17.7 C
Yerevan

Պատմության Վերաի­մաստա­վորման Հետքով

Ելնե­լով այն բանից, որ 1914թ․ սկսած Օսմանյան կայսրությունը երեք ճակա­տով տանուլ էր տալիս պատե­րազմը, իսկ Ռուսաստա­նը հայե­րին Արևմտյան Հայաստա­նում ինքնա­վա­րություն էր խոստա­ցել, ապա   թուրքե­րի կողմից որո­շում ընդունվեց ոչնչացնել հայե­րին, կամ առնվազն հասցնել այնպի­սի նվազ քանա­կի, որ հայե­րի մոտ ինքնա­վա­րության որևէ ձգտում հնա­րա­վոր չլի­նի իրա­կա­նացնել։

Թաներ Աքչամ

News.AM‑ը զրուցել է աշխարհահռչակ թուրք պատմա­բան, հայոց ցեղասպա­նության հարցե­րով համարձակ ու անկեղծ փորձա­գետ Թաներ Աքչա­մի հետ։ Զրույցի ընթացքում զրուցել են Հայոց Ցեղասպա­նության, Թուրքիա­յի կողմից այն ճանա­չե­լու հնա­րա­վո­րության և այլ հարա­կից թեմա­նե­րով։

Թաներ Աքչամն իր խոսքում նշեց իր նոր գրքի՝ «Ցեղասպան պետության ակունքնե­րը» մասին, որ թարգմանվել է հայե­րեն և այնտեղ շոշափվում են մի շարք կարև­որ հարցեր, այնպես ինչպես Թուրքիա­յի ժողովրդա­վա­րացման կենսա­կան ահնրա­ժեշտության, ինչպես նաև դրան խանգա­րող հանգա­մանքնե­րի, Հայոց Ցեղասպա­նության ճանաչման համա­տեքստի ու հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի ակնկա­լիքնե­րի մասին։
Պատմա­բանն առա­ջին հերթին կարև­ո­րեց որ ցանկա­ցած երկիր ու ժողո­վուրդ հիմնա­դիր հայրե­րի կարիք ունի և բնա­կա­նա­բար, այդ հայրե­րի կերպա­րը չի կարող սևացվել վատ արարքնե­րով, իսկ Ցեղասպա­նության ընդունումը հենց այն կարև­ո­րա­գույն խնդիրնե­րից է, որը Թուրքիան ամեն կերպ ջանում է մոռա­ցության մատնել։ Այսօր արդեն Ցեղասպա­նության խնդի­րը Թուրքիա­յում այլևս չի ընկալվում որպես շատ կարև­որ հարց։ Եթե մինչև 2015թ․՝ Ցեղսպա­նության հարյուրամյա­կը Թուրքիա­յի կառա­վա­րողնե­րի մոտ որո­շա­կի վախեր ու մտա­հո­գություններ կային այն առումով, որ Ցեղասպա­նության ճանա­չումն իր հետև­ից բերեու է փոխհա­տուցման հնա­րա­վոր անցանկա­լի հետև­անքներ, ապա հիմա Անկա­րա­յում շատ ավե­լի վստահ են, քանի որ համա­րում են, որ հայե­րի Ցեղասպա­նությունն արդեն անցյա­լում մնա­ցած երև­ույթ է։
Թաներ Աքչա­մը խոսեց Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի մասին։ Նա ասաց, որ այս պահին անկախ Հայաստա­նի գոյությունը Թուրքիան ձեռնտու է, քանի որ Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի, Վրաստա­նի նման պետություննե­րի գոյությունը նրան ապա­հո­վագրում է Ռուսաստա­նի հետ ընդհա­նուր սահման ունե­նա­լու վտանգից։ Ռուսաստա­նը հզոր գերտե­րություն է ու Թուրքիան ավե­լի շատ նախընտրում է, որ իր և Մոսկվա­յի արանքում նման բուֆե­րա­յին պետություններ լինեն։ Այսպես, թե այնպես Հայաստանն այս պահին չի կարող Թուրքիա­յին ճնշել կամ ինչ որ բան պարտադրել։ Թուրքիան հզոր պետություն է, եմծ տնտե­սա­կան ու ռազմա­կան ուժ ունի։ Թուրքիան համաշխարհա­յին տերություն չի կաորղ դառնալ, նա ուզում է և խոշոր հաշո­վով հանդի­սա­նում է տարա­ծաշրջա­նի կարև­որ պետություն՝ Մերձա­վոր Արև­ելքում կարև­որ խաղա­ցող։ Բայց այսօր հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րին, ըստ Թաներ Աքչա­մի, ոչ այնքան խանգա­րող է Ցեղասպա­նության, որքան թուրք-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը։ Թուրքիան, քանի դեռ պաշտպա­նում է Բաքվին, հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը չեն կարող ընդգծված որակ ապա­հո­վել։ Ցավոք Բաքուն դեռևս կանաչ լույս չի տալիս Թուրքիա­յին, և հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը շարունա­կում են մնալ թուրք-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի ստվե­րում։
Ինչ վերա­բե­րում է հենց Հայոց Ցեղասպա­նությա­նը, Աքչա­մը խոսեց, թե ինչպես էր Էրզրումի նահանգա­պե­տը, դոկտոր Նազը­մը հատուկ գրություննե­րով նշում, թե ինչպես են որո­շել հստակ բնաջնջել հայ բնակչությա­նը։ Աքչա­մը դա բացատրում է առա­ջին հերթին այն բարե­նո­րո­գումնե­րի վտանգով, որը Օսմանյան կառա­վա­րությունը պարտա­վորվել էր իրա­կա­նացնել 1914թ․ դրությամբ(հավանական է, որ խոսքը գնում է Մանդելշտա­մի ծրագրի մասին․ խմբ․)։ Վտանգ կար, որ հայկա­կան երկու նահանգնե­րում մտցվող բարե­նո­րո­գումնե­րը հետա­գա­յում դառնա­լու էին հայկա­կան անկախ պետության հիմք, քանի որ դրա­նից առաջ ռումի­նա­կան, բուլղա­րա­կան, հունա­կան մասե­րը հենց այդպես էին անկա­խա­ցել։ Ելնե­լով նայն այն բանից, որ 1914թ․ սկսած Օսմանյակ կայսրությունը երեք ճակա­տով տանուլ էր տալիս պատե­րազմը, իսկ Ռուսաստա­նը հայե­րին Արևմտյան Հայաստա­նում ինքնա­վա­րություն էր խոստա­ցել, ապա թուրքե­րի կողմից որո­շում ընդունվեց ոչնչացնել հայե­րին, կամ առնվազն հասցնել այնպի­սի նվազ քանա­կի, որ հայե­րի մոտ ինքնա­վա­րության որևէ ձգտում հնա­րա­վոր չլի­նի իրա­կա­նացնել։
Թաներ Աքչա­մը նաև նշեց, որ այս պահին էլ Թուրքիան ժողովրդա­վար պետություն չէ։ Այն, ինչի սկսվեց թուրքա­կան հանրա­պե­տության հիմնադրումից հետո, ավե­լի վատն էր, քան նույնիսկ Միլլե­թի իրա­վի­ճա­կը։ Եթե Միլլե­թը թույլ էր տալիս այլ ազգի ներկա­յա­ցուցիչնե­րի իսլամ ընդունել, ապա հիմա, ուզում ես իսլամ ընդունիր, ուզում ես քեզ թուրք համա­րիր, եթե նույնիսկ դու մոռա­նաս քո ծագման մասին, ապա պետոըթյունը երբեք չի մոռա­նա; թուրքիա­յում մինչև հիմա էլ հոդվա­ծով առանձին համա­րա­կա­լում ունեն հայե­րը, քրդե­րը, հրեա­նե­րը և երբեք չեն կարող պետա­կան բարձր համա­կարգում առաջ գնալ։
Աքչա­մը նշեց, որ նույնիսկ եթե Թուրքիան Ցեղասպա­նությունն ընդունի, դա դեռ չի նշա­նա­կում, որ Թուրքիան ժողովրդա­վար է, քանի որ կա ԱՄՆ օրի­նա­կը, որը ժողովրդա­վար պետություն է, բայց մինչև հիմա տարըմբռնումներ կան բնիկ ամե­րի­կա­ցի­նե­րի ցեղասպա­նության հետ կապված։ Բայց Թուրքիա­յի ժողովրդա­վա­րա­ցումը կարև­որ քայլ ու տոմս կլի­նի նաև Ցեղասպա­նության ճանաչման ուղղությամբ։

Տեսանյութն ամբողջությամբ՝
https://www.youtube.com/watch?v=Viz-iDxCXCE

Առնչվող Հոդվածներ