Հայաստան

ԱՄՆ Վերաբերմունքը Մեզնից Է Կախված

Ես չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական պատերազմի վերջնարդյունքը առաջիկա չորս տարում կարող ենք տեսնել, այն, որ կարող է լինել ժամանակավոր հրադադարի հերթական համաձայնագիր։

Դավիթ Ստեփանյան

Թե Թրամփի ԱՄՆ-ն ինչպես կվերաբերվի Հայաստանին, այս պահին բացառապես կախված է մեզանից, թե ի՛նչ առաջարկություններ կներկայացնենք. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերիհայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացվածփորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, ԱՄՆ 47-րդ նախագահիպարտականությունները պաշտոնապեսստանձնեց Դոնալդ Թրամփը: Երդմնակալությանարարողության ժամանակ հնչած ելույթիհիմնական ուղերձները որո՞նք էին, ի՞նչակնկալիքներ ունենա Հայաստանը:

– ԱՄՆ-ն լինելու է ուժեղ, ԱՄՆ-ն լինելու է հեգեմոն, ԱՄՆ-ն լինելու է ամերիկացիների համար, այն լինելուէ ընտանեկան արժեքների կրող, ամբողջ աշխարհըպետք է աշխատի Ամերիկայի համար, դա այն է, ինչես եմ հասկանում, այլևս ոչ մեկին ոչինչ անվճար չենքտալու, արտահանելու ենք գազ և նավթ, խեղդելուենք այն պետրոկրատիաները, որոնք մեզ հետ չենաշխատում: Դուք կարող եք լինել դեմոկրատ, մենքդա ողջունում ենք, կարող եք չլինել դեմոկրատ, բայցպետք է ԱՄՆ-ի դեմ չաշխատեք, ԱՄՆ-ն չի լինելուայնպիսին, ինչպիսին եղել է վերջին չորս տարիներիընթացքում:

Մեր ղեկավարությունը պետք է շատ ուշադիր լսեր այդ ելույթը, առանձնացնի ճանճերին կոտլետներից, իսկ ճանճերը շատ-շատ էին այդ ելույթում, առանձնացնի պոպուլիզմը ռեալ քաղաքականությունից ու աշխատանք սկսի պետքարտուղարության հետ: Ես արդեն գիտեմ, թե ով է լինելու առաջին տեղակալը, ցավոք չեմ կարող հիմա նշել, բայց դա բավականին բարենպաստ նշանակում է մեզ համար, ու ես կարծում եմ՝ սա աշխատանքի համար բացում է բարենպաստ հնարավորություն:

Այն, թե Թրամփի ԱՄՆ-ն ինչպե՛ս կվերաբերվի Հայաստանին, ինչպե՛ս կընկալի Հայաստանին ու ի՛նչ տեղ կտա նրան իր քաղաքականության մեջ, այս պահին բացառապես կախված է մեզանից, այսինքն՝ նրանից, թե ի՛նչ առաջարկություններ կներկայացնենք կամ չենք ներկայացնի, ինչպե՛ս կիրագործենք այդ ճանապարհային քարտեզը, որըհուրախություն ինձ վերջապես ստորագրվեց: Այնպես որ, այս պահին, ես նորից եմ ասում, քանի որ այլ առաջարկություններ չկան, Թրամփը նոր է մտել Սպիտակ տուն, այս պահին կախված է մեզանից:Եթե մենք դա չանենք, անցնելու է երկու-երեք ամիս,ու այդ առաջարկները կանեն մեր թշնամիներն ու մեր հակառակորդները, իսկ այդ դեպքում իրավիճակը կարող է փոխվել:

– Իսկ գործող իշխանությունը կանի՞ անհրաժեշտքայլերը ըստ ձեզ, եթե նկատի ունենանք այս վեցտարվա գործունեությունը:

– Վեց տարվա գործողություններից դատելով՝ ո՛չ, բայց վերջին մեկ տարվա գործողություններն ինձորոշակի հույսեր են ներշնչում, այնտեղեկատվությունը, որ ունեմ, ինձ հույս է տալիս, որայս իրավիճակի ըմբռնումը իշխանության գոնե միմասի մոտ կա, ու դա հույս է տալիս, որ այսգործողությունները կարվեն: Կարվե՞ն, թե՞ չէ՝ ես չեմկարող այս պահին վստահաբար ասել, որովհետևորոշումները կայացվում են առաջին հերթինանձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Բայց, կարծումեմ, որ ընկալումը կա, հետևաբար կա աշխատանք, ուայն համաձայնագիրը, որ ստորագրվել է մերերկրների միջև, ևս այդ ըմբռնման արտացոլումն է ուշարունակությունը:

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ համաշխարհային իրադարձությունների վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու Թրամփի պաշտոնավարումը:

– Հաշվի առնելով նրա ելույթը ու այն ելույթները, որը մենք լսեցինք արդեն իսկ նշանակված պաշտոնյաների կողմից, ու պաշտոնյաների, որոնք դեռ պետք է նշանակվեն, Թրամփը ուժ կիրառելու շանտաժ է կիրառելու: Շատ դժվար է այսօր կանխատեսել իրականում, որովհետև ոչ մեկը չգիտի, թե ինչ լինելու, կարծում եմ, որ Թրամփն էլ այս պահին չգիտի, որովհետև նա դեռ նոր է ընդունում իշխանությունը, ելույթը՝ ելույթ, բայց կոնկրետ գործնական ռազմավարությունները պետք է նոր մշակվեն:

Ես տպավորություն ունեմ, որ Թրամփը կիրառելու է ուժի սպառնալիքը և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով փորձելու է հասնել ԱՄՆ-ի համար ավելի բարենպաստ դիրքերի աշխարհում: Դրա համար նա ունի բոլոր անհրաժեշտ պայմանները, որովհետև իրականում ԱՄՆ-ի հեգեմոնիան, պետք է հասկանանք ու ընդունենք, դրվում է կասկածի տակ,ու դա շատ լավ հասկանում է ԱՄՆ-ի քաղաքական էլիտան:

Թրամփն ունի այդ կասկածները փարատելու խնդիր՝նախևառաջ սեփական շահերից ելնելով, երկրորդ՝ Հանրապետական կուսակցության շահերից ելնելով, երրորդ՝ ԱՄՆ-ի, որովհետև հեգեմոնիան կասկածի տակ դնելը բավականին լուրջ հարված է ԱՄՆդիրքերին: Այս պահին օբյեկտիվորեն այդ իրավիճակը կա, դրա համար Թրամփը փորձելու է այդ ամենն իրականացնել:

Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն Թրամփի օրոք, ի դեպ,բավականին խիզախ կանխատեսում է, մտնելու է ուղիղ պատերազմական գործողությունների մեջ՝չնայած իր բոլոր հայտարարությունների: Բայց այն, որ ԱՄՆ-ն գործելու է ու փորձելու օգտագործել տարբեր տրամաչափի խուլիգանների՝ Էրդողանի տեսքով, Պուտինի տեսքով և այլոց, այդ խուլիգանների միջոցով փորձելու է կրակից շագանակներ հանել, անկասկած է: Մոտավորապես այսպիսի քաղաքականություն է լինելու ու, այո՛, ինչ-որ առումով այդպիսի գործողություններ սանձազերծելու է ու նաև հենարան է լինելու այդպիսի գործողությունների համար:

– Ռուս-ուկրաինական պատերազմում ի՞նչ զարգացումներ կլինեն:

– Ես չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական պատերազմի վերջնարդյունքը առաջիկա չորս տարում կարող ենք տեսնել, այն, որ կարող է լինել ժամանակավոր հրադադարի հերթական համաձայնագիր, ակնհայտ է, բայց թե դրանից հետո ի՛նչ կլինի, շատ մեծ հարց է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *