Առաջին պայմանավորվածությունը խախտվել է հենց նույն օրը: Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Արցախի Անվտանգության խորհրդի աշխատակազմ հրավիրված արցախյան մի քանի աչքի ընկած ՀԿ-երի ղեկավարներ նախապես համաձայնել են «հանդիպում ունենալ ադրբեջանցիների հետ», բայց հետո «մեկ առ մեկ հրաժարվել են» եւ պատճառաբանել, որ «կազմակերպության անդամները ...
Պաշտոնական Բաքուն նրա «բիզնես-գործընկեր» հայտարարեց ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովին: Պետական նախարարի պաշտոնում Վարդանյանի նշանակվելուց ոչ լրիվ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի 2-ին, Արցախի ՆԳ նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Շուշ-Քարինտակ խաչմերուկում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը:
Գրեթե համաժամանկյա՝ Ստեփանակերտում տարածվեց Forbes հանդեսի ռուսական տարբերակին նրա հարցազրույցը, որ կարճ ժամանակ անց տեղադրվեց համացանցում: Այդ «քաղաքական հայտը» խիստ հակասական եւ արտառոց էր:
Վահրամ Աթանեսյան
Մաս 83-րդ
2022 թվականի ամռանը, հավանաբար՝ հուլիս-օգոստոսին, Ստեփանակերտում հայտնի դարձավ, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը ...
Կայուն տպավորություն կա, որ Արցախում հայ-ադրբեջանական «հաշտեցմանը» խոչընդոտել է ռուսական կողմը՝ գործի դնելով Ստեփանակերտում իր ազդեցության շրջանակներին եւ Արցախի հատուկ ծառայություններին: Այդ գործընթացին մեծագույն ծառայություն մատուցել է ՀՅԴ-ն՝ իր «Արցախը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում» վերջնագրային կարգախոսով:
Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատից, մինչդեռ, տեղեկություն կար, որ նա նախապես դեմ է արտահայտվել, բայց ազգային-հայրենասիրական ուժերն «սպառնացել են, որ եթե «Ազատ հայրենիք» խմբակցությունը ձախողի օրենքի ընդունումը, ապա նախագահը եւ նրա խորհրդարանական հենարանը կհռչակվեն «դավաճան» եւ կհանձնվեն ժողովրդի դատին»:
Այդ իրավիճակում պաշտոնական Ստեփանակերտն ընտրեց Ռուսաստանին սիրաշահելու տարբերակը. Ազգային ժողովն ընդունեց Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին օրենք: Զուգահեռաբար տարածվեցին լուրեր, որոնց սկզբնաղբյուրն իշխանության եւ ԱԱԾ հետ կապ ունեցող շրջանակներն էին, որ «շուտով Ռուսաստանը բոլոր արցախցիներին քաղաքացիություն կշնորհի եւ կմեծացնի ...
Այդ փուլում ձեւավորվեց եւ տարածում գտավ քարոզչական կաղապար, որ Արայիկ Հարությունյանը «քաղաքական ուժերի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիեւի ներկայացուցիչների հետ եւ վարում է Արցախն Ադրբեջանի կազմում վերաինտեգրելու քաղաքականություն»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 79-րդ
2021թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում նշվեց Լեռնային Ղարաբաղի ...
Հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում փոխատեղությունից ուղիղ տասը օր անց՝ դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղեր, որ զինադադարի մասին համաձայնագրով գտնվում էին Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:
Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Վիտալի Բալասանյանը: Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող կուսակցություններից «Արդարությունը» հանրային ընկալմամբ Վիտալի Բալասանյանի քաղաքական հենարանն էր, իսկ Դաշնակցության հետ նա համագործակցության փորձ ուներ 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանից:
Ռոբերտ Քոչարյանը Արցախյան պատերազմի վետերանների միություն է այցելել, որի գրասենյակը նախագահականից ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա է եւ ցանկության դեպքում կարող էր մտնել Արայիկ Հարությունյանի նստավայր: Ստեփանակերտում ոչ ոք նրա ճանապարհը չէր փակի: