­սել, որտնտե­սա­կան ճնշումնե­րը հանգեցնե­լու են բողո­քի: Տպա­վո­րություն է, որ Ռուսաստա­նը Սուխումիիիշխա­նություննե­րին պարզա­պես անկյուն է մղել, որպեսզի քաղա­քա­կան ճգնա­ժամ հասունա­նա: Ի՞նչնպատակ է այդ քաղա­քա­կա­նությունը հետապնդում: Ռուսաստանն «իր դե՞մ» է ճակատ բացում, թե՞մտադրված է աբխա­զա­կան սրա­ցումը ծառա­յեցնելՎրաստա­նում ազդե­ցության էլ ավե­լիամրապնդմա­նը:

Առնչվող Հոդվածներ