Արցախ

ժողովրդի Հարգանքը

ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ

Ողջունում եմ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի` ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը համապատասխան հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նախաձեռնությունը:

Իմ խորին համոզմամբ, Արթուր Մկրտչյանն առաջինը պետք է, որ արժանանար Արցախի հերոսի կոչմանը: Թեկուզ ուշացումով, ԱՀ նախագահի քայլը գնահատելի է:

Ավետիս Ահարոնյանի խոսքերն ուղղված Զորավար Անդրանիկին եղել են ինձ համար ուղեցույց՝ Հերոսի իսկական կերպարը գնահատելու համար: Այդ խոսքերը հնչեցրել եմ իմ ելույթում՝ (https://cutt.ly/ZfdhumY) Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը.

«Միշտ էլ ցավ ունեցա Անդրանիկի ուսադիրների համար: Ազգային հերոսները պաշտոնական փայլ ու պատվից միշտ պետք է ազատ մնան: Հարգանքն ու պաշտամունքը, որ ժողովուրդն է փռում իր ընտրյալների ոտքերի առջև, մշտական և անուշաբույր խնկարկություն է: Ոչ մի շքանշան, ոչ մի պատվո աստիճան չի կարող այն փոխարինել»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *