Զելենսկին նշել է, որ իրավիճակը ճակատում բարդ է, քանի որ ռուսական ուժերը առաջխաղացումներ են ունենում։ Նա հավելել է, որ ԱՄՆ օրենսդրությունը թույլ է տալիս հանդիպել Թրամփի հետ միայն նրա պաշտոնամուտից հետո՝ հունվարին։ Թրամփի և Զելենսկու հարաբերությունները վաղուց լարված են։ 2019-ին Թրամփի նկատմամբ իմփիչմենտ էր հարուցվել՝ Զելենսկուն Բայդենների ընտանիքի դեմ վնասակար տեղեկություններ գտնելու համար ճնշելու մեղադրանքով։
BBC-ն գրում է՝
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ է՝ ԱՄՆ-ի նախագահ դառնալուց հետո Դոնալդ Թրամփի քաղաքականության շնորհիվ պատերազմը Ռուսաստանի հետ «ավելի շուտ» կավարտվի, քան այլ կերպ հնարավոր կլիներ։
Զելենսկին նշել է, որ Թրամփի՝ ԱՄՆ նախագահականընտրություններում հաղթանակից հետո ունեցել է «կառուցողական զրույց» նրա հետհեռախոսազանգի ընթացքում։ Նա չի նշել, թե արդյոք Թրամփը պահանջներ ներկայացրել է Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ Թրամփի ասածներից ոչինչ հակասություն չի առաջացրել Ուկրաինայի դիրքորոշման հետ։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր առաջնահերթությունն է պատերազմը դադարեցնել և վերջ դնել նրան, ինչ նա համարում է ԱՄՆ ռեսուրսների վատնում՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ձևով։
«Ակնհայտ է, որ այս վարչակազմի քաղաքականությունների շնորհիվ, որոնք հիմա կղեկավարեն Սպիտակ տունը, պատերազմը կավարտվի ավելի շուտ։ Սա նրանց մոտեցումն է, նրանց խոստումը իրենց քաղաքացիներին», — ասել է Զելենսկին «Suspilne» ուկրաինական լրատվականին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Ուկրաինան «պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմն ավարտվի հաջորդ տարի՝ դիվանագիտական ճանապարհով»։
Զելենսկին նշել է, որ իրավիճակը ճակատում բարդ է, քանի որ ռուսական ուժերը առաջխաղացումներ են ունենում։ Նա հավելել է, որ ԱՄՆ օրենսդրությունը թույլ է տալիս հանդիպել Թրամփի հետ միայն նրա պաշտոնամուտից հետո՝ հունվարին։ Թրամփի և Զելենսկու հարաբերությունները վաղուց լարված են։ 2019-ին Թրամփի նկատմամբ իմփիչմենտ էր հարուցվել՝ Զելենսկուն Բայդենների ընտանիքի դեմ վնասակար տեղեկություններ գտնելու համար ճնշելու մեղադրանքով։
Չնայած տարաձայնություններին, Թրամփը պնդում է, որ իր հարաբերությունները Զելենսկու հետ «շատ լավ» են եղել։ Երբ զույգը հանդիպեց Նյու Յորքում սեպտեմբերին, Թրամփն ասաց, որ «շատ բան է սովորել» այդ հանդիպումից և որ ինքը «շատ արագ կլուծի պատերազմը»։
Թրամփը դեռևս չի բացահայտել, թե ինչպես է նախատեսում ավարտել պատերազմը։
Նրա դեմոկրատ ընդդիմախոսները մեղադրում են նրան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերմության մեջ և պնդում, որ նրա մոտեցումը պատերազմին Ուկրաինայի համար կործանարար կլինի և սպառնալիք կդառնա ողջ Եվրոպայի համար։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ով Թրամփի հետ զրուցել է նրա հաղթանակից հետո, հայտարարել է, որ ընտրված նախագահն Ուկրաինայի պատերազմի հարցում ունի «ավելի նրբաճաշակ» դիրքորոշում, քան կարծում են շատերը։
Շոլցը «Süddeutsche Zeitung» թերթին ասել է, որ իր խոսակցությունը Թրամփի հետ եղել է «գուցե զարմանալիորեն, շատ մանրամասն և լավ»։
Այս տարվա սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային Ռուսաստանի ներխուժմանը դիմակայելու նպատակով 61 միլիարդ դոլար (49 միլիարդ ֆունտ) ռազմական օգնության փաթեթ։
ԱՄՆ-ը եղել է Ուկրաինայի ամենախոշոր զենք մատակարարողը․ 2022 թ. փետրվարից մինչև 2024 թ. հունիսի վերջը տրամադրվել կամ խոստացվել են զենքեր և տեխնիկա, որոնք գնահատվում են 55.5 միլիարդ դոլար (41.5 միլիարդ ֆունտ) արժողությամբ, ըստ Կիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի՝ գերմանական հետազոտական կազմակերպության։
Աղբյուրը՝ BBC
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը