Ելնելով այն բանից, որ 1914թ․ սկսած Օսմանյան կայսրությունը երեք ճակատով տանուլ էր տալիս պատերազմը, իսկ Ռուսաստանը հայերին Արևմտյան Հայաստանում ինքնավարություն էր խոստացել, ապա թուրքերի կողմից որոշում ընդունվեց ոչնչացնել հայերին, կամ առնվազն հասցնել այնպիսի նվազ քանակի, որ հայերի մոտ ինքնավարության որևէ ձգտում հնարավոր չլինի իրականացնել։
Թաներ Աքչամ
News.AM-ը զրուցել է աշխարհահռչակ թուրք պատմաբան, հայոց ցեղասպանության հարցերով համարձակ ու անկեղծ փորձագետ Թաներ Աքչամի հետ։ Զրույցի ընթացքում զրուցել են Հայոց Ցեղասպանության, Թուրքիայի կողմից այն ճանաչելու հնարավորության և այլ հարակից թեմաներով։
Թաներ Աքչամն իր խոսքում նշեց իր նոր գրքի՝ «Ցեղասպան պետության ակունքները» մասին, որ թարգմանվել է հայերեն և այնտեղ շոշափվում են մի շարք կարևոր հարցեր, այնպես ինչպես Թուրքիայի ժողովրդավարացման կենսական ահնրաժեշտության, ինչպես նաև դրան խանգարող հանգամանքների, Հայոց Ցեղասպանության ճանաչման համատեքստի ու հայ-թուրքական հարաբերությունների ակնկալիքների մասին։
Պատմաբանն առաջին հերթին կարևորեց որ ցանկացած երկիր ու ժողովուրդ հիմնադիր հայրերի կարիք ունի և բնականաբար, այդ հայրերի կերպարը չի կարող սևացվել վատ արարքներով, իսկ Ցեղասպանության ընդունումը հենց այն կարևորագույն խնդիրներից է, որը Թուրքիան ամեն կերպ ջանում է մոռացության մատնել։ Այսօր արդեն Ցեղասպանության խնդիրը Թուրքիայում այլևս չի ընկալվում որպես շատ կարևոր հարց։ Եթե մինչև 2015թ․՝ Ցեղսպանության հարյուրամյակը Թուրքիայի կառավարողների մոտ որոշակի վախեր ու մտահոգություններ կային այն առումով, որ Ցեղասպանության ճանաչումն իր հետևից բերեու է փոխհատուցման հնարավոր անցանկալի հետևանքներ, ապա հիմա Անկարայում շատ ավելի վստահ են, քանի որ համարում են, որ հայերի Ցեղասպանությունն արդեն անցյալում մնացած երևույթ է։
Թաներ Աքչամը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Նա ասաց, որ այս պահին անկախ Հայաստանի գոյությունը Թուրքիան ձեռնտու է, քանի որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի նման պետությունների գոյությունը նրան ապահովագրում է Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենալու վտանգից։ Ռուսաստանը հզոր գերտերություն է ու Թուրքիան ավելի շատ նախընտրում է, որ իր և Մոսկվայի արանքում նման բուֆերային պետություններ լինեն։ Այսպես, թե այնպես Հայաստանն այս պահին չի կարող Թուրքիային ճնշել կամ ինչ որ բան պարտադրել։ Թուրքիան հզոր պետություն է, եմծ տնտեսական ու ռազմական ուժ ունի։ Թուրքիան համաշխարհային տերություն չի կաորղ դառնալ, նա ուզում է և խոշոր հաշովով հանդիսանում է տարածաշրջանի կարևոր պետություն՝ Մերձավոր Արևելքում կարևոր խաղացող։ Բայց այսօր հայ-թուրքական հարաբերություններին, ըստ Թաներ Աքչամի, ոչ այնքան խանգարող է Ցեղասպանության, որքան թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Թուրքիան, քանի դեռ պաշտպանում է Բաքվին, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող ընդգծված որակ ապահովել։ Ցավոք Բաքուն դեռևս կանաչ լույս չի տալիս Թուրքիային, և հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ թուրք-ադրբեջանական հարաբերությունների ստվերում։
Ինչ վերաբերում է հենց Հայոց Ցեղասպանությանը, Աքչամը խոսեց, թե ինչպես էր Էրզրումի նահանգապետը, դոկտոր Նազըմը հատուկ գրություններով նշում, թե ինչպես են որոշել հստակ բնաջնջել հայ բնակչությանը։ Աքչամը դա բացատրում է առաջին հերթին այն բարենորոգումների վտանգով, որը Օսմանյան կառավարությունը պարտավորվել էր իրականացնել 1914թ․ դրությամբ(հավանական է, որ խոսքը գնում է Մանդելշտամի ծրագրի մասին․ խմբ․)։ Վտանգ կար, որ հայկական երկու նահանգներում մտցվող բարենորոգումները հետագայում դառնալու էին հայկական անկախ պետության հիմք, քանի որ դրանից առաջ ռումինական, բուլղարական, հունական մասերը հենց այդպես էին անկախացել։ Ելնելով նայն այն բանից, որ 1914թ․ սկսած Օսմանյակ կայսրությունը երեք ճակատով տանուլ էր տալիս պատերազմը, իսկ Ռուսաստանը հայերին Արևմտյան Հայաստանում ինքնավարություն էր խոստացել, ապա թուրքերի կողմից որոշում ընդունվեց ոչնչացնել հայերին, կամ առնվազն հասցնել այնպիսի նվազ քանակի, որ հայերի մոտ ինքնավարության որևէ ձգտում հնարավոր չլինի իրականացնել։
Թաներ Աքչամը նաև նշեց, որ այս պահին էլ Թուրքիան ժողովրդավար պետություն չէ։ Այն, ինչի սկսվեց թուրքական հանրապետության հիմնադրումից հետո, ավելի վատն էր, քան նույնիսկ Միլլեթի իրավիճակը։ Եթե Միլլեթը թույլ էր տալիս այլ ազգի ներկայացուցիչների իսլամ ընդունել, ապա հիմա, ուզում ես իսլամ ընդունիր, ուզում ես քեզ թուրք համարիր, եթե նույնիսկ դու մոռանաս քո ծագման մասին, ապա պետոըթյունը երբեք չի մոռանա; թուրքիայում մինչև հիմա էլ հոդվածով առանձին համարակալում ունեն հայերը, քրդերը, հրեաները և երբեք չեն կարող պետական բարձր համակարգում առաջ գնալ։
Աքչամը նշեց, որ նույնիսկ եթե Թուրքիան Ցեղասպանությունն ընդունի, դա դեռ չի նշանակում, որ Թուրքիան ժողովրդավար է, քանի որ կա ԱՄՆ օրինակը, որը ժողովրդավար պետություն է, բայց մինչև հիմա տարըմբռնումներ կան բնիկ ամերիկացիների ցեղասպանության հետ կապված։ Բայց Թուրքիայի ժողովրդավարացումը կարևոր քայլ ու տոմս կլինի նաև Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։
Տեսանյութն ամբողջությամբ՝
https://www.youtube.com/watch?v=Viz-iDxCXCE
