13.5 C
Yerevan

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

ԱՐԱՅԻԿ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» պայքա­րում է մեր կյանքում տեղ գտած երկա­կի ստանդարտնե­րի դեմ, որոնք գաղա­փա­րը վերա­ծում են կեղծի­քի, և կեղծի­քը մատուցում գաղա­փա­րի փոխա­րեն:

“.…..Դուք իմ մասին բամբա­սել եք, որ ես այժմ մատե­րիա­լիստ եմ դարձել։ Կյանքն է ինձ այդպես դարձրել։ Ես համոզվել եմ, որ եթե ես այդ օրը մի ռուբլի ունեմ գրպա­նումս ճաշե­լու համար, ապա իմ գրա­կան աշխա­տանքը շատ ավե­լի գեղե­ցիկ է ստացվում։ Դուք ևս այդքան դժվա­րություններ քաշե­լով մի՞թե մինչև հիմա չհասկա­ցաք, որ փողը լավ բան է.…”

Այս տողե­րով էր Րաֆֆին դիմում Գրի­գոր Արծրունուն։ Եվ հենց այս տողե­րում տհաճ ճշմարտություն կա, որ մենք դժվար ենք կուլ տալիս։

Խնդի­րը մեր երկա­կի ստանդարտներն են։

Մենք փողի մոլուցքից մեզ կորցրել ենք ու փողը դարձրել մեզ համար նպա­տակ, հանուն որի զոհում ենք մեր անձնա­կան կյանքը, մեր բարո­յա­կան արժեքնե­րը, տրո­րում ուրիշնե­րին և դա արդա­րացնում, որ «իմ միակ ունե­ցա­ծը աշխա­տանքն է։» Բայց հիմա կարիե­րիստա­կան բարո­յա­խո­սությամբ չեմ զբաղվի, քանի որ հարցը դա չէ։

Երկրորդն այն է, որ մենք այդքան շատ փող սիրե­լով հանդերձ՝ դիմա­ցի­նից պահանջում ենք աստանդա­կան նվիրվա­ծություն, ճգնա­վո­րի կենցաղ ու կրո­նա­վո­րի ֆանա­տիզմ։ Ու գտնում ենք, որ դիմա­ցի­նը պիտի ապրի աբստրակտ արժեքնե­րով և ուրախ լինի, որ լրիվ անվճար(կամ վիրա­վո­րա­կան կոպեկնե­րով) աշխա­տում է մեզ համար, իսկ մենք պիտի ստա­նանք ամեն ինչ և վայե­լենք այդ աշխա­տանքի նյութա­կան հատվա­ծը։

Ես շատ անգամներ եմ առճա­կատման մեջ մտել թե՛ ընկերնե­րի, թե գործա­տունե­րի հետ։ Հիմնա­կան պատճա­ռը եղել է անհա­մա­չափ բաշխումը՝ ընդ որում բոլոր առումնե­րով։ Նրանք միշտ առա­ջարկել են շատ աշխա­տանք և քիչ վարձատրություն։

Առա­ջա­ցել է կոնֆլիկտ այն առումով, որ երբ ինձ ինչ որ դժվար պահի աշխա­տանք են տվել, ապա ձգտել են քամել ու քերել ինչքան հնա­րա­վոր է ու երբ չեմ համա­ձայնվել, դա երախտա­մո­ռության որա­կում է ստա­ցել։

Ի՞նչ իմաստ ունի մարդուն փրկել՝ կործա­նե­լու նպա­տա­կով։

Նորից եմ կրկնում, հարցը բարո­յա­խո­սությունը չէ և ոչ էլ տնտե­սության կապի­տա­լիստա­կան մեթո­դը, այլ ամեն մեկիս անձնա­կան պատասխա­նատվությունն ու մոտի­վա­ցիան։

Դա հատկա­պես երև­ում է կամա­վո­րա­կան աշխա­տանքնե­րում, երբ մի որոշ ժամա­նակ անց զգում ես, որ մի բան այն չէ։ Եվ զարմանքով տեսնում ես, քո հետ աշխա­տողնե­րից ոմանք սկսել են թանկարժեք աքսե­սուարներ կրել, ավե­լի լավ հագուստ, կամ ավե­լի լավ մեքե­նա։

Ինձ զայրացրել է, ոչ թե այդ պարզա­միտ գողությունը, այլ որպես նպա­տակ դրված գաղա­փա­րի այլանդա­կումն ու երկա­կի ստանդարտնե­րը, որով առաջնորդվել ու առաջնորդվում են իմ ներկա ու նախկին գործընկերնե­րից շատե­րը։

Բարիքնե­րի բաշխման հարցը միշտ է խնդիր եղել, բայց եթե մենք այսօր ևս նույնքան ագահ ենք, ինչքան 14 հազար տարի առաջ, ուրեմն ինչ որ բան այն չէ։

Ես վաղուց արդեն չեմ զարմա­նում, որ ամե­նա­մեծ գողե­րը ամե­նա­գա­ղա­փա­րա­կան կառույցնե­րում են, ինչպես օրի­նակ եկե­ղե­ցի կամ պետա­կան ապա­րատ։

Ես այլևս չեմ զարմա­նում, որ աշխա­տանքի ամե­նազզվե­լի շահա­գործումը կատարվում է այդ աշխա­տանքը պաշտպա­նե­լու կոչված սոցիա­լիստա­կան կառույցնե­րում (կուսակցություններ, հիմնադրամներ, հասա­րա­կա­կան կառույցներ և այլն)։ Ու ամեն անգամ, երբ տեսել եմ, թե ինչ հրե­շա­յին ու աղա­ղա­կող անարդա­րություն է, առա­ջին ցանկությունս թողնել հեռա­նալն է եղել։

Հանդի­պել եմ նաև մի ուրիշ խնդրի, որը մենք չենք ընդունում։ Դա «բարի աղքա­տի ու չար հարուստի» մասին լեգենդն է։

Հաստատ գիտեմ, որ իմ ճանա­չած «բարի ու ազնիվ » աղքատնե­րից շատե­րը ավե­լի դաժան կլի­նեն, քան այն հարուստնե­րը, որոնցից բողո­քում են։

Բայց նաև գիտեմ, որ հարուստնե­րից շատե­րը (հատկա­պես երբ այդ հարստությունն անձնա­կան ու ազնիվ ձեռքբե­րում չէ, այլ ճակա­տագրի նվեր) այնքան լկտի են, որ իրենց թույլ են տալիս Աստծուն հավա­տալ միայն այն ամիս, երբ իրենց բաժին ափսեում ուտե­լիք կա։

Ինչևէ։ Խնդի­րը միշտ եղել է ու կլի­նի, քանի դեռ մարդկա­յին հասա­րա­կությունը չունի գիտակցա­կան ավե­լի բարձր մակարդակ ու ավե­լի հասկա­նա­լի նպա­տակ։

Վերջում ուզում եմ դիմել բոլո­րին ու խնդրել, որ դիմա­ցի­նի մեջ ոչ միայն արտադրա­կան միա­վոր տեսնեն, այլև մարդ, որովհետև«պլատֆորմը» շարժվում է, ու չգի­տես թե որ աստի­ճա­նում ես լինե­լու հաջորդ էտա­պում, բայց պիտի իմա­նաս, թե ով ես եղել և ՜այն ժամա­նակ և ՜ հիմա։

Դե իսկ գողերն մանր ‑մունր որդե­րը միշտ էլ շուտ են սատկում։ Հատկա­պես գաղփաա­րը ծակող ու ներսից ուտող որդե­րը։

Առնչվող Հոդվածներ