Հայաստան

Արցախցիների Իրավունքների Մասին

Ասում են՝ երբ Թիֆլիսում հանդիսավոր միջոցառման հյուրերի ցուցակ էին կազմում, Սունդուկյանին միշտ մոռանում էին, հետո բերում-դնում առաջին տեղում: Հիմա, անհամեստություն չթվա, ես եմ, ամենամեծ կողոպտողին մոռացել եմ, բերում-  դնում եմ առաջին տեղում։

Վահրամ Աթանեսյան

Բռնագաղթված արցախցիների «իրավունքների պաշտպանության խորհուրդ», մի խորհուրդ տա՞մ:  «Բեյզ մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունը, որի գործադիր տնօրենը բոլորիդ հայտնի մարդ է, ձեզնից ոմանք, համոզված եմ, գիտեն նաեւ բաժնետերերին, մոտ քսան տարի շահագործել է Դրմբոնի ոսկու եւ Կաշենի բազմամետաղային հանքավայրերը: Բացարձակ սուտ է, երբ ասում են, որ ներդրումներ կատարել են միայն բաժնետերերը: Հսկայական միջոցներ ծախսել է նաեւ ԼՂՀ կառավարությունը:  Այսինքն, բռնատեղահանված արցախցիներս «Բեյզ մեթըլզի» բաժնետեր ենք, քանի որ ԼՂՀ կառավարությունը նրա բիզնես-ծրագրի համաֆինանսավորող է եղել: Ուստի պետք է պահանջենք, որ «Բեյզ մեթըլսը» մեզ վերադարձնի մեր շահաբաժինը: Այդ ՓԲԸ-ի կողմից ԼՂՀ բյուջե մուծած հարկերի մասին պատմություններ խնդրում եմ չպատմեք: ԼՂՀ ընդերքը սահմանադրությամբ եւ օրենքով պատկանում է նրա ժողովրդին: Կարո՞ղ եք նման մի գործընթաց նախաձեռնել: Նույնը վերաբերում է նաեւ «Ղտելեկոմին», քանի որ նա էլ անհատույց ստացել է ԼՂՀ կապի ողջ համակարգը՝ շենքային եւ այլ ենթակառուցվածքներով հանդերձ: Բարձրացրեք հարցը, հարկ եղած դեպքում հարուցեք դատական հայցեր, վերադարձրեք ԼՂՀ ժողովրդից կողոպտվածը եւ ձեր որոշմամբ էլ հատկացրեք ամենակարիքավոր ընտանիքներին: Կարո՞ղ եք: Թե չէ ամեն ոք կարող է «ռյուգզագ» ուսել, քնապարկ վերցնել եւ Թումանյանի արձանի տակ պառկել: Ծաղրածուությանը վերջ տվեք եւ անցեք լուրջ հարցերի քննարկման: Օրինակ՝ Հայաստանի կառավարության կողմից ԼՂՀ կառավարությանը նվիրած ընդունելությունների տունը կադաստրային ի՞նչ գրանցում եւ շուկայական ի՞նչ արժեք ունի: Պահանջեք, որ աճուրդի հանեն եւ գումարը հատկացնեն բռնագաղթված մարդկանց:

Հ.Գ. Ասում են՝ երբ Թիֆլիսում հանդիսավոր միջոցառման հյուրերի ցուցակ էին կազմում, Սունդուկյանին միշտ մոռանում էին, հետո բերում-դնում առաջին տեղում: Հիմա, անհամեստություն չթվա, ես եմ, ամենամեծ կողոպտողին մոռացել եմ, բերում-  դնում եմ առաջին տեղում՝ «Արցախբանկ» ֆինանսական մոնստրը, որ պատկանում էր բոլորիս, մի քանի հոգի սեփականաշնորհեցին: Մոտ քառորդ դար է՝ որքա՞ն շահույթ ունի, թող կիսվի:

Հ.Հ.Գ. Հայաստանի կառավարություն, սա նաեւ ձեր խնդիրն է, թվարկած իրավաբանական անձինք հայաստանյան գրանցում ունեն:

Աղբյուրը՝ Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից 

https://www.facebook.com/story.php?story_fbid=3985108791803028&id=100009118389831&mibextid=wwXIfr&rdid=1nI2KUmcQsIp6X9w#
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *