Ինչ վերաբերում է այդ հիբրիդային պատերազմներն ուղեկցող այնպիսի երևույթների, ինչպես օրինակ ռուսաստանաբնակ մեծահարուստների կողմից ռուսական քարոզչությունը, ապա դա իրեն արդեն սպառած մեթոդ է, որը չի աշխատում։
Էդգար Առաքելյան
Civic News-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող հիբրիդային պատերազմները, այլ ուժերի կողմից ՀՀ իշխանությունների հանդեպ լեգիտիմության իջեցման գործընթացները և այլն։
Էդգար Առաքելյանն իր խոսում նշեց, որ իշխանություններին թուրք և այլ ածականներ տալու նպատակը ՀՀ քաղաքացիների աչքում իրենց իսկ ընտրած իշխանություններին հեղինակազրկելն է, բայց դա չաշխատող տարբերակ է, որովհետև ՀՀ քաղաքացին գիտե, թե ինքն ով է, գիտե, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու ժողովուրդն էլ ինքն է ընտրում իր իշխանություններին։ Հնարավոր չէ ժողովրդի աչքում հեղինակազրկել հենց ժողովրդի ընտրած իշխանությանը, հատկապես, որ դա դրսից ներմուծված երևույթ է։
Քաղաքագետը նաև խոսեց հիբրիդային պատերազմների մասին՝ նշելով, որ այդ երևութի դեմ հնարավոր չէ պայքարել մեկ գործիքով, ուստի նախ իշխանությունները պետք է բավական աչալուրջ լինեն, ապա վերլուծական դաշտն ու վերլուծաբանները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն, որպեսզի լրատվությունն ու վերլուծությունը ապատեղեկատվության հոմանիշ չդառնա և նաև հասարակությունն էլ իր վրա պիտի աշխատի, իր մակարդակը բարձրացնի, որպեսզի կարողանա տարբերել ակնառու սուտը ճշմարտությունից, թեև իհարկե կան բարդություններ այդ առումով։ Ներկայումս տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ արհեստական բանականության օգնությամբ կարելի է ճշմարտանման նյութեր պատրաստել, ուստի պետք է շատ ուշադիր լինել։ Իսկ ինչ վերաբերում է այդ հիբրիդային պատերազմներն ուղեկցող այնպիսի երևույթներ, ինչպես օրինակ ռուսաստանաբնակ մեծահարուստների կողմից ռուսական քարոզչությունը, ապա դա իրեն արդեն սպառած մեթոդ է, որը չի աշխատում։ Օրինակ երբ Արա Աբրահամյանը հայտարարում է, որ «Մենք Ռուսաստանի հետ պիտի լինենք, գնալու այլ տեղ չունենք, մեզ չեն սպասում ու մենք ենք խնդրում», ապա նախ պետք է ընդգծենք, որ իր ասած այդ «մենքը» մեզ չի վերաբերում։ Արա Աբրահամյանը թող իր ընտանիքի մասին խոսի, բայց ոչ Հայաստանի։
Էդգար Առաքելյանը նշեց, որ այսքան տարի ապրելով Ռուսաստանում, հայ մեծահարուստները այդպես էլ չհասկացան Ռուսաստանի պահվածքը, վերաբերմունքը, չհասկացան, որ Ռուսաստանն օգտագործում է իրենց ու դեն նետում։ Արա, Աբրահամյան, Սամվել Կարապետյան և այլն, ոչինչ չեն կարողանալու անել ու չեն էլ կարողանում։ Նույնիսկ այդքան ռեսուրս ունենալով չեն կարողանում, որովհետև ՀՀ քաղաքացին շատ լավ հասկանում է, թե ով ով է և ում պատվերն է կատարում։ Ռուսական «խոպանչիների» մեթոդը ևս տապալված է։ Բայց իհարկե այստեղ կա իշխանությունների մեղքը։ Նրանք ավելի զգոն և ուշադիր պետք է լինեն, որպեսզի դրսից ուղարկված ամեն մի խոպանչի, ում հոգսը միայն իր հարստությունն է, չսկսի հայրենասիրական ճառերով քողարկված հակապետական քարոզ իրականացնել։
Քաղաքագետը անդրադարձավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունի կողմից հեղաշրջման պլանի վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանի ազատ արձակմանը՝ հարցադրում անելով, թե այդ դատավորն ինչո՞ւ է դեռ գտնվում պաշտոնական դիրքում և արդարադատություն իրակակացնում։ Սա իշխանությունների մեղքն է, որ նրանք չեն կարողանում ու չեն կաորղացել դատական համակարգն այնպես մարքել, որ մինչև հիմա հանդիպում են նման դեպքեր։ Իշխանությունների բացթողն այստեղ շատ մեծ է ու նրանք գերագույն ջանքեր պիտի գործադրեն՝ սա ուղղելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
