սոց ցանց

Լուծեիք, մենք էլ խաղաղ ապրեինք։

Արայիկ Մկրտումյան

Մի քիչ տհաճ թեմայի մասին

Էդ որ տենց հատ հատ սխալներ եք գտնում ու մտցնում իշխանության աչքը, էդ որ ձեր մոմենտով “տռաս եք հանում” ու հաճույքով մատնանշում, թե ինչն է ճիշտ ինչը՝ սխալ, ո՞ր մեկդ է պատրաստ հենց էս պահին գնալ իշխանության բեռն ու պատասխանատվությունը վերցնելու։

Ո՞վ է պատրաստ հենց հիմա նստելու գլխավոր շտաբում ու տակտիկա մշակել։ Ու պատասխան տալ դրա համար։ Ու նենց անել, որ հաղթեն։Չեք տեսնո՞ւմ, որ տղերքը անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ։

Չեք տեսնո՞ւմ, որ մեր բանակը կռվում է տասն անգամ ավել ուժի դեմ ու մի թիզ անգամ չի զիջում։ Որ թուրքերը ջղայնությունից տրաքում են ու որ մենք պետք է միայն երախտագիտություն ունենանք ու կրկնակի եռանդով ամուր պահենք թիկունքը։ Ու որ բանակ ունենք, որ աշխարհը կերազի ունենալ։

Չեք տեսնո՞ւմ, որ իշխանություններն ամեն օր պարզ ներկայացնում են, թե ինչ է կատարվում։ Որ ազնիվ են հետներս։ Որ չեն ասում, թե էս դիրքը պետք չէր, կամ էն դիրքը սիրուն չէր։

Ո՞վ է պատրաստ հենց էս պահին գնա ՀԱՊԿ, ԵԱՀԿ ու ասի սաղդ ռադ եղաք, ճանաչում եմ Արցախի անկախությունը, կամ էլ ասի հանձնում եմ շրջանները, հը՞։

Ո՞ր մեկդ է պատրաստ հենց հիմա լուծել էդ հարցերը, որ սենց հատ հատ կրակում եք օդում։ Է բա լուծեիք։ Լուծեիք, մենք էլ խաղաղ ապրեինք։

Էդ ո՞նց եղավ, որ իշխանությունները մինչև պատերազմի սկսվելը հող հանձնող էին, հետո տեսաք հող չեն հանձնում սկսեցիք ասել բանակցություն տապալող։Է բա էսքան տարի բանակցեցիք էլի։ Ի՞նչ արիք որ։

Ոչ մի բան։

Զրո։

Օդ։

Փուչիկ։

Ո՞վ է պատրաստ Իսկանդերով կրակի Մինգեչաուրի վրա ու դրա քաղաքական պատասխանը տա։ Կամ գազի տրուբեն պայթեցնի ու տակից դուրս գա։Որ դուք էդ հարցերը լուծող լինեիք կամ Իսկանդերի պուլտը մոտներդ կլիներ, կամ՝ Արցախի անկախության միջազգային վկայականը։

Ասեք տեսնեմ։ Առավոտից իրիկուն հաշիվ եք պարզում իշխանության հետ ու ոնց որ չհասկանաք, որ պատերազմի մեջ ենք ու որ հիմա պետք է քաղաքական համոզմունքը դնել մի կողմ(ոչ ոք չփորձի ինձ նիկոլական կամ ուրիշ ինչ որ ուրիշ բան֊ական դարձնի, սիրտս սևացած ա ստացածս վատ լուրերից)։

Ասեք տեսնեմ։ Էն ովքե՞ր են ծխում ու սիգարետը շպրտում փողոցում, որը զինվորն իր արյան գնով է պահում։

Էն ովքե՞ր են աղբանոցի վերածում մեր երկիրը, որի համար զինվորը կյանք է տալիս։Էն ովքե՞ր են ստորագրել տարբեր թղթեր՝ Մադրիդից մինչև Կազան։ Էն ովքե՞ր են մինչև 2018թ. բանակցություններ վարել։

Էն ովքե՞ր են հիմա փորձում սեպ խրել մեր մեջ ու ինչ որ ուրիշ բաներ են խոսում։

Էն ովքե՞ր են ալարում դիմակ դնել, մանավանդ որ հիմա օրը 1000֊ից ավել վարակ է հաստատվում։

Չթուլանանք ու ամուր պահենք թիկունքը։

Շնորհակալ եմ իմ ժողովրդին որ գերակշիռ մեծամասնությամբ վճռական է ու հաստատակամ։

Հաղթանակից հետո էնպես պիտի ապրենք, որ մեր հերոսները խաղաղ մնան։

#Հաղթելենք

Մի քիչ տհաճ թեմայի մասինԷդ որ տենց հատ հատ սխալներ եք գտնում ու մտցնում իշխանության աչքը, էդ որ ձեր մոմենտով "տռաս եք…

Posted by Arayik Mkrtumyan on Friday, October 16, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *