17.7 C
Yerevan

Սամվել Շահրա­մանյանն Ինչպե՞ս Կբա­ցատրի

Նրա տեղե­կություննե­րով, Ադրբե­ջա­նը պահանջել է, որ հանձնվեն նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը, նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նը, նախկին արտգործնա­խա­րար Դավիթ Բաբա­յա­նը եւ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Կամո Վարդանյա­նը:

Վահրամ Աթա­նեսյան


Լրատվա­մի­ջոցնե­րը լայնո­րեն անդրա­դարձել են Ազա­տության հրա­պա­րա­կի վրա Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նի այցին: Ընդհա­նուր գնա­հատկան է տրվել նրա հայտա­րա­րությունը, որ լիո­վին կիսում է ակցիա­յի նախա­ձեռնողնե­րի բոլոր պահանջնե­րը: Իսկ դրանք ոչ միայն սոցիա­լա­կան եւ իրա­վա­կան, այլեւ քաղա­քա­կան են: Պետք է սպա­սել, որ Սամվել Շահրա­մանյա­նը մոտ ապա­գա­յում ավե­լի հանգա­մա­նա­լի կներկա­յացնի իր դիրքո­րո­շումը:

Բայց մի հարցի վերա­բերյալ նրա մեկնա­բա­նության կարիքն արդեն իսկ կա: Ինչպես oragir news-ին ասել է Արցա­խի նախկին պաշտոնյա­նե­րից մեկը, Սամվել Շահրա­մանյա­նի ամեն ելույթ «նոր գաղտնիքներ է բացա­հայտում»: Ըստ այդմ, Արցա­խի նախա­գահն ասել է, որ ադրբե­ջանցի­նե­րը պահանջել են «լուծա­րել ԱՀ օրենսդիր մարմի­նը, բայց հաջողվել է խուսա­փել այդ կործա­նա­րար պահանջից»:

Թե ինչպես է «հաջողվել խուսա­փել այդ պահանջից», եթե ստո­րագրվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության լուծարման հրա­մա­նա­գի­րը՝ մնում է հանե­լուկ: Բայց դա չէ ամե­նաէա­կա­նը: Արցա­խի նախկին պաշտոնյան, հղում անե­լով Սամվել Շահրա­մանյա­նին, ասում է, որ խաղաղ բնակչության տարհանման դիմաց ադրբե­ջանցի­նե­րը ներկա­յացրել են ցուցակ եւ պահանջել, որ այնտեղ ընդգրկված անձինք հանձնվեն:

Այդ մասին վերջերս «Ալիքմե­դիա­յում» հրա­պա­րա­կում է արել Թաթուլ Հակոբյա­նը: Նրա տեղե­կություննե­րով, Ադրբե­ջա­նը պահանջել է, որ հանձնվեն նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը, նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նը, նախկին արտգործնա­խա­րար Դավիթ Բաբա­յա­նը եւ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Կամո Վարդանյա­նը:

Սամվել Շահրա­մանյա­նի ելույթից «նոր գաղտնիքներ» իմա­ցած արցախցի նախկին պաշտոնյան, սակայն, համոզված է, որ ադրբե­ջանցի­նե­րի ներկա­յացրած ցուցա­կի համա­հե­ղի­նա­կը Նիկոլ Փաշինյանն է, քանի որ այնտեղ «բացա­կա­յել են Արցախյան գոյա­մարտի եւ պատե­րազմնե­րի, մանա­վանդ առա­ջին պատե­րազմի հերոսնե­րը եւ հրա­մա­նա­տարնե­րը եւ պետա­կան որոշ կարկա­ռուն գործիչներ»:

Ո՞րն է այս «համոզմունքի» տրա­մա­բա­նությունը, Արցա­խի նախկին պաշտոնյան ի՞նչ է ակնարկում: Ըստ երեւույթին, ուզում է ասել, որ Բաքու են տարվել «հակա­նի­կո­լա­կաննե­րը», իսկ ովքեր Ստե­փա­նա­կերտում «նիկո­լա­կան էին», անվտանգ տեղա­փոխվել են Հայաստան: Նախ, բարո­յա­կան չէ ցանկա­նալ, որ որեւէ հայ մարդ, անկախ քաղա­քա­կան համոզմունքնե­րից եւ դիրքո­րո­շումից, հայտնվի ադրբե­ջա­նա­կան գերության մեջ, երկրորդ, ի՞նչ էր փոխվե­լու, եթե Բաքու տարվեին ոչ թե ներկա­յումս այնտեղ գտնվող անձինք, այլ առա­ջին պատե­րազմի հերոսնե­րը եւ հրա­մա­նա­տարնե­րը եւ պետա­կան որոշ կարկա­ռուն գործիչներ:

Իսկ եթե գաղտնի­քի մասին է խոսքը, ապա Արցա­խի նախկին պաշտոնյա­յին չի՞ հետաքրքրել, թե ինչու՞ ադրբե­ջանցի­նե­րի ցուցա­կում չընդգրկված Դավիթ Իշխանյա­նը, Լեւոն Մնա­ցա­կանյա­նը եւ Արա­յիկ Հարությունյա­նը նույնպես պատանդառնվել են, իսկ Ադրբե­ջա­նի կողմից պարտա­դիր պահանջված Կամո Վարդանյա­նը Սամվել Շահրա­մանյա­նի հետ ուղղա­թի­ռով տեղա­փոխվել է Սիսիան:

Հնա­րա­վոր է, Արցա­խի նախկին պաշտոնյան Սամվել Շահրա­մանյա­նին ճիշտ չի հասկա­ցել կամ նրա մտքե­րը բարե­խիղճ չի ներկա­յացրել, կամ լրատվա­մի­ջոցն է «աղա­վա­ղել» ամեն ինչ: Այդ հարցում պարզություն մտցնե­լու համար Արցա­խի նախա­գահն անձամբ կամ Տեղե­կատվա­կան շտա­բի միջո­ցով, թվում է, պետք է պարզա­բա­նումներ անի:

Հակա­ռակ դեպքում Արցա­խի նախկին պաշտոնյա­յի կողմից արտա­հայտված համոզմունքը, որ ադրբե­ջանցի­նե­րի կազմած ցուցա­կի «համա­հե­ղի­նա­կը Նիկոլ Փաշինյանն է» կընկալվի զուտ որպես քաղա­քա­կան վերագրում, որ նպա­տակ ունի բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րի շրջա­նում ատե­լություն սերմա­նել Հայաստա­նի վարչա­պե­տի, ի դեմս նրա՝ ամբողջ կառա­վա­րության եւ ԱԺ քաղա­քա­կան մեծա­մասնության նկատմամբ:

Նման երեւույթներ, իհարկե, մամուլում եւ սոցիա­լա­կան հարթակնե­րում ամեն օր դրսեւորվում են, բազմա­պատկվում-տարածվում, բայց սա այն դեպքն է, երբ համոզմունք հայտնո­ղը հղում է անում Արցա­խի նախա­գա­հի ելույթով բացա­հայտված նոր գաղտնիքնե­րին: Իսկ դա արդեն սահմա­նակցում է քաղա­քա­կան դիրքո­րոշման եւ դիրքա­վորման հետ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ