Հայաստան

Տեր- Պետրոսյանի Քաղաքական Խանգարումները

Թվում է՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի հեղինակ,  հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մեծ ջատագով առաջին նախագահը պետք է գնահատեր օգոստոսի 8-ին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ արված հսկայական քայլը, կամ առնվազն խոսեր կայացված համաձայնությունների դրական և (առկայության դեպքում) բացասական կողմերի մասին:

Արուսյակ Ջուլհակյան

«Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտ­նում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղ­թական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրո­ղությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջ­նադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործու­թյուն­ները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճ­ված լինեին փոխզիջումների գնով»: 

Սա մի հատված է ՀԱԿ՝ 2016թ. դեկտեմերի 17-ի համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից:

Եվ թվում է՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի հեղինակ,  հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մեծ ջատագով առաջին նախագահը պետք է գնահատեր օգոստոսի 8-ին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ արված հսկայական քայլը, կամ առնվազն խոսեր կայացված համաձայնությունների դրական և (առկայության դեպքում) բացասական կողմերի մասին: Այնինչ այս տասը օրերի ընթացքում Տեր-Պետրոսյանը խոսել է երեք անգամ, որոնցից առաջին անգամը տարակուսել է, թե ինչու է լռում Ռուսաստանը, երկրորդ անգամ անդրադարձել է երկու տարի առաջ ծավալված և ավարտված «Հայո՞ց պատմություն, թե Հայաստանի պատմություն» թեմայով բանավեճին՝ հերթական անգամ Փաշինյանին անվանելով գավառական: Իսկ երրորդ անգամ արդեն տարակուսանք է հայտնել, թե ինչու են լռում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, ինչու չեն անում զանգվածային ցույցեր, փակում փողոցներ: Չէ՞, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի երևակայության մեջ կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում արցախցիներին (սա մերկապարանոց սուտ է): Տպավորություն է՝ Ռուսաստանին և արցախցի մեր հայրենակիցներին հրավիրում է մի որոշ մի բանով օգնելու: 

Չեմ բացառում, որ լինեն չորրորդ և հինգերորդ փորձերը, և այս անգամ գոնե մի բան ստացվի: Մի բան, որ առաջին իսկ փորձից ստացվեց հարևանների հետ խաղաղություն հաստատելու համար ջանք չխնայած Ժիրայր Լիպարիտյանի մոտ: Բայց առայժմ մնում է թեթև տխրությամբ և երբեմն իսպանական ամոթով հետևել առաջին նախագահի «ստատուս ափդեյթներին» և հանգել եզրակացության, որ իրեն պետականամետ հռչակած Տեր-Պետրոսյանը չի կարողանում ներել Փաշինյանին: Եվ ոչ թե չի ներում պարտությունը 2020թ. պատերազմում, այլ հաղթանակը 2018թ. հեղափոխության ժամանակ: Չի ներում այն, որ Փաշինյանն ավարտին է հասցրել իր սկսած ու ձախողած հեղափոխությունը: Եվ առավել ևս չի ներելու, երբ Փաշինյանը նաև վերջնական ավարտին հասցնի իր սկսած և ձախողած խաղաղության գործընթացը և արժանանա մեր սերունդների գնահատանքին և երախտիքին: 

Մի հարցում կարող է հանգիստ լինել առաջին նախագահը: Ողջախոհության ճրագը Փաշինյանի վստահելի ձեռքերում է, և վերջինս մինչև վերջ այն բարձր կպահի: Չէ՞, որ նա վերջին վհատվողն է????։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/1BVViXHuro/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *