Փոխանակ մարդիկ մեկ ամբողջական հստակ պատկերացում և ուղղություն ցույց տան, որ Հայաստանը ոչ ոքի չի պատվիրակելու իր ճանապարհները, հսկելու է ինքը, նստած քննարկում է իր ճանապարհները Եվրոպայի՞ն տա, թե՞ Ամերիկային.Ոչ ոքի։ Հայաստանը չպետք է որևէ մեկին ճանապարհի հսկողություն հատկացնի։
Վահրամ Աթանեսյան
1inTV-ին զրուցել է Արցախի նախկին պատգամավոր, լրագրող Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Աբու Դաբիում Փաշինյան֊Ալիև հանդիպումը, դրան ուղղված արձագանքները։
Վահրամ Աթանեսյանն այն կարծիքին է, որ այս հանդիպումը կարող է ինչ որ նշանակություն ունենալ, բայց ոչ մի դեպքում չի կարելի վստահաբար պնդել, որ ամեն ինչ արդեն որոշվել է, որ արդեն պայմանագիրը ստորագրվել է կամ նման ինչ որ բան։ Այժմ աշխարհաքաղաքական լուրջ վերաձևումներ են կատարվում։ Տարածաշրջանում լուրջ խաղացողներ են դառնում Թուրքիան և Իսրայելը։ Մենք չենք կարող այդ ամենը հաշվի չառնել։ Ինչպես նաև տարածաշրջանում այլ պետություններ կան, որոնց դերերն ու շահերը մինչև վերջ պարզ չեն։ Մենք չենք կարող դա չնկատելու տալ ու ձևացնել, որ արդեն ամեն ինչ ավարտված է։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու նրա թվացյալ դրական արձագանքին, ապա դա ընդամենը միջազգային դրական ֆոն ապահովելու համար է, բացի դրանից էլ Ռուսաստանը հայտարարում է այն, ինչը բնորոշ է միայն իր պետական շահերին։ Մոսկվան մինչև հիմա էլ խոսում է այն մասին, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պիտի կարգավորվեն Մոսկվայում։ Մենք լսե՞լ ենք, որ Բաքուն համաձայնել է դրան կամ ոչ։ Ուրեմն ինչպե՞ս ենք կարողանում որևէ հաստատ բան ասել, եթե ընդհանրապես պարզ չեն դիրքավորումներն ու փոխադարձ շահերը։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Հայաստանում աբսուրդ է կատարվում։ Փոխանակ մարդիկ մեկ ամբողջական հստակ պատկերացում և ուղղություն ցույց տան, որ Հայաստանը ոչ ոքի չի պատվիրակելու իր ճանապարհները, հսկելու է ինքը, նստած քննարկում է իր ճանապարհները Եվրոպայի՞ն տա, թե՞ Ամերիկային։ Ոչ ոքի։ Հայաստանը չպետք է որևէ մեկին ճանապարհի հսկողություն հատկացնի։ Եթե ճանապարհ տալու խնդիր կա, այդ դեպքում ի՞նչու Ռուսաստանին տալու հարցով դժգոհություններ կան, հարցրեց Աթանեսյանը` նշելով, որ հիմնական անելիքը սեփական ինքնիշխանությունը պահելու հարցն է դրված, ոչ թե սրան նրան նվիրելու։
Վահրամ Աթանեսյանը նաև նշեց, որ հայ֊ռուսական հարաբերությունները թեկուզ մեկ օր չպետք է տուժեն։ Այդ հարաբերությունները պետք է շարունակվեն, ավելի բարձր, ինքնիշխան մակարդակով։
Աղբյուրը`
