14.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Առա­ջին պայմա­նա­վորվա­ծությունը խախտվել է հենց նույն օրը: Իրա­զեկ աղբյուրնե­րի վկա­յությամբ, Արցա­խի Անվտանգության խորհրդի աշխա­տա­կազմ հրա­վիրված արցախյան մի քանի աչքի ընկած ՀԿ-երի ղեկա­վարներ նախա­պես համա­ձայնել են «հանդի­պում ունե­նալ ադրբե­ջանցի­նե­րի հետ», բայց հետո «մեկ առ մեկ հրա­ժարվել են» եւ պատճա­ռա­բա­նել, որ «կազմա­կերպության անդամնե­րը դեմ են Ադրբե­ջա­նի կազմում Արցա­խի ինտեգրմա­նը»: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 85-րդ

2022թ. դեկտեմբե­րի 2‑ին, ըստ չճշտված, բայց վստա­հե­լի աղյբուրնե­րից ստացված տեղե­կություննե­րի, Շուշի-Քարինտակ խաչմե­րուկը փակած ադրբե­ջանցի «էկոակտի­վիստնե­րի» հետ ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տար գենե­րալ Վոլկո­վի «բանակցություննե­րին» ավե­լի ուշ ներգրավվել է Արցա­խի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը: Ադրբե­ջա­նա­կան կողմը բարձրացրել է Դրմբո­նի ոսկու եւ Կաշե­նի բազմա­մե­տա­ղա­յին հանքա­վայրե­րում «բնա­պահպա­նա­կան իրա­վի­ճա­կը դիտարկե­լու» հարցը: Այդ մասին Արցա­խի նախա­գա­հի աշխա­տա­կազմի Տեղե­կատվության գլխա­վոր վարչությունը տարա­ծել է կարճ հաղորդա­րություն, ըստ որի՝ պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտը պատրաստա­կա­մություն է հայտնել ադրբե­ջա­նա­կան կողմի հետ «քննարկել փոխա­դարձ հետաքրքրություն ներկա­յացնող բոլոր հարցե­րը»: 

Ոչ պաշտո­նա­պես հայտնի է դարձել, որ կողմե­րի միջեւ «ձեռք է բերվել երկու համա­ձայնություն»: Առա­ջի­նը վերա­բերվել է Ադրբե­ջա­նի եւ Արցա­խի հանրա­յին շրջա­նակնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի միջեւ հանդիպմա­նը, երկրորդով Ստե­փա­նա­կերտը համա­ձայնել է, որ դեկտեմբե­րի 10-ին Ադրբե­ջա­նի բնա­կան պաշարնե­րի եւ շրջա­կա միջա­վայրի պահպա­նության նախա­րա­րության երկու աշխա­տա­կից կարող են այցե­լել Դրմբո­նի ոսկու եւ Կաշե­նի բազմա­մե­տա­ղա­յին հանքա­վայր եւ «անցկացնել միանգամյա դիտարկում, այդ թվում՝ կատա­րել տեսանկա­րա­հա­նումներ»: 

Առա­ջին պայմա­նա­վորվա­ծությունը խախտվել է հենց նույն օրը: Իրա­զեկ աղբյուրնե­րի վկա­յությամբ, Արցա­խի Անվտանգության խորհրդի աշխա­տա­կազմ հրա­վիրված արցախյան մի քանի աչքի ընկած ՀԿ-երի ղեկա­վարներ նախա­պես համա­ձայնել են «հանդի­պում ունե­նալ ադրբե­ջանցի­նե­րի հետ», բայց հետո «մեկ առ մեկ հրա­ժարվել են» եւ պատճա­ռա­բա­նել, որ «կազմա­կերպության անդամնե­րը դեմ են Ադրբե­ջա­նի կազմում Արցա­խի ինտեգրմա­նը»: 

Օրեր անց ձախողվել է նաեւ երկրորդ պայմա­նա­վորվա­ծությունը. երբ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության ներկա­յա­ցուցիչնե­րի ուղեկցությամբ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը մոտե­ցել են Դրմբո­նի ոսկու հանքին, դեպի գործա­րան մուտքը եւ հարա­կից տարածքներն արգե­լա­փակված էին ինչպես աշխա­տա­կիցնե­րի, այլեւ մերձա­կա համայնքնե­րի բնա­կիչնե­րի կողմից: Նույն իրա­վի­ճակն է ստեղծվել նաեւ Կաշե­նի բազմա­մե­տա­ղա­յին հանքա­վայրում: Միջա­դե­պից երկու օր հետո ադրբե­ջանցի «էկոակտի­վիստնե­րը» վերստին եւ արդեն վերջնա­կա­նա­պես փակել են Շուշի-Քարինտակ խաչմե­րումը եւ դադա­րեցրել Գորիս-Ստե­փա­նա­կերտ եւ հակա­ռակ ուղղությամբ ավտո­մո­բի­լա­յին հաղորդակցությունը: Դրմբո­նի եւ Կաշե­նի հանքա­վայրեր ադրբե­ջանցի «բնա­պահպաննե­րի այցի» ձախո­ղումը տեղի է ունե­ցել Ստե­փա­նա­կերտից նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի բացա­կա­յության պայմաննե­րում: Այդ օրե­րին նաեւ ՀՅԴ Հայ դատի Եվրո­պա­յի գրա­սենյա­կի նախա­ձեռնությամբ գտնվում էր Փարի­զում: 

Ո՞վ եւ ինչու՞ էր նրան ներշնչել, որ ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի առկա­յության դեպքում Ֆրանսիան կարող է սատա­րել Արցա­խի «հողա­յին ամբողջա­կա­նության վերա­կանգմա­նը եւ նրա անկա­խության միջազգա­յին ճանաչմա­նը»,- այս հարցի պատասխա­նը, հավա­նա­բար, կտա ապա­գա­յի ուսումնա­սի­րո­ղը: Այս կոնկրետ դեպքում պետք է արձա­նագրել, որ, ինչպես միանգա­մայն վստա­հե­լի աղբյուրներն են հավաստում,  2022թ. նոյեմբե­րի 23-ին վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի միջնորդությամբ Երեւա­նում գտնվող Վլա­դի­միր Պուտի­նը «մոտ տասնհինգ րոպե տեւած առանձնազրույց է ունե­ցել Արա­յիկ Հարությունյա­նի հետ»: 

Ի՞նչ է խորհուրդ տվել, բացատրել կամ պահանջել Ռուսաստա­նի նախա­գա­հը, այդ մասին տեղե­կություններ չկան: Փաստ է, որ Արա­յիկ Հարությունյա­նը Փարի­զից Ստե­փա­նա­կերտ է վերա­դարձել արդեն շրջանցիկ, անտա­ռա­յին ճանա­պարհով: Նույն օրե­րին Ստե­փա­նա­կերտում բացա­հայտվեց, որ պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նը «պահանջում է Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նից հեռացնել Վիտա­լի Բալա­սանյա­նին»: Այլ շրջա­նակներ պնդում էին, որ ադրբե­ջանցի­նե­րի հետ Արցա­խի ՀԿ-երի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ հանդի­պումը, Դրմբո­նի եւ Կաշե­նի հանքա­վայրեր ադրբե­ջանցի­նե­րի այցի ձախո­ղումն « ընդդեմ Վիտա­լի Բալա­սանյա­նի կազմա­կերպել է Ռուբեն Վարդանյա­նը»: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ