Հայաստան

Ոչ Թե Փաշինյանի Դեմ Են, Այլ Պետության

Դրանից առաջ խաղաղությո՞ւն էր, 2016թ․ խաղաղությո՞ւն էր։ Քառօրյա պատերազմն ի՞նչ էր։ Փաստորեն Հայաստանն է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, այն էլ 2019թ․ իսկ Ադրբեջանն ընդամենը պաշտպանվե՞լ է։ Ցավոք սրտի այսօր հակափաշինյանականությունն այնքան սուր է, որ դառնում է ընդդեմ պետության գործունեություն։

Վահրամ Աթանեսյան

Civic News-ը զրուցել է հրապարակախոս, Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՔՊ 7-րդ համագումարի ընթացքում արտաբերված «Չորրորդ Հանրապետություն» մտքին։ 

Վահրամ Աթանեսյանն իր խոսքում նշել է, որ դեռևս 2015թ․ տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության փոփոխություն, փոխվել է պետական կառավարման ձևը և հարց է, թե ինչու է երեք տարի տևել անցումը կիսանախագահականից վարչապետականին, եթե կարող էին ընդամենը մի ամիս հետո իրականացնել նաև այդ փոփոխությունը։ Հիմա, երբ նոր Սահմանադրություն ընդունվի, դա այսպես, թե այնպես դառնում է Չորրորդ հանրապետության Սահմանադրություն, ուզում ես ասա չորրորդ, ուզում ես ասա վեցերորդ։ Իրական ու կարևորն այն է, որ այսօր, երբ աշխարհում շատ ավելի նկատելի են տարբեր փոփոխություններ, դաշինքների ձևավորում ու փլուզում, մենք պետք է կարողանանք պատասխանել այն հարցին, թե ո՞վ ենք մենք որպես պետություն, որպես ժողովուրդ։ Ո՞րն է մեր հայեցակարգը, ի՞նչ տեղ ու դեր ենք պատկերացնում մեզ համար և այդ ժամանակ Սահմանադրությունը կկարողանա այն փոփոխությունների իրականացման համար հիմք դառնալ, որը մենք պատկերացնում ենք։ ՈՒ հիմա, երբ մենք հասկացել ենք, որ ջերմոցային թրքատյացությունը որևէ տեղ չի տանում, իշխանությունը պետք է հասկանալի կերպով բացատրի, թե ինչ է հայրենասիրությունը։

Աթանեսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հանդեպ քննադատությանը՝ նշելով, որ այն ոճը, որով նախկին նախագահները քննադատում են Փաշինյանին, գրեթե նույն ոճն է, որով քննադատել են Դաշնակցությանը խորհրդահայ պատմաբանները մոտ 70 տարի՝ մեղադրելով նույն բաների մեջ՝ պատերազմի հայտարարում, հողերի հանձնում, խայտառակ պատերազմի կնքում։ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ Փաշինյանը 2019թ․ Ստեփանակերտում ասելով «Արցախը Հայաստան է և վերջ», Ադրբեջանին պատերազմ հայտարարեց, մեղմ ասած նույնիսկ քննարկելու բան չէ։ Ինչ է, դրանից առաջ խաղաղությո՞ւն էր, 2016թ․ խաղաղությո՞ւն էր։ Քառօրյա պատերազմն ի՞նչ էր։ Փաստորեն Հայաստանն է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, այն էլ 2019թ․ իսկ Ադրբեջանն ընդամենը պաշտպանվե՞լ է։ Ցավոք սրտի այսօր հակափաշինյանականությունն այնքան սուր է, որ դառնում է ընդդեմ պետության գործունեություն։

Վահրամ Աթանեսյանը նշեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը պատկանում է Լևոն Տեր Պետրոսյանին, ում կազմած Հայաստանի և Արցախի ԳԽ համատեղ որոշումը ընդունվել է առանց որևէ խմբագրման, իսկ հետագա տարիներին բոլոր նախագահներն էլ այս կամ այն երպ փորձել են լուծել խնդիրը, չի ստացվել ու հիմա կարծես փորձ արվի այդ ամենը փաթաթել Փաշինյանի վզին։ Անհեթեթություն է ասել, որ 2019թ․ Մինսկի համանախագաները ինչ որ հրաշք լուծում են առաջարկել Փաշինյանին, նա էլ մերժել է։ Ի՞նչ լուծում պիտի առաջարկեին, երբ 2014թ․ սկսած Ադրբեջանը միայն մի բան էր պատրաստ ստորագրել Հայաստանի հետ․ բացի Լաչինից բոլոր տարածքների վերադարձ Ադրբեջանին, որի դիմաց Ադրբեջանը խոստանում է ռևանշիստական պատերազմ չսկսել։ Այս ամենից հետո երբ սկսում են ուրիշ բաներ խոսել, ցանկացած բանական մարդու մոտ մի շարք հարցականներ են առաջանում։ Ավելի լավ է Սերժ Սարգսյանի արտգործնախարարը, որ Ադրբեջանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Բաքուն վերջին պահին 10 ոչ քննարկելի կետ է առաջ քաշել, ցույց տան, թե այդ ի՞նչ կետեր են եղել։

Տպավորություն է, որ նախկին նախագահները Փաշինյանից դժգոհ են, որ վերջինս քաղաքական կամիկաձե չի դարձել։ Եվ դա է դժգոհություն առաջացնում։ Փաշինյանը այսինքն պիտի գար 2018թ․ մայիսից ասեր, որ Արցախի լուծման համար կա այսպիսի տարբերակ, որպեսզի պատերազմ չունենանք։ Դա են ցանկանո՞ւմ։

Վահրամ Աթանեսյանը մանրամասն անդրադարձ կատարեց Անկախության հռչակագրին ու անկախության հանրաքվեին՝ մանրամասնելով, թե դրանից որ մեկն ինչ սկզբունքային նշանակություն ուներ՝ նաև հավելելով, որ եթե հռչակագրում նկատվում էր Հայաստան ու Արցախ միավորում, ապա 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեին Արցախը չի մասնակցել։ Իրավական առումով Արցախը ՀՀ անկախության հետ որևէ կապ չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *