Հայաստան

Ազգային Թե՞ Գաղութային Պետություն

Այսօր ունենք այն վիճակը, որ “ունենք ընտրելու հնարավորություն, բայց չունենք ընտրության հնարավորություն”, բայց մենք կարող ենք ունենալ նաև ընտրություն, եթե մեր առջև դնենք այն տեսլականը, որ ամեն նորմալ երկիր ու քաղաքականություն դնում է։ 

Ռուբեն Բաբայան

1inTV-ն զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին կյանքի որոշ դրվագներ։

Ռուբեն Բաբայանն իր կարծիքն է հայտնել Հայաստանում գործող մոտ 125 կուսակցությունների մասին՝ նշելով, որ Հայստանում հասարակությունն այնքան պառակտված ու անհանդուրժող է, որ նրանք ավելի շատ նախընտրում են քաղաքականության մեջ տեսնել լրիվ անծանոթ ու գործից ոչինչ չհասկացող մադու, քան թե արդեն դրա մեջ եփած գործչի ու դրա հիմնական պատճառն այդ անառողջ մրցակցությունն է։ Այս տեմպերով շարունակվելու դեպքում կուսակցությունների թիվը էլի կաճի ու երևի մի օր կունենանք մոտ 3 մլն կուսակցություն։

Ռեժիսորի կարծիքով այդ կուսակցություններից շատերը, որ անգամ մեկ տոկոսի շեմը չեն հաղթահարում, բայց մասնակցում են ընտրություններին, գտնում են, որ շահումն ավելի շատ է լինելու, քան կորուստը, այսինքն ընտրություններին չեն հաղթի, բայց դա էլ մի առիթ է հասարակության հետ շփվելու, իրենց խոսքը տեղ հասցնելու համար։ 

Ինչ վերաբերում է 2026թ ընտրություններին, ապա այսօր ունենք այն վիճակը, որ “ունենք ընտրելու հնարավորություն, բայց չունենք ընտրության հնարավորություն”, բայց մենք կարող ենք ունենալ նաև ընտրություն, եթե մեր առջև դնենք այն տեսլականը, որ ամեն նորմալ երկիր ու քաղաքականություն դնում է։ Եթե մենք մեր առջև դնում ենք զարգանալու, բարգավաճելու հնարավորություն, ապա ունենք այդ ընտրությունը, եթե ամեն ինչ կառուցում ենք անձին մերժելու սկզբունքի վրա, ապա նորից ամեն ինչ մնալու է “ներկա-նախկին” պահվածքի մեջ։ Ռեժիսորը կարևորեց անձին մերժելու հրաժարվելու և գաղափարին քվեարկելու կարևորությունը։ 2018թ․ երբ մարդիկ ասացին Սերժը չլինի ով ուզում է լինի, այսօր նույնն ասում են Փաշինյանի հասցեին, այսինքն “Մերժիր Սերժին” կարգախոսը հանգիստ դառնում է “Մերժիր Փաշինյանին, մերժիր ում ասես”։ Դրանից հերաժարվելու գրավականը պետք է լինի անկախ պետություն կառուցելու, ունենալու գիտակցությունը։ Կարելի է իհարկե ավտորիտար պետություն կառուցել, բայց դա անարդյունք կլինի, կարճ ժամանակ հետո ցույց կտա իր բացասական կողմերը, ինչպես ԽՍՀՄ դեպքում եղավ, երբ Ստալինն իր կենդանության օրոք սարսափելի գնով ինդուստրացրեց ԽՍՀՄ-ը, բայց մահից հետո վախի մթնոլորտը վերացավ, կայսրությունն էլ մի օրում փլուզվեց։

Կարևոր է հասկանալ, թե մենք ազգային պետություն ենք ուզում թե գաղութ-պետություն։ Ռեժիսորն այս առիթով հիշեց, որ մի ժամանակ շրջանառության մեջ դրվեց “ազգ-բանակ” հասկացությունը և ինքը, լինելով ՊՆ հասարակական խորհրդի անդամ, իր բացասական եզրակացությունն է տվել այդ ամենին ՝համարելով, որ ավելի լավ է լինի պետություն-բանակ, որովեհտև նորմալ պետության մեջ չի կարող ամենազարգացած միակ կառույցը բանակը լինել։

Ռուբեն Բաբայանը նաև խոսեց օգոստոսի 8-ի համաձայնագրի մասին՝ նշելով, որ դա ոչ թե փրկության կամ կործանման սկիզբ է, ինչպես տրամադրված են կարծելու շատերը, այլ դա ուղղակի գործընթացի սկիզբ է դնում՝ զարգանալու և մեկուսացումից դուրս գալու գործընթացի սկիզբ։ Կհաջողենք, թե ոչ՝ կախված է մեզնաից։ Տարածաշրջանի բոլոր պետությունները մշտապես շահել են Հայաստանի մեկուսացվածությունից, իսկ մենք կարծես նորից փորձում ենք ամեն ինչ անել, որ կրկին մնանք մեկուսացվածության մեջ։

Ռեժիսորը նաև նշեց, որ Հայաստանի “սեպ լինելու” հանգամանքն այնքան էլ նախընտրելի տարբերակ չէ։ Սեպը ինքն իրեն չի խրվում, սեպը ուրիշներն են խրում՝ իրենց շահերի համար, իսկ մենք ընտրություն պիտի կատարենք, թե շարունակել մնալ ինչ որ մեկի սեպը, թե սեփական կամքի դրսևորումը իրացնենք։

Ամբողջական հարցազրուրցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *