20.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Այդ իրա­վի­ճա­կում պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտն ընտրեց Ռուսաստա­նին սիրա­շա­հե­լու տարբե­րա­կը. Ազգա­յին ժողովն ընդունեց Արցա­խում ռուսե­րե­նը երկրորդ պետա­կան լեզու ճանա­չե­լու մասին օրենք: Զուգա­հե­ռա­բար տարածվե­ցին լուրեր, որոնց սկզբնաղբյուրն իշխա­նության եւ ԱԱԾ հետ կապ ունե­ցող շրջա­նակներն էին, որ «շուտով Ռուսաստա­նը բոլոր արցախցի­նե­րին քաղա­քա­ցիություն կշնորհի եւ կմե­ծացնի խաղա­ղա­պահ ուժե­րի թվա­քա­նա­կը եւ սպա­ռա­զինվա­ծությունը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 80-րդ

2021թ. հունվա­րի  15-ին Իլհամ Ալիեւը պատե­րազմի ավարտից հետո առա­ջին անգամ մտավ օկուպացված Շուշի: Չորս օր առաջ Մոսկվա­յում կայա­ցել էր Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդի­պում: Մինչ այդ Ռուսաստա­նի նախա­գա­հը Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րի հետ առանձնազրույցներ էր ունե­ցել: 

Ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության աղբյուրնե­րը տեղե­կություն տարա­ծե­ցին, որ Ալիեւը Շուշի մուտք է գործել Ֆիզուլի-Կարմիր շուկա-Ստե­փա­նա­կերտ երթուղով եւ նրա շարասյան անվտանգությունն ապա­հո­վե­լուն ներգրավվել են նաեւ Արցա­խի ԱԱԾ աշխա­տա­կիցնե­րը: Որ Ալիեւն իրոք Կարմիր շուկա ավա­նում հատել է ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գիծը, առարկություն չի վերցնում այն պարզ պատճա­ռով, որ Շուշի մուտք գործե­լու այլ երթուղի պարզա­պես չկար. Անտա­ռա­յին ճանա­պարհը, որով ադրբե­ջա­նա­կան դիվերսիոն-հետա­խուզա­կան խմբե­րի պատե­րազմի ընթացքում ներթա­փանցել էին Շուշի, նախա­գա­հի համար անվտանգ չէր: Որքանո՞վ է պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտը ներգրավվել Ալիեւի Շուշի մուտք գործե­լու հատուկ գործո­ղությա­նը, այդ մասին տեղե­կություն չկա: 

Դրան նախորդած շրջա­նում Արա­յիկ Հարությունյա­նի մերձա­վոր շրջա­պա­տից տեղե­կություն էր տարածվել, որ նա Կարմիր շուկա ավա­նի տարածքում «պարբե­րա­բար հանդի­պում է ունե­նում Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ Ջեյհուն Շադլինսկու հետ»: Եվրո­պա­յում ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության աղբյուրներն այդ օրե­րին լուրեր էին տարա­ծել, որ Ստե­փա­նա­կերտի իշխա­նություննե­րը «շարունա­կում են Շուշի էլեկտրա­կա­նություն  եւ գազ մատա­կա­րա­րել»: Այդ տեղե­կություննե­րը լայն տարա­ծում էին գտել նաեւ Ստե­փա­նա­կերտում: 

Շուշիում Իլհամ Ալիեւը հանդես եկավ չափա­զանց կոշտ եւ հայկա­կան կողմե­րի հասցեին վիրա­վո­րա­կան հայտա­րա­րություննե­րով: Նա ասաց, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տություն «այլեւս գոյություն չունի, իսկ ով հակա­ռա­կը պնդի, եւս մեկ անգամ կարժա­նա­նա ադրբե­ջա­նա­կան «երկա­թե բռունցքի» ջախջա­խիչ հարվա­ծին»: Տպա­վո­րություն էր, որ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռա­կողմ հանդի­պումը պարզա­պես ձախողվել է, եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը հայտա­րա­րում է այն մասին, որ Արցա­խի հայ բնակչությունը չպետք է ռուսա­կան խաղա­ղա­պահ ուժե­րի հետ հույսեր կապի: 

Այդ իրա­վի­ճա­կում պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտն ընտրեց Ռուսաստա­նին սիրա­շա­հե­լու տարբե­րա­կը. Ազգա­յին ժողովն ընդունեց Արցա­խում ռուսե­րե­նը երկրորդ պետա­կան լեզու ճանա­չե­լու մասին օրենք: Զուգա­հե­ռա­բար տարածվե­ցին լուրեր, որոնց սկզբնաղբյուրն իշխա­նության եւ ԱԱԾ հետ կապ ունե­ցող շրջա­նակներն էին, որ «շուտով Ռուսաստա­նը բոլոր արցախցի­նե­րին քաղա­քա­ցիություն կշնորհի եւ կմե­ծացնի խաղա­ղա­պահ ուժե­րի թվա­քա­նա­կը եւ սպա­ռա­զինվա­ծությունը»: Այդ քարոզչությունը ոչ մի առարկա­յա­կան հիմք չուներ, իրա­կա­նացվում էր Արցա­խի բնակչության անհանգստություննե­րը փարա­տե­լու եւ Ռուսաստա­նի շահե­րը սպա­սարկե­լու նպա­տա­կով: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ