24.7 C
Yerevan

Լուծեիք, մենք էլ խաղաղ ապրեինք։

Արա­յիկ Մկրտումյան

Մի քիչ տհաճ թեմա­յի մասին

Էդ որ տենց հատ հատ սխալներ եք գտնում ու մտցնում իշխա­նության աչքը, էդ որ ձեր մոմենտով “տռաս եք հանում” ու հաճույքով մատնանշում, թե ինչն է ճիշտ ինչը՝ սխալ, ո՞ր մեկդ է պատրաստ հենց էս պահին գնալ իշխա­նության բեռն ու պատասխա­նատվությունը վերցնե­լու։

Ո՞վ է պատրաստ հենց հիմա նստե­լու գլխա­վոր շտա­բում ու տակտի­կա մշա­կել։ Ու պատասխան տալ դրա համար։ Ու նենց անել, որ հաղթեն։Չեք տեսնո՞ւմ, որ տղերքը անում են հնա­րա­վոր ու անհնար ամեն ինչ։

Չեք տեսնո՞ւմ, որ մեր բանա­կը կռվում է տասն անգամ ավել ուժի դեմ ու մի թիզ անգամ չի զիջում։ Որ թուրքե­րը ջղայնությունից տրա­քում են ու որ մենք պետք է միայն երախտա­գի­տություն ունե­նանք ու կրկնա­կի եռանդով ամուր պահենք թիկունքը։ Ու որ բանակ ունենք, որ աշխարհը կերա­զի ունե­նալ։

Չեք տեսնո՞ւմ, որ իշխա­նություններն ամեն օր պարզ ներկա­յացնում են, թե ինչ է կատարվում։ Որ ազնիվ են հետներս։ Որ չեն ասում, թե էս դիրքը պետք չէր, կամ էն դիրքը սիրուն չէր։

Ո՞վ է պատրաստ հենց էս պահին գնա ՀԱՊԿ, ԵԱՀԿ ու ասի սաղդ ռադ եղաք, ճանա­չում եմ Արցա­խի անկա­խությունը, կամ էլ ասի հանձնում եմ շրջաննե­րը, հը՞։

Ո՞ր մեկդ է պատրաստ հենց հիմա լուծել էդ հարցե­րը, որ սենց հատ հատ կրա­կում եք օդում։ Է բա լուծեիք։ Լուծեիք, մենք էլ խաղաղ ապրեինք։

Էդ ո՞նց եղավ, որ իշխա­նություննե­րը մինչև պատե­րազմի սկսվե­լը հող հանձնող էին, հետո տեսաք հող չեն հանձնում սկսե­ցիք ասել բանակցություն տապալող։Է բա էսքան տարի բանակցե­ցիք էլի։ Ի՞նչ արիք որ։

Ոչ մի բան։

Զրո։

Օդ։

Փուչիկ։

Ո՞վ է պատրաստ Իսկանդե­րով կրա­կի Մինգե­չաուրի վրա ու դրա քաղա­քա­կան պատասխա­նը տա։ Կամ գազի տրուբեն պայթեցնի ու տակից դուրս գա։Որ դուք էդ հարցե­րը լուծող լինեիք կամ Իսկանդե­րի պուլտը մոտներդ կլի­ներ, կամ՝ Արցա­խի անկա­խության միջազգա­յին վկա­յա­կա­նը։

Ասեք տեսնեմ։ Առա­վո­տից իրի­կուն հաշիվ եք պարզում իշխա­նության հետ ու ոնց որ չհասկա­նաք, որ պատե­րազմի մեջ ենք ու որ հիմա պետք է քաղա­քա­կան համոզմունքը դնել մի կողմ(ոչ ոք չփորձի ինձ նիկո­լա­կան կամ ուրիշ ինչ որ ուրիշ բան֊ական դարձնի, սիրտս սևա­ցած ա ստա­ցածս վատ լուրե­րից)։

Ասեք տեսնեմ։ Էն ովքե՞ր են ծխում ու սիգա­րե­տը շպրտում փողո­ցում, որը զինվորն իր արյան գնով է պահում։

Էն ովքե՞ր են աղբա­նո­ցի վերա­ծում մեր երկի­րը, որի համար զինվո­րը կյանք է տալիս։Էն ովքե՞ր են ստո­րագրել տարբեր թղթեր՝ Մադրի­դից մինչև Կազան։ Էն ովքե՞ր են մինչև 2018թ. բանակցություններ վարել։

Էն ովքե՞ր են հիմա փորձում սեպ խրել մեր մեջ ու ինչ որ ուրիշ բաներ են խոսում։

Էն ովքե՞ր են ալա­րում դիմակ դնել, մանա­վանդ որ հիմա օրը 1000֊ից ավել վարակ է հաստատվում։

Չթուլա­նանք ու ամուր պահենք թիկունքը։

Շնորհա­կալ եմ իմ ժողովրդին որ գերակշիռ մեծա­մասնությամբ վճռա­կան է ու հաստա­տա­կամ։

Հաղթա­նա­կից հետո էնպես պիտի ապրենք, որ մեր հերոսնե­րը խաղաղ մնան։

#Հաղթե­լենք

https://www.facebook.com/aro.mkrtumyan/posts/2097925607018747

Առնչվող Հոդվածներ