Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման հեղինակը, ինչպես նշել էր Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, նա է ձևակերպել ու այն հետո կցել Անկախության Հռչակագրին։ Բայց ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, ինքը չի ասում, որ այդ նախադասությամբ Պետրոսյանը պատերազմ է հրահրել Հայաստանի ու Ադրբեջանի մեջ, որովհետև ինքը սրիկա չէ։
Ռուբեն Ռուբինյան
Պետրոս Ղազարյանը զրուցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքին քաղաքական որոշ երևույթներ։
Ռուբինյանը մտահոգություն է հայտնել Փարաքար համայքի ղեկավարի ու ոստիկանի սպանության առիթով, ցավակցել համայնքի բնակիչներին, սպանված ղեկավարի ու ոստիկանի ընտանիքների անդամներին։ Սպանությունը պետք է բացահայտվի ամենասեղմ ժամկետում և մեղավորները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։ Ռուբինյանը չհամաձայնեց ընդդիմադիր այն կարծիքների հետ, որով նրանք նշում են, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ ու սպանություններ են և օրինակ բերեց, որ Հայաստանի համայնքներից շատերում կան ընդդիմադիր համայանքապետեր, ո՞վ է ձերբակալվել՝ ոչ ոք։ Նա նաև հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը դատի կտա այն ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր առանց որևէ ամոթի, ուղիղ տոնով ասում են, որ «Նիկոլն է սպանել Վոլոդյային»։
ԱԺ փոխնախագահը շատ կոշտ քննադատեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հատկապես այն արտահայտությունների համար, որ «ով ռուսների հետ միություն չի ուզում, նա թուրքահպատակ շան տղա է» արտահայտություն էր արել։ Ռուբինյանը նշեց, որ ընդդիմադիր այն կուսակցությունները, ովքեր ընտրել ու օգնել են Ղուկասյանին քաղաքապետ դառնալ, պիտի պատասխանեն, թե իրենք «շան տղա՞ են», թե ՀՀ անկախությունը զոհաբերող արկածախնդիրներ։ Եթե նրանց թվում է, որ միայն Ղուկասյանն է պատասխան տալու այս արտահայտության համար, ապա սխալվում են, պատասխանատու են նրան օժանդակած բոլոր քաղաքական ուժերը։ Նա նաև նշեց, որ այս ցուցակում չի մտցնում ՀՅԴ-ին, որովհետև դաշնակցականներն իրենց 004 շրջաբերականում արդեն իսկ սակարկել են ՀՀ անկախությունը։ Իսկ Ղուկասյանը լավ կանի իր չափն իմանա, այլապես իրենք կարող են ցանկացած մեկին դնչկալ հագցնել, որ վերջինս չհաչի։
ԱԺ փոխնախագահը նաև կոշտ քննադատեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին այն բանի համար, որ վերջինս Փաշինյանին մեղադրել էր Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մեջ։ Ռուբինյանը հիշեցրեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման հեղինակը, ինչպես նշել էր Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, նա է ձևակերպել ու այն հետո կցել Անկախության Հռչակագրին։ Բայց ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, ինքը չի ասում, որ այդ նախադասությամբ Պետրոսյանը պատերազմ է հրահրել Հայաստանի ու Ադրբեջանի մեջ, որովհետև ինքը սրիկա չէ։
Ռուբինյանը մի շարք հարցեր առաջ քաշեց, թե եթե «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտությամբ Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ապա ի՞նչ էր կատարվում մինչև Փաշինյանի արտահայտությունը։ Խաղաղությո՞ւն էր։ 1994թ․ մարտական գործողությունները դադարել են, բայց զոհերը շարունակվել են, այդ ի՞նչ զոհեր են եղել։ Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր հոգեզավակ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հասկանում են, որ իրենց այդ արտահայտություններով ողջ մեղքը գցում են Հայաստանի վրա ու արդարացնում Ադրբեջանին։ Կամ ի՞նչ նպատակով է առաջին նախագահն իրեն հաշիվ չտալով արտասանում «հինգ հազար զոհ, տասը հազար հաշմանդամ», եթե հստակ գիտենք, որ զոհերը 3822-ն են, իսկ հաշմանդամների թիվը հազարից չի անցնում, ներառյալ ձեռքերի ու ոտքերի ամպուտացիա ունեցողները, որոնց թիվը մոտ 200 է։ Տեր-Պետրոսյանը հաճո՞ւյք է ստանում նման հրեշավոր թվեր արտասանելիս, թե՞ նրան թվում է, որ եթե ինքը արհեստականորեն մեծացնի զոհերի ու վիրավորների թիվը, ապա իր խոսքն ավելի ազդեցիկ է լինելու։
ԱԺ փոխնախագահը նաև հիշեց Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը սկսել է Արցախի քաղաքացիական օբյեկտների թիրախավորումն այն բանից հետո, երբ հայերը հարվածել են Գյանջայի(Գանձակ) քաղաքացիական օբյեկտներին։ Ռուբինյանի խոսքերով՝ հայկական կողմը չի թիրախավորել ադրբեջանական քաղաքացիական օբյեկտները, իսկ ադրբեջանցիները, ընդհակառակը կրակել են Արցախի քաղաքացիական օբյետկների ուղղությամբ։ Սա հերթական քայլն է, որով նախկին առաջնորդները կրկին ամեն ինչում մեղավոր են հանում Հայաստանին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
