Պետք չէ միանգամից մեծ ոգևորվածությամբ ամեն ինչ ընդունել որպես արդեն կատարված, ինչպես օրինակ հալած յուղի տեղ չի կարելի ընդունել Ռուսաստանի, այսօրվա քիչ թե շատ խաղաղ թվացող հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ։ Ռուսաստանի դիրքերն այսօր որոշակիորեն թուլացած են Ուկրաինայի դեմ պատերազմում։
Ստեփան Ասդուրեան
1inTV-ն զրուցել է Բերկլիի և Ամերիկյան համալսրանի դասախոս, պատմաբան և քաղաքագետ Ստեփան Ասդուրեանի հետ։ Զրուցի ընթացքում քննարկվել է միջազգային իրադրությունն ու Հայաստանն այդ համատեքստում։
Ասդուրեանը նշել է, որ նոյեմբերի 9-ի և օգոստոսի 8-ի միջև համեմատությունները բազմաթիվ փոփոխություններ են ցույց տալիս։ Ամենակարևորը, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում, ի տարբերություն օգոսոտոսի 8-ի, որևէ բառ անգամ չկա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության վերաբերյալ և այլ։ Այսինքն անհնար է չտեսնել այդ ամենը։ Միաժամանակ նաև ԱՄՆ-ն այս համաձայնագրով բավական տեսանելի մուտք է գործում Հարավային Կովկասում ու կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգային համակարգի համար։ Իհարկե խանդավառությունը մեծ է ու ավելի դրական տրամադրվածություն կա, բայց այդ օգոստոսի 8-ի համաձայնագրով նաև պետք է հասկանալ այն որոշ անհասկանալի հատվածները, որոնք դեռևս կան։ Օրինակ այն, թե ինչ է նշանակում Ադրբեջան։ Ադրբեջանը, որ ինքն իրեն հայտարարում է առաջին հանրապետության ժառանգ, պետք է նաև այն հիշել, որ դեռևս 1919թ Ադրբեջանը, որ լրիվ անկախ էլ չէր, հավակնություններ ուներ շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ։ Ասդուրեանը գնահատեց համաձայնագրով, առնվազն տեսական մակարդակում տրվող ու առաջարկվող իրողությունը և տեսանելի է, որ ամեն ինչ ավելի դրական մակարդակի վրա է։ Ի վերջո Թրամփի ճանապարհը, որ այսօր նախատեսում է մեծ առևտրատնտեսական ներդրումներ, հենց իրենով ենթադրում է խաղաղություն, ենթադրում է պատերազմի վերսկսման անհնարինություն, որովհետև ոչ ոք պատրաստ չէ գալ, միլիոններ ներդնել և սպասել, որ ինչ որ մեկը մեկ հարվածով այդ ամենը կզրոյացնի։ ԱՄՆ նախագահ Թրամփը նաև շատ սիրում է իր անվան հնչողության մեծացումը, իսկ իր անունով ճանապարհ կոչելը նաև որոշակի բարոյական պարտավորություն է ենթադրում։ Քաղաքագետը խոսեց նաև այն փոփոխությունների մասին, որ տեսանելի են վերջին տարիներին՝ սկսած համաձայնագրից։ Ամենակարևոր ու տխուր փոփոխություններից է իհարկե այն, որ Արցախը կորցված է։ Դեռ 44 օրյա պատերազմի տարիներին ողջ աշխարհն ասես համակարծիք էր, որ Արցախի հարցը այսպես պիտի լուծվի ու այդ ժամանակ ոչ մի գործողություն տեղի չունեցավ նրանց կողմից, միայն Ֆրանսիան որոշ անատամ հայտարարություններ արեց ու վերջ։
Իհարկե պետք չէ միանգամից ոգևորությամբ մտածել, որ ամեն ինչ այլևս անցյալում է։ Համաձայնագրերի ու պայմանագրերի 90 տոկոսը կնքվելու պահին շատ անգամ արդեն իսկ մեռած վիճակում է և չի աշխատում, թեև կան իհարկե նաև այլ իրավիճակներ։ Ինչ վերաբերում է համաձայնագրերին, ապա դրանք չունեն իրավական ուժ, կարող են երկարացվել երեք անգամ, որևէ պարտադիր պայման չեն ենթադրում, բայց դրանց գոյությունն իսկ արդեն որոշակիորեն գնահատելի է։
Քաղաքագետի գնահատմամբ այսօրվա իրադրությունը, այսինքն Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները նաև դիտարկման կարիք ունեն տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։ Բազմաթիվ անկախ և կարևոր վերլուծականներ, որոնք իրենց տեսակետն են հայտնում իրադարձությունների զարգացման առումով, ոչ միշտ են կարողանում ճիշտ կանգխագուշակում անել, ինչը ևս լրիվ նորմալ է, որովհետև քաոսը մեծ է։ Օրինակ Իրանի պարագայում մենք միանշանակ կարծիք չենք կարող հայտնել։ Թեհրանի պարագայում գործ ունենք և՛ խիստ կոշտ դիրքորոշում Բաքվի հասցեին, և՛ ավելի մեղմ ու հանդուրժող տեսակետներ։ Իրանը նաև կարիք ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման ու վերանորոգման։ Իրանը և Ռուսաստանը երեկ չեն ծնվելու շատ լավ հասկանում են իրենց առաջին անհրաժեշտությունները։ Այնպես որ պետք չէ միանգամից մեծ ոգևորվածությամբ ամեն ինչ ընդունել որպես արդեն կատարված, ինչպես օրինակ հալած յուղի տեղ չի կարելի ընդունել Ռուսաստանի, այսօրվա քիչ թե շատ խաղաղ թվացող հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ։ Ռուսաստանի դիրքերն այսօր որոշակիորեն թուլացած են Ուկրաինայի դեմ պատերազմում։
Աղբյուրը՝
