24.7 C
Yerevan

Երկրորդ անգամ չփորձե՛ք քաղա­քա­կան բերք հավա­քել ազգա­յին ծառից

Արտակ Մելիքյան

Էս օրե­րին միշտ կոչ եմ արել ամբողջ ուժն ու էներգիան կենտրո­նացնել միայն ու միայն հաղթա­նա­կի վրա։ Ուրիշ կողմ չեմ թեքվել։ Աշխա­տել եմ չմտնեմ նեղ խմբա­կա­յին “հայրե­նա­սի­րության” ու ինչ որ կիսա­քա­ղա­քա­կան դիվի­դենտնե­րի մեջ բայց ոմանք արդեն համը հանում են։

Որոշ տգետներ իրենց թույլ են տալիս հարցեր տալու թե ով գնաց սահման ով ոչ ու իրենց խելքով մտա­ծում են, որ միայն իրենք են հայրե­նի­քով զբաղված։

Դրոշ թափ չենք տալիս ու չենք երգում բայց հատուկ էդ մարդկանց տեղե­կացնեմ, որ ես էլ, ընկերներս էլ կամա­վո­րագրված ենք ու սպա­սում ենք մեր հերթին։ Իսկ քանի դեռ էստեղ ենք, մեր գործը անում ենք լուռ ու առանց սրա նրա աչքը խոթե­լու, որ տեսեք մենք էլ ենք ինչ որ բան անում։

Դուք ի՞նչ գիտեք թե արդեն քանի հոգու ենք հենց մեր մեջից կորցրել։ Ձեզ ո՞վ է թույլ տվել կեղտոտ հարցեր տալու վիշտը սրտում պահած, բայց էլի չկոտրվել փորձող մարդուն։ Էդքան անտակտ լինել պետք չի։ Ամոթ ունե­ցեք։

Ի՞նչ է նշա­նա­կում էսինչը սահմա­նում է, իսկ էնինչը՝ ոչ։ Ձեզ ո՞վ է թույլ տվել նման հարց տալու ու ինչ որ բան պահանջե­լու։ Ու դուք ինչի՞ց եք տեղյակ, թե մենք ինչով ենք զբաղված։

Հասկա­նում եմ, որ էս պարզա­միտներն էլ են իմ հայրե­նա­կիցնե­րը ու խաչներս են դառել՝ իրենց ողջ հիմա­րությամբ հանդերձ։ Բայց հավա­քեք ձեզ ու երկրորդ անգամ չփորձե՛ք քաղա­քա­կան բերք հավա­քել ազգա­յին ծառից։

Եվս մեկ անգամ եմ ասում։ Լռե՛ք ու աջ ու ձախ հաշիվ չպա­հանջեք, թե ով ինչ է անում։

Իսկ մյուսնե­րին՝ հաղթե­լու ենք, որովհետև անկախ ամեն ինչից, մենք հաստատ քայլե­րով գնում ենք մեր նպա­տա­կը։

#Հաղթումենք

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=709941719868283&id=100025573847801

Առնչվող Հոդվածներ