16.1 C
Yerevan

ԿՈՉ և ԱԶԴ

«ՄԵՐ ՈՒՂԻՆ» հարթա­կը գաղա­փա­րա­կան շարժման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ասպա­րեզ է ստեղծում ազատ ու անկաշկանդ դիրքո­րո­շումնե­րի համա­տեղման, ինչպես նաև տարա­տե­սակ մտքե­րի հանդիպման, քննարկման և համադրման համար։

Այս հարթա­կը որևէ կազմա­կերպության, խմբի կամ անհա­տի մենաշնորհը չէ։ «ՄԵՐ ՈՒՂԻՆ»  ընդունող յուրա­քանչյուր գաղա­փա­րա­կից անհատ տեր է հարթա­կին և իրա­վունք ունի այնտեղ հրա­պա­րա­կե­լու իր գրա­ռումնե­րը, դառնա­լով «համա­հայկա­կան օրա­կարգով առաջնորդվող քաղաքական–գաղափարական համախմբող շարժման» լիի­րավ մասնա­կի­ցը։

Հարթա­կում տեղ գտած գրա­ռումնե­րի և նրանց հեղի­նակնե­րի միջև գործում է իրա­վա­հա­վա­սա­րության սկզբունքը։ Այստեղ համա­գործակցության հրա­վե­րի սկզբունքը չի գործում, որովհետև «ՄԵՐ ՈՒՂԻՆ»  հարթա­կը էլեկտրո­նա­յին թերթ չէ, այն ազատ բեմ է ասե­լիք ունե­ցող յուրա­քանչյուր գաղա­փա­րակցի համար։ Բեմը բաց է նաև գաղա­փարնե­րի և քաղա­քա­կան կեցվածքնե­րը վիճարկող մտա­վոր քննարկումնե­րի համար։

Գրա­ռումնե­րի հեղի­նակնե­րը պարտա­վորվում են հարգել տեսա­կետնե­րի փոխա­նա­կումն ու գաղա­փա­րա­կան բանա­վե­ճե­րի պատասխա­նա­տու հարթա­կի տարրա­կան կանոննե­րը՝ պահպա­նել քաղա­քա­վա­րություն, ձեռնպահ մնալ գռեհկություն, վարկա­բե­կում, հայհո­յանք, ատե­լություն հրահրող և զրպարտանք պարունա­կող նյութե­րից:

Այս սահմանված կանոննե­րի խախտման  դեպքում հեղի­նա­կը զրկվում է կայքում նյութե­րի հրա­պա­րակման իրա­վունքից:

Առնչվող Հոդվածներ