Ինչպե՞ս է ստացվել, որ հենց Քոչարյանի որդին է դարձել միլիոնատեր 21 տարեկանում, այն դեպքում, երբ նրա հայրը ողջ կյանքում եղել է պետական պաշտոնյա թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում։
Ռուբեն Ռուբինյան
FactorTV-ն զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՔՊ ԱԺ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։
Իր խոսքում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ իշխանության լինելը որոշում է ժողովուրդը․ այն ուժը, որին ժողովուրդը ցանկանում է տեսնել իշխանություն, հենց նա էլ կլինի իշխանություն։ Ռուբինյանի խոսքով՝ գուշակությունների կարիք չկա, քանի որ ժողովուրդը ինքը կորոշի՝ ում վստահի երկիրը ղեկավարելու իրավունքը։
Ռուբինյանի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքերին լուրջ վերաբերվելու պատճառ չկա, քանի որ նրա նախկին կանխատեսումներն ու հայտարարությունները երբեք իրականություն չեն դարձել։ Նա հիշեցրեց, որ Քոչարյանը դեռևս 2021-ին վստահ էր իշխանության պարտության մեջ, սակայն հենց ինքն էր պարտվեց, իսկ իր խոսքը վաղուց նշանակություն չունի։ Նա շեշտեց, որ կոռուպցիայի ամենամեծ խորհրդանիշը հենց Ռոբերտ Քոչարյանն է՝ նշելով, որ նրա նկատմամբ դատախազությունը 200 միլիոն դոլարի չափ ապօրինի գույք բռնագանձելու պահանջ է ներկայացրել։ Նա ընդգծեց, որ ինքն ու իր ընտանիքը երբեք նման հարստություն չեն ունեցել և հեգնանքով ավելացրեց, որ եթե այդքան գումար ունենար, դատախազությունը հաստատ իրենից էլ կպահանջեր։
Ռուբինյանը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ հենց Քոչարյանի որդին է դարձել միլիոնատեր 21 տարեկանում, այն դեպքում, երբ նրա հայրը ողջ կյանքում եղել է պետական պաշտոնյա թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում։ «Ինչպե՞ս է, որ պետական պաշտոններում գտնվելով՝ մարդը դառնում է մուլտիմիլիոնատեր», — ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով, որ հենց այդ հանգամանքն է ցույց տալիս նախկին համակարգի բուն էությունը։Ռուբինյանի խոսքով՝ իշխանության հասցեին հնչող մեղադրանքները՝ իբր կոռուպցիայի կամ քաղաքական հետապնդումների վերաբերյալ, իրականում բացարձակ անհիմն են։ Նա հիշեցրեց, որ Քոչարյանի օրոք հենց իր հայրն է եղել քաղբանտարկյալ՝ երկուսուկես ամիս ապօրինի կալանքի տակ, ինչպես նաև շատ ուրիշներ։ «Քաղբանտարկյալ նշանակում է մարդ, որը բանտարկված է իր քաղաքական հայացքների համար։ Եթե խոսքը վերաբերում է երկու արքեպիսկոպոսներին, ապա նրանցից մեկը դատապարտվել է ռազմական հեղաշրջման կոչ անելու համար։ Դա ոչ թե քաղաքական, այլ քրեորեն պատժելի արարք է», — պարզաբանեց Ռուբինյանը։
Նա հավելեց, որ եթե իշխանությունը ցանկանար քաղաքական դրդապատճառներով ճնշումներ գործադրել եկեղեցականների նկատմամբ, ապա դա կաներ հենց այն փուլերում, երբ նրանք առավել ակտիվ քաղաքական գործունեություն էին ծավալում։ «2024-ին, օրինակ, երբ Բագրատ Սրբազանը հանրահավաքների փուլում էր, ոչ ոք նրանչ ձերբակալեց։ Եթե մենք առաջնորդվեինք այն տրամաբանությամբ, որը մեզ են վերագրում, դա անպայման կանեինք», — նշեց նա։
Ռուբինյանը շեշտեց, որ իրենք չեն վախեցել ո՛չ Սամվել Կարապետյանից, ո՛չ էլ որևէ այլ գործարարից, քանի որ չունեն վախենալու պատճառ։ Նա ընդգծեց, որ ցանկացած մեկը կարող է ստուգել թե՛ իր, թե՛ վարչապետ Փաշինյանի գրպանները․ «Թող ստուգեն, բայց միայն թող ոչինչ չտանեն», — ասաց նա։
Բանավեճի հարցին անդրադառնալով՝ Ռուբինյանը ընդգծեց, որ ինքը պատրաստ է բանավիճել ոչ թե Արմեն Աշոտյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ՝ ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում երկուսն էլ կարող են գալ միասին։ «Ես մեծամիտ չեմ, բայց կարծում եմ՝ իմ և նրանց կալիբրները համարժեք են, իսկ երբեմն էլ մեծամտությունը տեղին է, երբ խոսում ես ակնհայտ մեծամիտ մարդկանց մասին», — ասաց նա։ Ռուբինյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի առաջարկած բանավեճի իմաստը պարզ է․ նախկին նախագահներն ու նրանց թիմերը տարիներ շարունակ հեռակա ձևով են բանավիճում Փաշինյանի հետ՝ տարբեր հարթակներում։ «Վարչապետը պարզապես ասում է՝ եկեք խոսենք բացահայտ, դեմառդեմ։ Թող ժողովուրդը լսի», — ասաց նա։
Անդրադառնալով բանակցային գործընթացներին՝ Ռուբինյանը ընդգծեց, որ տարիներ շարունակ երեք նախկին նախագահներն էլ բանակցել են նույն սկզբունքների շուրջ՝ Մադրիդյան, Կազանյան կամ այլ փաստաթղթերի հիման վրա։ «Բոլոր տարբերակները մի բան են ասել՝ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ՝ ինչ-որ ձևով ինքնավար կարգավիճակով։ Սա նորություն չէ, սա միշտ է եղել այդպես», — նշեց Ռուբինյանը։ Նա հիշեցրեց, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր 2012-ին ասել, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ «Այսինքն՝ այն, ինչ Փաշինյանն ասում է հիմա՝ բանակցությունների բովանդակությունը տարիներ շարունակ եղել է նույնը, ինքն էլ ապացուցում է հենց Տեր-Պետրոսյանի խոսքերով», — ընդգծեց Ռուբինյանը։
Ռուբինյանը հավելեց, որ եթե նախկին նախագահները իսկապես թողել էին «լավժառանգություն», ինչպես իրենք են ասում, ապաինչո՞ւ այդ լուծումը չէին իրականացնում իրենք՝ տարիներ շարունակ իշխանության մեջ լինելով։ «Նրանք ունեցել են հազարավոր օրեր այդ հանճարեղ տարբերակները կյանքի կոչելու համար, բայց չեն արել։ Փոխարենը զբաղվել են կոռուպցիայով և մանիպուլյացիաներով», — ասաց նա։
Պատգամավորը եզրափակեց՝ նշելով, որ այս մարդկանց հիմնական նպատակը սեփական մեղքերը և ձախողումները մաքրագործելն է՝ պատերազմի ամբողջ պատասխանատվությունըբարդելով Հայաստանի վրա։ «Բայց այդ մարդիկ չենկարող մեզ դաս տալ՝ ո՛չ պետականության, ո՛չ արժանապատվության հարցում։ Ժամանակը կգա, և ժողովուրդն է որոշելու՝ ում է ուզում տեսնել իշխանություն», — ամփոփեց Ռուբինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
