Կ. Գրիգորեան
Իդեմս նախկին վարչակարգի ներկայացուցիչների, նրանց երբեմնի կոալիցիոն գործընկերների և, նախկին ու նոր որոշ ԱԱԾ-ականների՝ այդ թվում քաղաքական որևէ հետագիծ չունեցող Վանեցյանի։ Իսկ նրանց ետևում են նաև տեղացի և մեզ բոլորիս հայտնի մեր ռազմավարական երկրի հայ ազգի որոշ օլիգարխներ: Ու այդ ամենը կատարվում է այս փոքր երկրում՝ հիմնականում կեղծ հայրենասիրական լուզունգների ներքո:
Ներքին քաղաքական հատկապես վերջին զարգացումները բացեիբաց փաստում են, որ այս ուժերը, ներկայանալով որպես երեք քաղաքական միավորներ՝ կուսակցություններ, միավորվելով, նպատակադրել են փոխել ժողովրդաընտիր իշխանությանը: Բայց քանի որ նրանք բոլորը, չեն գիտակցում, որ իրականում կտրված են ժողովրդից և, ուրեմն՝ շատ հեռու հասարակության խորքում ընթացող առարկայական գործընթացներից, եթե նույնիսկ փորձում են օգտվել իշխանության բացթողումներից՝ կադրային քաղաքականություն, հապաղում դատական համակարգի բարեփոխումներում, դանդաղկոտություն նոր աշխատատեղերի ստեղծման գործում և այլն, կատարել և կատարում են սխալ քաղաքական հաշվարներ։ Այդ հաշվարկների ապարդյունության պատճառով էլ, ակնհայտորեն, փորձ է արվում օգտագործել վաղուց բոլորին հայտնի «դրսից մարդ բերելու» ձևը, որը շատ է նմանվում 1920 թվականին հայ բոլշեվիկների կողմից կիրառված մեթոդին:
կարմիր բանակի մուտքը Երևան …
Այդ «հինգերորդ շարասյունը», նախկին 30 տարում, տարբեր բնույթ ու ձևեր է ունեցել, տարբեր գոծելաոճեր:
Ետ-հեղափոխական ժամանակաշրջանում, հատկապես 2018-ի հոկտեմբերի 2-ից սկսյալ, նախկիններն ու նրանց գործընկերները իրենց կորցրած փառքը ետ բերելու մոլուցքով կամ անօրինականորեն կուտակած հարստությունը կորցնելու վախից, ավելի արմատական կեցվածք և ակտիվ գործունեություն են որդեգրել, բայց իշխանության ու իշխանությանը սատարող ժողովրդի պատնեշին հանդիպելուց հետո, ստիպված ժամանակավորապես մարտավարական հնարքներով նահանջում են, սպասելով հարմար, երանելի իրավիճակների։ Եւ քանի որ որևէ առարկայական տվյալ առ այն, որ կկարողանան ձեռք բերել ժողովրդի համակրանքը և վերազավթել իշխանությունը չկա, և տեսանելի ապագայում էլ չի կարող լինել, հետևաբար գործի են դրել հին ու փորձարկված մեթոդը, դիմել դավադրական գործելաոճին։
Սակայն, եթե նախկին իշխանության ժամանակ շարասյունները աշխատող տարբերակ էին, այս իրապես ազգընտիր իշխանության դեպքում ամենևին էլ իրացվելիք չէ։
Այս չարաբաստիկ գործընթացներում, ամենից շատ ուշադրություն է գրավում 130-ամյա կուսակցության կեցվածքը: Զարմանում ես, թե ինչպես է հնարավոր, որ նման դիրքորոշում որդեգրի այդքան հարուստ անցյալ ունեցող կուսակցություն, հենց այսօրվա պայմաններում, երբ կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում իշխանության հետ համերաշխության փոխարեն, որոշում է միանալ մարդ-կուսակցությանը կամ քաղաքական ոչինչ չունեցող անձին: Ակնհայտ է, որ այդ կուսակցության ղեկավարությունը շեղվել է իր ակունքներից, ամբողջապես կտրվել է ներկա քաղաքական իրադրությունից ու ակնհայտորեն անզոր է առարկայականորեն գնահատել իրական իրավիճակը:
Դաշնակցությունը, որպես ազգային հարստություն, միայն իր շարքերին չի պատկանում ու նրա հսկա բանակ-համակիրները ևս, արդարացիորեն, մտահոգ են ՀՅԴ այսօրվա ղեկավարության դեպի անդունդը տանող գործելաոճից։ Ինչպես Սիմոն Վրացյանն է ասել՝« Դաշնակցության ուժը նրա համակիրների մեջ է », և հենց համակիրներն էին, որ ետ- հեղափոխական ժամանակահատվածում, թե’ Երևանի ավագանու, թե’ 2019-ի ԱԺ ընտրություններում երես թեքեցին նրանից, որի արդյունքում էլ կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց։
Ավելի զարմանալի է այն, որ այդ կուսակցության շարքերը համբերատար տանում են նման անհեռանկար, հակաժողովրդական և սնանկ քաղաքականությունը։ Այնինչ, այս պատմական պահին միակ հույսը Դաշնակցության առողջ շարքերն են, որ պիտի սթափվեն, սթափեցնեն, թոթափեն իրենց ու իրենց ընկերներին պարուրած անտարբերությունը և հեղափոխեն կուսակցությունը և փոփոխության ենթարկեն այս սնանկ, որևէ հեռանկար չունեցող ու դեպի անդունդը տանող քաղաքականությունը։
Իսկ Դաշնակցության ներկա ղեկավարությունը պիտի ներողություն խնդրի իր անցյալի սխալների համար, մեղայի գա ետ-հեղափոխական ժամանակահատվածում իր կատարած քայլերի համար, ամբողջապես փոփոխության ենթարկի նախկին վարկաբեկված ղեկավարությանը ու համալրվի նոր, երիտասարդ ուժերով ։