Հայաստան

Հայաստանը Մեծ Շանսեր Ունի

Եթե միայն Ալիևն է որոշում կայացնում, հայ-թուրքական սահմանը կարող է մնալ փակ՝ նրա քաղաքական շահերից ելնելով։ Սակայն երկու նորմալիզացիոն պրոցեսները՝ Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան, պետք է համատեղ շարժվեն. ԱՄՆ–ն ու ԵՄ–ն կարող են լինել այդ պրոցեսն առաջ տանողները։

Գարո Փայլյան

Հանրային ռադիոն զրուցել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ, Թուրքիայի ազգային ժողովի նախկին պատգամավոր Գարո Փայլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն է և սահմանի բացման հեռանկարները, որոնք, ըստ Փայլյանի, կարող են տեղի ունենալ 2026 թվականի սկզբին։

Փայլյանը նշեց, որ 2020 թ. պատերազմից հետո Թուրքիայի հաշվարկներն այնպիսին չեն եղել, ինչպես թվում էր. Թուրքիան նույնպես կորուստներ է կրել և հիմա ստիպված է հաշվարկել իր շահերը։ Եթե մենք գրագետ պահվածք ունենանք, Հայաստանին կարելի է շահ բերել՝ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. Թուրքիան ունի շահ՝ իր նավահանգիստներով մինչև Միջին Ասիա ապրանքերը փոխադրելն է։ ԱՄՆ-ի դիրքորոշումներն ու Թրամփի հաղթանակը փոխեցին խաղի պայմանները. ԱՄՆ-ն հրավիրեց Ալիևին ու Փաշինյանին, և օգոստոսի 8–ի պայմանագրի ստորագիրը հենց այդ քայլերի արդյունքներից էր։ Թուրքիան նույնպես ուզում է նորմալացնել հարաբերությունները, որովհետև խաղաղության բացակայության դեպքում շարունակելու է կորցնել։ Ալիևի տնտեսական առաջարկներն ու ներդրումային ծրագրերը նույնպես կարևոր գործոն են այն հաշվարկներում, թե ինչն է Էրդողանի համար շահավետ։

Եթե միայն Ալիևն է որոշում կայացնում, հայ-թուրքական սահմանը կարող է մնալ փակ՝ նրա քաղաքական շահերից ելնելով։ Սակայն երկու նորմալիզացիոն պրոցեսները՝ Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան, պետք է համատեղ շարժվեն. ԱՄՆ–ն ու ԵՄ–ն կարող են լինել այդ պրոցեսն առաջ տանողները։ Վերջնական արդյունքը կախված է նրանից, թե բոլոր կողմերը արդյոք համատեղ կշարժվեն, թե ոչ. եթե չշարժվեն, պատուհանը փակվելու վտանգ կա։ Թուրքիայում ներքին ազգայնականությունն ու ատելության քարոզը, փոքրամասնություններից խզվածությունը դժվարացնում են վստահություն կառուցելը. սա պետք է հաշվի առնել նորմալիզացիայի ընթացքում։ Խաղաղությունը կազմակերպելը ամենադժվար բանն է. դրա համար պետք են ոչ միայն քաղաքական որոշումներ, այլ նաև ժողովրդի մակարդակի փոխհավատություն և տնտեսական կապերի զարգացում։

Փայլյանը կարծում է, որ պետք չէ հրաժարվել անցյալից՝ ցեղասպանության հիշողությունը և արդարություն որոնելու գործը շատ կարևոր են, բայց ապագան կառուցելն էլ է անհրաժեշտ. պետք է համարձակ քայլեր անել՝ պատասխանատվությամբ։ Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է. հիմա նշանակություն ունեն ոչ միայն իդեալները, այլև շահերը. մենք պետք է հասկանալ այդ իրականությունը և գործել՝ ըստ դրա։ Մենք չպետք է ամբողջովին հույսը դնենք որևէ մեկ մեծ տերության վրա՝ Ռուսաստանի, Ամերիկայի կամ Եվրոպայի. պետք է զարգացնենք մեր ուժն ու բազմակողմ դիվանագիտությունը՝ ունենալով լավ հարաբերություններ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի հետ։ Մարդկանց շփումները, զբոսաշրջությունը և առևտուրը կարող են նվազեցնել նախապաշարմունքները. եթե մարդիկ սկսեն միմյանց ճանաչել, այն կփոխի վերաբերմունքը։

Թուրքիան ու Հունաստանը խնդիրներ ունեն, բայց սահմանները բաց են, առևտուրն ու տուրիզմը զարգացնում են կայունություն. եթե սահմանը բացվի, հայաստանցիները կտեսնեն տնտեսական օգուտները՝ հատկապես սահմանամերձ շրջաններում, և դա կկարգավորի նախապաշարմունքները։ Տնտեսական համագործակցությունը՝ ճանապարհների, գազի, նավթամաքրության և փոխադրման ուղղությամբ, կարող է տարածաշրջանային կայունություն բերել, ոչ միայն տեղական շահեր ապահովել։

Փայլյանի դիտրակմամբ՝ պետք է խնդիրը չթողնել միայն քաղաքական գործիչների դաշտում. ժողովուրդները նույնպես պետք է ներգրավվեն և շփվեն։ Իրավապահությանը, դատական ամբիոններին և բարեփոխումներին պետք է հետևեն իրական ինստիտուցիոնալ քայլեր, որպեսզի ժողովուրդը կարողանա վստահել պետական ծրագրերին։ Մերժել անցյալի բոլոր ցավերն անհնար է, բայց աստիճանական ու հպանցիկ քայլերով կարելի է կառուցել վստահության մանդատ. օրինակ՝ տնտեսական նախագծեր, մշակութային ու կրթական փոխանակումներ, փոքր ոլորտների համագործակցություններ։ Եթե հիմա մենք չօգտվենք այս պատուհանից — ինչպիսին նախկինում եղել են1990 և 2008թթ. պատուհանները — վտանգ կա, որհնարավորություն ենք կորցնելու։

Այս պահին ես լավատես եմ, բայց դա կախված է քաղաքական կամքից և տարածաշրջանայինշահերի հարմարեցումից։ Եթե կարողանանք համատեղեցնել շահերը և ունենալ լավեցված տնտեսական ծրագրեր ու ուժեղ, բազմակողմ դիվանագիտություն, սահմանների բացումը և նորմալացումը հնարավոր է և կարող է բերել հզոր, կայուն ու տնտեսապես ապահով Հայաստանի պատկեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *