23 C
Yerevan

Հայաստա­նը Մեծ Աշխա­տանք Ունի Անե­լու

Պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ‑ի շահե­րին այս պահին առա­ջին հերթին վտանգ է ներկա­յացնում Չինաստա­նը, որը Միացյալ Նահանգնե­րի գլո­բալ մրցա­կիցն է ու հակա­ռա­կորդը։ Տվյալ դեպքում մնա­ցած խոսակցություննե­րը Ռուսաստա­նի մասին, ըստ նրա, երկրորդա­կան-երրորդա­կան նշա­նա­կություն ունեն։

Դավիթ Ստե­փանյան

Տարա­ծաշրջա­նա­յին խնդիրնե­րում հայկա­կան կողմն աշխա­տանքի մեծ դաշտ ունի․ քաղա­քա­գե­տի վերլուծությունը

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյանն անդրա­դարձել է աշխարհա­քա­ղա­քա­կան վերջին զարգա­ցումնե­րին և դրանց հնա­րա­վոր ազդե­ցությա­նը Հարա­վա­յին Կովկա­սի վրա, ինչպես նաև այդ համա­տեքստում Հայաստա­նի անե­լիքնե­րին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նախ անդրա­դարձել է ԱՄՆ‑ի կողմից վարվե­լիք արտա­քին քաղա­քա­կա­նության հնա­րա­վոր փոփո­խություննե­րին Դոնալդ Թրամփի վարչա­կազմի օրոք։ Նրա խոսքով՝ տպա­վո­րություն է ստեղծվում, որ աշխարհա­քա­ղա­քա­կան մեծ փոփո­խություններ, այնուա­մե­նայնիվ, Դոնալդ Թրամփի կառա­վարման ժամա­նա­կա­հատվա­ծում չեն լինի,  որովհետև նման գլո­բալ փոփո­խություննե­րի գնալն ու այս կամ այն երկրի հետ թշնա­մա­նա­լը չի բխում ԱՄՆ‑ի շահե­րից, քանզի դա կլի­նի գլո­բալ աշխարհա­կարգի փլուզում, և նման քաղա­քա­կա­նություն վարե­լու համար Թրամփը համա­պա­տասխան ռեսուրս չունի։«Պետք է հաշվի առնել երկու իրո­ղություն։ Առա­ջի­նը Դոնալդ Թրամփի հայտա­րա­րություններն են, հատկա­պես դրանց մի մասը, որոնք առնչվում են Կանա­դա­յին, Պանա­մա­յին և Գրենլանդիա­յին, որտեղ ԱՄՆ‑ի նորընտիր նախա­գահն ազդա­րա­րում է շատ լուրջ փոփո­խություննե­րի մասին ամե­րիկյան քաղա­քա­կա­նության մեջ, որովհետև նախկի­նում Միացյալ Նահանգնե­րի ոչ մի վարչա­կազմ նման հայտա­րա­րություններ չի արել, որոնք իրենց մեջ պարունա­կեին նման վտանգ։ Դա խոսում է ամե­րիկյան նոր վարչա­կազմի կողմից գլո­բալ փոփո­խություններ իրա­կա­նացնե­լու ցանկության մասին»,- ասաց Ստե­փանյա­նը։ Նրա դիտարկմամբ՝ մյուս գործո­նը վերա­բե­րում է իրա­կան քաղա­քա­կա­նությա­նը, բայց պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ‑ի շահե­րին այս պահին առա­ջին հերթին վտանգ է ներկա­յացնում Չինաստա­նը, որը Միացյալ Նահանգնե­րի գլո­բալ մրցա­կիցն է ու հակա­ռա­կորդը։ Տվյալ դեպքում մնա­ցած խոսակցություննե­րը Ռուսաստա­նի մասին, ըստ նրա, երկրորդա­կան-երրորդա­կան նշա­նա­կություն ունեն։ Վերո­հիշյալ երկու գործոննե­րը համադրե­լով՝ կարե­լի է եզրա­կացնել, որ Թրամփի պաշտո­նա­վարման երկրորդ շրջա­փուլում մեծ փոփո­խություններ, այնուա­մե­նայնիվ, չեն լինի։«Ինչ վերա­բե­րում է մեր տարա­ծաշրջա­նին, ապա ակնհայտ է, որ Իրա­նի նկատմամբ ամե­րիկյան ճնշումնե­րը կմե­ծա­նան։ Հույս ունեմ, որ ուղիղ պատե­րազմա­կան գործո­ղություններ չեն լինի, որովհետև Իրա­նը Հայաստա­նի համար անվտանգա­յին երաշխա­վորնե­րից մեկն է, և մենք կառուցում ենք մեր անվտանգությունն այդ թվում նաև Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րով։ Այս առումով Իրա­նի չեզո­քա­ցումը՝ որպես տարա­ծաշրջա­նա­յին գործոն, չի բխում մեր շահե­րից։ Մնում է հուսալ, որ Իսրա­յե­լին իր հերթին չի հաջողվի Իրա­նի դեմ ճնշումը հասցնել այն մակարդա­կի, որ մեր հարև­ան երկրի, գործո­նը՝ որպես տարա­ծաշրջա­նա­յին տերություն, վերջնա­կա­նա­պես հավա­սա­րեցվի զրո­յի»,- ասաց Ստեփանյանը։Նրա կարծի­քով՝ ամե­րիկյան քաղա­քա­կա­նությունը հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման համա­տեքստում կմնա նույնը, եթե հայկա­կան կողմը դրա­նով չզբաղվի։ Ըստ Ստե­փանյա­նի՝ այստեղ շատ բան կախված է նաև մեր դիրքո­րո­շումից, նրա­նից, թե ինչպես կիրա­գործվեն ճանա­պարհա­յին քարտե­զի, այն փաստաթղթի դրույթնե­րը, որը ստո­րագրվել է ապրի­լի 5‑ին Բրյուսե­լում՝ Հայաստա­նի, ԱՄՆ‑ի ու Եվրա­միության միջև, ինչպես կիրա­գործվեն նաև այն դրույթնե­րը, որոնք ամրագրված են օրեր առաջ ԱՄՆ‑ի ու Հայաստա­նի միջև կնքված կանո­նադրությունում, նաև նրա­նից, թե առհա­սա­րակ հայկա­կան կողմը ինչ առա­ջարկնե­րով հանդես կգա։ «Եթե լինենք ակտիվ ու Միացյալ Նահանգնե­րի նորանշա­նակ պետքարտուղա­րին առա­ջարկենք միջնորդա­կան դեր հայ-ադրբե­ջա­նա­կան խնդիրնե­րի լուծման մեջ, ապա չեմ կարծում, որ ամե­րի­կա­ցի­նե­րը դա հաշվի չեն առնի։ Ալիևն ամեն ինչ անում էր, որպեսզի հակա­ռակվեր Բայդե­նի վարչա­կազմի դիրքո­րոշմա­նը և ամեն ինչ անում է, որպեսզի խաղա­ղության պայմա­նա­գի­րը չստո­րագրվի։ Հիմա պետք է նույնը բացատրել ԱՄՆ‑ի նոր վարչա­կազմին։ Մյուս կողմից Ադրբե­ջա­նը նույնպես ցանկա­նում է նման կանո­նադրություն ստո­րագրել ԱՄՆ‑ի հետ, ինչպես դա արեց Հայաստա­նը։ Շատ լավ, մենք պետք է անենք այնպես, որպեսզի ԱՄՆ‑ն իր միջնորդա­կան դերա­կա­տա­րումն առա­ջարկի նաև հանրա­պե­տա­կաննե­րի իշխա­նա­վարման օրոք։ Այդ դեպքում, եթե Ալիևը համա­ձայնվի, շատ լավ, եթե ոչ, շատ ավե­լի լավ, քանզի դա միայն կամրապնդի մեր հարա­բե­րություններն ԱՄՆ‑ի հետ»,- ասաց քաղա­քա­գե­տը։ Անդրա­դառնա­լով Իրա­նի և Ռուսաստա­նի միջև կնքված ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնագրին՝ Ստե­փանյանն ընդգծեց, որ այդ փաստա­թուղթն, այնուա­մե­նայնիվ, ունի շատ սահմա­նա­փակ նշա­նա­կություն, որովհետև որոշ հարցե­րում Իրա­նի և Ռուսաստա­նի շահե­րը, նրա դիտարկմամբ, մեր տարա­ծաշրջա­նում չեն համընկնում։ «Ռուսաստա­նը ցանկա­նում է Մեղրիով անցնող ճանա­պարհն ինքը վերահսկել իր անվտանգության դաշնա­յին ծառա­յության միջո­ցով, ինչը նշա­նա­կում է մեր ինքնիշխա­նության մի մասի հասցեագրում Ռուսաստա­նին, ինչը մեզ համար ընդունե­լի չէ, իսկ Իրա­նի համար ընդունե­լի չէ, որպեսզի Հայաստա­նի ինքնիշխա­նությունը տուժի և Հայաստանն ավե­լի մեծ կախվա­ծություն ունե­նա Ռուսաստա­նից, Ադրբե­ջա­նից և Թուրքիա­յից։ Այդ հարցում Իրա­նի և ՌԴ‑ի շահերն իրար հակա­սում են։ Իրա­նը և Թուրքիան, ինչպես նաև Ռուսաստանն ու Թուրքիան մեր տարա­ծաշրջա­նում հակա­ռա­կորդ պետություններ են։ Եթե Թուրքիան և Ռուսաստանն ունեն ժամա­նա­կա­վոր, իրա­վի­ճա­կա­յին շահե­րի համընկնում, ապա Իրա­նի և Ռուսաստա­նի դեպքում դա չկա։ Ոչ ոք չի ասում, որ դա չի կարող հետա­գա­յում տեղի չունե­նալ»,- մեկնա­բա­նեց Ստե­փանյա­նը։ Նա ուշադրություն հրա­վի­րեց այն իրո­ղության վրա, որ ռուս-իրա­նա­կան ռազմա­վա­րա­կան համա­ձայնա­գի­րը ստո­րագրվեց այն ժամա­նակ, երբ Իրա­նը թուլա­ցավ՝ կապված Սիրիա­յի իրա­դարձություննե­րի հետ։  «Սիրիա­յից գնա­ցին և՛ Ռուսաստա­նը, և՛ Իրա­նը։ Այսինքն՝ Իրա­նը հայտնվել է մի իրա­վի­ճա­կում, երբ ստիպված է ՌԴ‑ի հետ հաստա­տել նման հարա­բե­րություններ, որպեսզի գոնե որո­շա­կի չափով բարձրացնի իր անվտանգա­յին երաշխիքնե­րը հարավկովկասյան տարա­ծաշրջա­նում։ Հայաստա­նի պարա­գա­յում կարճա­ժամկետ և միջնա­ժամկետ կտրվածքով այս տարի ՌԴ‑ի և Իրա­նի միջև վերո­հիշյալ հարցում որևէ կոնսենսուս չեմ սպա­սում»,- հավե­լեց մեր զրուցա­կի­ցը։ Քանի որ ռուս-իրա­նա­կան համա­ձայնագրում կարև­որ տեղ է հատկացվել նաև Հյուսիս-Հարավ լոգիստիկ առանցքին, քաղա­քա­գե­տը շեշտեց, որ դա բխում է ՀՀ‑ի շահե­րից, սակայն  այստեղ էլ կա էական խնդիր։ «Հյուսիս-Հարա­վը կարող է անցնել նաև Ադրբե­ջա­նի տարածքով։ Մինչև հիմա չկա հստա­կություն։ Ադրբե­ջա­նա­կան ուղիով Իրա­նը շահագրգռված չէ, քանզի այդ դեպքում կունե­նա հավելյալ կախվա­ծություն Բաքվից, հետև­ա­բար նախընտրում է Հայաստա­նով անցնող ճանա­պարհը, մինչդեռ Ռուսաստանն իր հերթին առաջնա­հերթ է համա­րում ադրբե­ջա­նա­կան երթուղին, որպեսզի մեզ վրա ունե­նա հավելյալ ազդե­ցության լծակ, իսկ այդ դեպքում Ադրբե­ջա­նը կարող է մեր երկի­րը մեկուսացնել տարա­ծաշրջա­նա­յին նախագծե­րից՝ հայտնե­լով, թե Հայաստա­նը չի ուզում իրեն նվի­րել այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքը»։ Մենք այստեղ ունենք շատ մեծ աշխա­տանքի դաշտ՝ հաշվի առնե­լով նաև Հնդկաստա­նի գործո­նը, քանի որ Հյուսիս-Հարավ ուղու առանցքա­յին կետով՝ իրա­նա­կան Չաբա­հար նավա­հանգստի աշխա­տանքով շահագրգռված է հնդկա­կան կողմը։ Հնդկաստա­նը փորձում է նաև մեր միջո­ցով պայմա­նա­վորվել Իրա­նի հետ, որպեսզի տարանցիկ ճանա­պարհը սկսի անխա­փան աշխա­տել։ Բանակցություննե­րը շարունակվում են, մեր անե­լիքներն այստեղ շատ են»,- եզրա­փա­կեց քաղա­քա­գե­տը։

Առնչվող Հոդվածներ