✅ Այս տարի 1,9 մլրդ․ դրամ կտրամադրվի կրթական հաստատությունների և մշակույթային օջախների վերանորոգման և բարելավման համար։
✅ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներում այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում:
✅Ազգային գրադարանի թվայնացված նյութերն ամբողջ ծավալով հասանելի են: Շուտով հասանելի կլինի նաև Ազգային գրադարանի նոր կայքը:
✅Նկարում Գորիսի պրոֆեսոր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքն է, որի կառուցումը մեկնարկում է այս տարի: