24.4 C
Yerevan

Աղվան Վարդանյա­նը Բացա­հայտել Է «Հայաստան» Դաշինքի Ապա­քա­ղա­քա­կան Բնույթը

Բայց ի՞նչ «պատասխա­նատվություն է վերցնում» Աղվան Վարդանյա­նը՝ կերեւա խորհրդա­րա­նի առա­ջին նիստում։ Ամեն դեպքում դա Հայաստա­նի առջեւ ստանձնած պատասխա­նատվություն չի լինի։

Մուղնի

«Խոսքից հրա­ժարվել եմ, որպեսզի պատասխա­նատվությունից չհրա­ժարվեմ»,- պատգա­մա­վո­րի մանդատ վերցնե­լու որոշման մասին ֆեյսբուքում գրել է Աղվան Վարդանյա­նը։

Ոչ ոք չէր կասկա­ծում, որ Աղվան Վարդանյա­նը գնա­լու է Ազգա­յին ժողով։ Մանա­վանդ որ «Հրա­պա­րա­կի» գլխա­վոր խմբա­գի­րը նրան տեսնում է խորհրդա­րա­նի «Հայաստան» խմբակցության ղեկա­վա­րի պաշտո­նում։

«Հայաստան» դաշինքի ցուցա­կի երկրորդ համա­րը ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի ներկա­յա­ցուցիչ Իշխան Սաղա­թելյանն է։ Նա 2018 թվա­կա­նին Նիկոլ Փաշինյա­նի կառա­վա­րության թիմում պաշտո­նա­վա­րել է որպես Գեղարքունի­քի մարզպետ։

Աղվան Վարդանյա­նը ՀՅԴ խմբակցությունից միակն էր, որ Փաշինյա­նին վարչա­պետ նշա­նա­կե­լու որոշմա­նը դեմ է քվեարկել։ Դրա համար նա Դաշնակցությունից հեռացվել է։

Նոր խորհրդա­րա­նում ի՞նչ «պատասխա­նատվություն» է դրվում Աղվան Վարդանյա­նի վրա, որի համար նա հարկադրված է երդմնա­զանց լինել։ Եւ ինչու՞ այդ «պատասխա­նատվությունը» չի կարող ստանձնել Իշխան Սաղա­թելյա­նը կամ Գեղամ Մանուկյա­նը, կամ «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ։

Ստացվում է, որ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյա­նը միայն Աղվան Վարդանյա­նին է վստա­հում այն պատասխա­նատվությունը, որի դիմաց կարե­լի է հրա­պա­րա­կա­յին ամո­թանքի եւ տղա­մարդկա­յին նվաստացման արժա­նա­նալ։

Անշուշտ, դա Աղվան Վարդանյա­նի անձնա­կան խնդիրն է, բայց Ազգա­յին ժողո­վի երրորդ խմբակցության քաղա­քա­կան ստո­րա­ցումը բոլո­րիս է հուզում, նույնիսկ նրանց, ովքեր իրենց քվեն տվել են ՔՊ-ին, որովհե­տեւ Հայաստա­նին պետք է խորհրդա­րա­նա­կան լուրջ ընդդի­մություն ունե­նալ, այլ ոչ թե՝ Ռոբերտ Քոչարյա­նի կամա­կա­տար պատգա­մա­վորնե­րի հավա­քա­ծու։

Աղվան Վարդանյա­նը կարեւոր բացա­հայտում է արել եւ արժա­նի է երախտա­գի­տության։ Նա մերկացրել է «Հայաստան» դաշինքի ապա­քա­ղա­քա­կան բնույթը եւ ապա­գա խմբակցության անձնա­կենտրոն կառուցվածքը։ Չկա ոչ մի երաշխիք, որ Ազգա­յին ժողո­վի «Հայաստան» խմբակցությունը նույն կազմով հինգ տարի կաշխա­տի։ Ցանկա­ցած պահի այնտեղ «մանդա­տե­ղա­փո­խությունը» կարող է լինել՝ կախված Ռոբերտ Քոչարյա­նի կամքից եւ իրա­վի­ճա­կից։

Շատ հավա­նա­կան է, որ ժամա­նակ հետո Աղվան Վարդանյա­նը հայտա­րա­րի, որ մանդա­տը վայր է դնում, եթե Ռոբերտ Քոչարյա­նը որո­շի, որ նա «պատասխա­նատվությունից հրա­ժարվել է»։ Բայց ի՞նչ «պատասխա­նատվություն է վերցնում» Աղվան Վարդանյա­նը՝ կերեւա խորհրդա­րա­նի առա­ջին նիստում։ Ամեն դեպքում դա Հայաստա­նի առջեւ ստանձնած պատասխա­նատվություն չի լինի։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ