Երբ գովում ենք Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին, ապա նաև հասկանանք, որ այդ կերպարների հույսը այս 30 հզր քառ/կմ տարածությունն է, այս Հայաստանի Հանրապետությունը։ Եթե ժողովուրդը պետություն չունի, ապա նա ընդամենը պատմության մեջ մի զնգոց է, որն անցնում ու կորում է։ Մենք չպետք է դառնանք պատմությամբ ապրող ու պատմությամբ շնչող։ Մենք պետք է հասկանանք, որ վերջապես ունենք պետություն , ունենք պետություն կառուցելու հնարավորություն։
Հակոբ Մովսես
1inTV-ն զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է վերջերս ՔՊ 7-րդ համագումարում արտաբերված «Չորրորդ Հանրապետություն» միտքը, ինչպես նաև դրանից բխող մի շարք այլ երևույթներ։
Հակոբ Մովսեսի կարծիքով մենք չպետք է գաղափարական հակադրության մեջ մտցնենք իրար դեմ երրորդ-չորրորդ հանրապետություն ասելով, մենք պետք է այդ օրգանական կապը հասկանանք ու զգանք։ Մենք, վերջին հազար տարվա մեջ առաջին անգամ պետականություն ստեղծեցինք 1918թ․, որը ցավոք կարճ կյանք ունեցավ, հետո 1920թ․ ստեղծվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը, որը որքան էլ որ մերժեր իր կապը Առաջին Հանրապետության հետ, այնուամենայնիվ հենվում էր նրա վրա ու վերջապես 1991թ․ ստեղծեցինք Երրորդ Հանրապետությունը։ Եթե խոսում ենք Չորրորդի մասին, ապա հարկավոր է հասկանալ, որ սա նորմալ զարգացող գործընթաց ու երևույթ է։
Բանաստեղծը չբացառեց, որ եթե հիմա մենք կարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները, ապա շատ հավանական է, որ ապագայում այլ մարտահրավերներ ունեցող մեր սերունդներն ըստ անհրաժեշտության կմտածեն հինգերորդ, վեցերրորդ հանրապետության մասին։ Սա ոչ թե մերժում է նախորդը, այլ տրամաբանորեն շարունակում։ Վերցնենք օրինակ ֆրանսիացիներին։ Նրանք շա լավ հասկանում են իրենց պետք եկածը ու չեն շփոթվում իրերն իրենց անունով կոչլուց ու անհրաժեշտ փոփոխություններ անելուց, նրանք հիմնադրել են, առաջին երկրորդ, հինգերորդ հանրապետությունները և դա գաղափարապես չեն հակադրել նախորդներին, այլ շարունակել են որպես այդպիսին ֆրանսիական պետության զարգացումը։
Բանաստեղծը նշեց, որ վերջին հազար տարում մենք այնքան շատ ենք ուրիշի իշխանության տակ եղել ու ճնշվել, որ, Նիցշեի տրամաբանությամբ՝ ուրիշի վրա չկարողանալու պատճառով ինքներս մեր վրա ենք մեր մաղձը թափել։ Ու դա շատ վատ անդրադարձ է ունեցել մեզ վրա։ Մենք նաև երեք շատ մեծ ողբերգություն ենք ապրել, երբ 1915թ․ սպանեցին մեզ ֆիզիկապես, 1937թ․ սպաեցին մեր միտքը ու նշանակեցին մեր փոխարեն մտածողների և 90-ականների ցեհոտ ընթացքող 20 տարին, երբ սպանեցին մեզ հոգեպես։ Հարյուրամյակներով պետականություն չտեսած ժողովուրդը դեռ չի հասկանում, թե ինչ է նշանակում պետություն։ Նա զգում է իր ուժը, զգում է իր խորությունը, բայց դեռևս չի կարողանում ինքն իրեն աստիճանակարգել։ Այդ երեք հարվածները շատ մեծ ցնցում եղան մեզ համար։ Ինչպես նախորդ դարերում մենք սովորեցինք, որ պետությունը մի բան է, որ կարելի է կարիերա կառուցել, նույնն արեցինք Երրորդ Հանրապետության հիմնադրումից հետո, երբ Խորհրդարանում հայտնվեցին գողականները, ովքեր պետությունը դարձրին իրենց անձնական ցանկությունների պահեստը։ Ամեն ինչ սսելու ենք զրոյից։
Հակոբ Մովսեսը նշեց, որ մենք պետք է հիմա գիտակցենք այն կարևոր երևույթը, որ երբ գովում ենք Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին, ապա նաև հասկանանք, որ այդ կերպարների հույսը այս 30 հզր քառ/կմ տարածությունն է, այս Հայաստանի Հանրապետությունը։ Եթե ժողովուրդը պետություն չունի, ապա նա ընդամենը պատմության մեջ մի զնգոց է, որն անցնում ու կորում է։ Մենք չպետք է դառնանք պատմությամբ ապրող ու պատմությամբ շնչող։ Մենք պետք է հասկանանք, որ վերջապես ունենք պետություն , ունենք պետություն կառուցելու հնարավորություն։ Մեր ժողովուրդը իր տեսակի ընդդիմադիր է դարձել, հակադրվում է ամենքին ու ամեն ինչին, իսկ ամենամեծ ընդդիմությունը դա մեր իշխանությունն է, որ համարձակվում է հակառակել վերջին հազար տարվա էմոցիոնալ հոգեբանությանը, փորձում է սթափ ու ռեալ նայել իրականությանը։ Պետք է ամեն ինչով աջակցել այս իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան շարունակել պետություն կառուցելու իրենց գործը։ Ու մենք էլ պետք է զգանք, թե պետություն ասվածն ինչ է։ Մենք չպետք է պետությույ ասելով հասկանանք միայն ֆիդայի, կոտորած, մեծ ողբերգություն ու մանր քաջագործություն։ Դա կոպիտ սխալ է, որը կարող է շատ ծանր ազդեցություն թողնել։
Բանաստեղծը նկատեց, որ Արցախյան պատերազմից հետո մենք և՛ հիմարացանք, և՛ չարացանք։ Մենք թույլ տվինք, որ հոգեխեղված տականքը բարձրանա ջրի երես, պղծի ու այլանդակի ամեն ինչ։ 1991թ․ հետո շուրջ քսան տարի մենք միայն իրավաբանորեն էինք պետություն, իսկ իրականում մեզանում մի անկարգ քաոս էր տիրում։ Հիմա ժամանակն է, որ նաև մտածողությամբ դառնանք պետություն ու աջակցենք այն իշխանությանը, որ իր ուսերին է վերցրել այդ բեռը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
