15.3 C
Yerevan

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախյան Ազա­տա­մարտի շղթա­յա­զերծման և Հայաստա­նի վերանկա­խացման նվաճմա­նը զուգա­հեռ՝ հայ ազգն ու հայոց հայրե­նի­քը տիրա­ցան մեր ժողովրդի սոցիալ-տնտե­սա­կան ծաղկման և ժողովրդա­վա­րա­կան պետության կառուցման պատմա­կան հնա­րա­վո­րության։

Դժբախտա­բար, շուրջ երեք տասնամյակ, վերանկա­խացյալ Հայաստա­նի Հանրա­պե­տության իրա­րա­հա­ջորդ երեք նախա­գահնե­րը հաստա­տե­ցին և արմա­տա­վո­րե­ցին խմբիշխա­նա­կան ու կոռումպացված՝ խաթարված քաղա­քա­կան կառա­վարման մի համա­կարգ։

Մեր երկիրն ու ժողո­վուրդը ապրե­ցին մշտա­կան թալա­նի ու սարսա­փի, դավա­դիր սպա­նություննե­րի, քաղա­քա­կան հաշվե­հարդարնե­րի, բնա­կան հարստություննե­րը օտա­րի չարա­շահման տրա­մադրե­լու, և մեր անվտանգությունը դիվա­նա­գի­տա­կան սեղա­նին սակարկության դնե­լու աղե­տա­լի անկման մեջ։

Ազգա­յին ու համա­ժո­ղովրդա­կան մեր երազներն ու հեռանկարնե­րը հետև­ո­ղա­կա­նո­րեն ոտնա­կոխվե­ցին՝ իշխա­նա­վոր ցեցե­րի գործած ազգա­յին-քաղա­քա­կան և սոցիալ-տնտե­սա­կան կեղե­քումնե­րի ու հափշտա­կություննե­րի հետե-վանքով։

Ներքին Չարի­քի ու ահագնա­ցող անկման դեմ 2018թ․-ի ապրիլ-մայի­սին ծավալվեց համա­ժո­ղովրդա­կան բուռն ապստամբություն, որն իր հավա­քած հեղա­փո­խա­կան թափով, Հայաստա­նի հայության մեջ հզո­րացրեց հասա­րա­կա­կան իրա­վա­հա­վա­սա­րության համար պայքա­րե­լու գաղա­փա­րը։

Համա­ժո­ղովրդա­կան ոչ-բռնի հեղա­փո­խությունը ակնհայտ դարձրեց, որ վերանկա­խացյալ Հայաստա­նի Հանրա­պե­տությունում առա­ջա­ցած քաղա­քա­կան խմբակցություններն ու կուսակցություննե­րը, իրենց միանձնյա ղեկա­վա­րություննե­րով, ի վիճա­կի չեն գործե­լու ժողովրդի ցավե­րը դարմա­նե­լու ուղղությամբ, ու մակա­բույծի իրենց վարքուբարքով,  կողոպտում են ժողովրդին ու պետա­կան սնդուկը և ծանր հարված են հասցնում հայությա­նը՝ ներա­ռեալ սփյուռքա­հա­յության  ազգա­յին ինքնուրույնությանն ու հավա­քա­կան ուժին։

ժողովրդի ցավե­րի նկատմամբ փաստո­րեն անտարբե­րություն եւ արհա­մարհանք են ցուցա­բե­րում  առհա­սա­րակ բոլոր քաղա­քա­կան ուժե­րը՝ ներառյալ պատմա­կան երկար ճանա­պարհ կտրած կուսակցություննե­րը, որոնք անկա­րող եղան իրա­գործե­լու դեպի ժողո­վուրդը ուղղված իրենց հարյուրամյա գաղա­փա­րա­խո­սության առա­ջադրանքնե­րը։

 2018ի համա­ժո­ղովրդա­յին ոչ-բռնի հեղա­փո­խությունից հետո, հակա­ռակ քաղա­քա­կան դաշտում իրենց դիմագրա­ված ժողովրդա­կան ու քաղա­քա­ցիա­կան մերժման, ու հակա­ռակ ընտրություննե­րի ընթացքում իրենց արձա­նագրած պարտություննե­րին՝ իշխա­նության ղեկից դուրս նետվածնե­րը, իրենց թալա­նած հսկա­յա­կան գումարնե­րով, վարձկան քաղա­քա­կան գործիչնե­րով ու հակակշվռած լրատվա­մի­ջոցնե­րով՝ ձեռնարկում են գործող իշխա­նությունը վիժման ենթարկե­լու թշնա­մա­կան ու պառակտիչ, ինչպես նաև հակա­պե­տա­կան ամե­նօրյա համա­տա­րած արշա­վանք, որը նպաստում է Հայ ազգա­յին պետա­կա­նությունը հիմքից քանդե­լուն։

Դեմ հանդի­ման օրհա­սա­կան այս վտանգին, իր հաղթա­կան երթը շարունա­կե­լու և  ազատ ու ժողովրդա­վար, զարգա­ցած, առա­ջա­դեմ և սոցիա­լա­կան արդա­րության վրա հիմնված ազգա­յին պետա­կա­նությունն ամրապնդե­լու իր տեսլա­կա­նը իրա­կա­նացնե­լու համար՝ Անկախ և Ազատ Հայաստա­նը այսօր կարիք ունի հայ ժողովրդի գաղա­փա­րա­կան բովանդակ ներուժին։

Այսօր, ինչպես անցնող 30 տարի­նե­րին, հայրե­նաբնակ մեր ժողո­վուրդը մղում է հետև­ո­ղա­կան պայքար՝ Հ․Հ․ պետա­կան համա­կարգի մէջ թափանցած ցեցե­րից ձերբա­զատվե­լու, քաղա­քա­կան-հասա­րա­կա­կան փտախտը արմա­տա­խիլ անե­լու, Հայաստա­նի քաղա­քա­ցու, հայ աշխա­տա­վոր և գյուղա­կան դասի արժա­նա­պա­տիվ կյանքը երաշխա­վո­րե­լու համար։

Համա­ժո­ղովրդա­կան հեղա­փո­խությունից երկու տարի անց, ժողովրդի վստա­հության քվեն ստա­ցած Հայաստա­նի իշխա­նություննե­րը գտնվում են վճռա­կան ու արմա­տա­կան քայլե­րով պետա­կան կառա­վարման համա­կարգի ամբողջա­կան բարե­փոխման անհրա­ժեշտության առջև: Նոր Հայաստա­նի պետա­կա­նության լիարժեք կայացմա­նը խոչընդո­տում են նախկին փտած իշխա­նա­վորնե­րը՝ իրենց կազմա­կերպած քաղա­քա­կան ամե­նօրյա գրոհնե­րով և տեղե­կատվա­կան ահա­բեկչություննե­րով: Իսկ իշխա­նություննե­րի ձեռնարկած բարե­կարգումնե­րի ընթացքը,  ինչպես նաև, նախկին փտած համա­կարգի մնա­ցորդնե­րի հակա­պե­տա­կան հարվածնե­րին տրված ոչ վճռա­կան պատասխաննե­րը չեն գոհացնում ժողովրդին, որ ամեն պատճառ ունի մերժե­լու ի՛ր հեղա­փո­խության նպա­տակնե­րից շեղումն ու տատամսոտ քայլե­րը։

 Հայոց Հայրե­նի Տունը ստի ու կեղծի­քի չարիքնե­րից մաքրե­լու դժվա­րին, այլեւ բախտո­րոշ զորա­շարժին ու աշխա­տանքին զուգա­հեռ՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը և Արցա­խի Հանրա­պե­տությունը դիմագրա­վում են նաև իրենց անվտանգությա­նը սպառնա­ցող արտա­քին լուրջ մարտահրա­վերնե­րին, որոնք հաղթա­հա­րե­լու միակ գրա­վա­կա­նը համա­հայկա­կան ներուժն է, որի արդյունա­վետ կազմա­կերպումը և ներա­ռումը մեր օրե­րի անհե­տաձգե­լի հրա­մա­յա­կանն է դարձել։

Ազգի ու Հայրե­նի­քի համընդհա­նուր առա­ջընթա­ցի, ինքնա­հաստատման և մաքուր ձեռքե­րով կառա­վարման ու հզո­րացման անկա­սե­լի այս զորա­շարժին մեր ներդրումը բերե­լու հիմնա­կան առա­ջադրանքից է ծնունդ առել «ՄԵՐ ՈՒՂԻՆ »:

Համա­հայկա­կան այդ զորա­շարժի թափը հզո­րացնող և երթը հունա­վո­րող գաղա­փարնե­րի խմորման, մեկտեղման ու բյուրե­ղացման և բազմա­կարծության ճանա­պարհով, ազատ ու անկաշկանդ զարգացմանն է կոչված ծառա­յե­լու  «ՄԵՐ ՈՒՂԻՆ » բնա­բա­նով հարթա­կը:

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՝ Ազգա­յին-ազա­տագրա­կան, ընկե­րա­վա­րա­կան, ժողովրդա­վա­րա­կան և հեղա­փո­խա­կան աշխարհա­յացքից սնվող՝ համա­պա­տասխան արժեքնե­րի հիմքի վրա Հայաստա­նի ու հայության ամբողջա­կան ազա­տագրության համար պայքա­րող բոլոր հոսանքնե­րի, խմբաո­րումնե­րի և հանձնա­ռու նվիրյալնե­րի ներքին դաշնությունն ու միա­վո­րումը առա­ջադրող գաղա­փա­րա­կան շարժում է։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» ՝ Հայ հասա­րա­կության մեջ իրա­վա­հա­վա­սա­րության հաստատման հանձնա­ռու շարժում է, և առա­ջադրում է՝ հանրա­յին ու պետա­կան հատուկ հոգա­ծության և պաշտպա­նության արժա­նացնե­լու ժողովրդի անկա­րող և տկար խավե­րին ու սեռի, տարի­քի կամ դավա­նանքի հետև­անքով իրա­վազրկված շերտե­րին՝ ապա­հո­վե­լու և ամրագրե­լու համար բոլո­րի լիի­րավ մասնակցությունը Ամբողջա­կան Հայ Ազգի և Հայաստան Հայրե­նի­քի ազատ, անկախ և հզոր պետա­կա­նության կերտման գործին։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» առա­ջադրում է՝ Հայոց Պետության հզո­րացման գործին լծա­կից դարձնե­լու ուժը, կարո­ղունա­կությունը և հանձնա­ռությունը բոլոր այն անհատնե­րի, շրջա­նակնե­րի և խմբաո­րումնե­րի, որոնք փնտրում են իրենց ներուժը լիարժեք նվի­րա­բե­րե­լու ազգա­յին ծառա­յության այն անսա­կարկ ու անկա­շառ ասպա­րե­զը, որ վեր է հատվա­ծա­կան ու մասնա­կի շահախնդրություննե­րից:

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» հավա­տում է Հայաստան-սփյուռքա­հա­յություն կենսունակ փոխներգործությա­նը։ Հավա­տում է, որ Սփյուռքի հայությունը ռազմա­վա­րա­կան անփո­խա­րի­նե­լի հենա­րանն է Հայաստա­նի պետա­կա­նության համար, և նրա ռազմա­վա­րա­կան գլխա­վոր գործընկե­րը: Փոխա­դարձա­բար, սոցիա­լա­կան արդա­րությամբ օժտված, տնտե­սա­պես ուժեղ և համա­հայկա­կան օրա­կարգով առաջնորդվող Հայաստա­նի ազատ ու անկախ ազգա­յին պետա­կա­նությունը՝ իր բոլոր միջոցնե­րով, պիտի հասնի աշխարհա­տա­րած հայության հոգե­բա­րո­յա­կան, մշա­կութա­յին, կրթա­կան և այլա­զան կարիքնե­րի բավա­րարմա­նը:

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» կենսա­կան կարև­ո­րություն է տալիս չորրորդ իշխա­նության պաշտպա­նությա­նը՝ ամեն կարգի ճնշումնե­րից և տեղե­կատվա­կան միջոցնե­րի մենաշնորհնե­րից։ Զորակցում է ժողովրդի իրա­վունքներն ու պահանջնե­րը լսե­լի դարձնող անկախ մամուլին, մամլո պատասխա­նա­տու ազա­տությա­նը։

Ժողովրդի և նրա հաստա­տած իշխա­նության դեմ տեղե­կատվա­կան տեռոր գործադրող ուժե­րը և նրանց ենթա­կա զանգվա­ծա­յին լրատվա­մի­ջոցնե­րը դիտում է որպես վտանգաոր սպառնա­լիք մեր պետա­կա­նության լիարժէք կայացման համար։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» համա­հայկա­կան գերա­գույն արժէք է դավա­նում Հայսա­տա­նի Հանրա­պե­տության լիարժեք զարգա­ցումն ու անվտանգությունը՝ վերա­միա­վորված Արցա­խով և Արևմտյան Հայաստա­նի բռնագրավյալ հողե­րով։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» ճանա­պարհ է ելել՝ թափանցիկ քննարկման և հանդուրժո­ղա­կան մոտեցման հանձնա­ռությամբ լուծումներ որո­նե­լու Ազգի և Հայրե­նի­քի դիմագրա­ված հիմնա­կան մարտահրա­վերնե­րին, տեսա­կետնե­րի բախման և բաց մտքով բանա­վե­ճի միջո­ցով մեր երթը նպա­տա­կասլաց պահե­լու նախանձախնդրությամբ։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» իր գործունեությունը հունա­վո­րում է ապա­կենտրո­նացման սկզբունքով՝ բացա­ռե­լով որևէ բնույթի իշխա­նության և ուժի կենտրո­նացման ամեն ձգտում, և նաև ընդհա­կա­ռակն՝ հիմնվում է հանրա­յին հակակշիռնե­րի ի թափանցի­կության- հրա­պա­րա­կա­յին հաշվետվության, ժողովրդա­վա­րության, խոսքի ու մտա­ծումի ազա­տության, հանդուրժո­ղա­կա­նության սկզբունքնե­րի վրա։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» Հայաստա­նը համա­րե­լով հայության բոլոր ճանա­պարնե­րի և ուղղություննե­րի հանդիպման անփո­խա­րի­նե­լի խարիսխը՝ իր երթը  խարսխում է հայ ժողովրդի աշխարհասփյուռ գոյա­վի­ճա­կը հաշվի առնե­լու հրա­մա­յա­կա­նին և այս վերջի­նի ընձե­ռած կարե­լիություննե­րի վրա և, ըստ այդմ էլ,  հանդի­սա­նում է քաջա­լե­րո­ղը՝ համա­հայկա­կան օրա­կարգի վերջնա­կան ձևա­վորմանն ու որդեգրումին՝ միասնա­կան ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ շուրջ համախմբե­լու հայե­ցա­կարգով։

Հավա­տում է, վերջա­պես, հանգրվա­նա­յին ու կազմա­կերպված հայրե­նա­դարձության հրա­մա­յա­կա­նին։

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» հանդես է գալիս իբրև համա­հայկա­կան օրա­կարգով առաջնորդվող քաղա­քա­կան-գաղա­փա­րա­կան համախմբում, որի ներկա հանգրվա­նի առաջնա­հերթությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության բարգա­վաճմանն ու հզո­րացմա­նը ծառա­յելն է՝ գերա­գույն առա­ջադրանք ունե­նա­լով համա­հայկա­կան ներուժի լարումն ու լիարժեք և առա­վե­լա­գույն զորա­շարժը՝ հանուն հայ ազգի քաղա­քա­կան և սոցիա­լա­կան պահանջնե­րի նվաճման․

Հանուն Հայաստանն ու Հայությունը միա­վո­րող հայա­հա­վա­քի ու հողա­հա­վա­քի միասնա­կան մեծ տեսլա­կա­նի հանգրվա­նա­յին իրա­կա­նացման:

Առնչվող Հոդվածներ