Հակոբ Բագրատունիի ասածից կհետեւի, որ ՀՅԴ Լիբանանի կառույցը Իսրայելի հանդեպ ոչ մի դրական վերաբերմունք չունի։ Պետք է ենթադրել, որ լիբանանահայության ազդեցիկ մարմինները Իսրայելի հետ հարաբերությունների հարցում հակված են «Հըզբալա»-ի կեցվածքը սատարելուն։
Մուղնի
Գործնականում մենք մեծ ակնկալիքներ չունեինք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Ալֆա Նյուզ»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Հակոբ Բագրատունին։ «Եթե որեւէ պետություն բնական պայմանների մեջ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այդ քայլը պետք է լինի արժեքային բարոյական դիրքորոշում, այլ ոչ թե դառնա քաղաքական սակարկության գործիք»,- իր գնահատականը հիմնավորել է նա։

Ուրախալի է, որ ՀՅԴ Բյուրոյի անդամը Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է որեւէ երկրի բարոյական դիրքորոշում եւ դեմ է, որ այն դառնա քաղաքական սակարկության գործիք։ Ըստ երեւույթին, դա Իսրայելի կառավարության որոշմանը տրված՝ ՀՅԴ Բյուրոյի ընդհանրական գնահատականն է։

Բայց այս պարագային երկու չափազանց կարեւոր հարց է ծագում․ Դաշնակցության այդ նորովի կեցվածքը վերաբերելի է բոլոր երկրների՞ն, թե մասնավորաբար՝ Իսրայելի՞ն։ Երկրոդ հարցը ավելի լուրջ է։ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ կարգավորում դեռեւս չկա, բայց Սպիտակ տանը Թրամփ-Աուն հանդիպումից հետո հույս կա, որ տեւական դիմակայությունը կհաղթահարվի, եթե լիբանանյան «Հըզբալա» ռազմա-քաղաքական խմբավորումը ընդունի հրադադարի պայմանները։

Լիբանանի ներքին կյանքի տեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՅԴ տեղի մարմինը որոշակի շփումներ ունի «Հըզբալա»-ի հետ։ Ենթադրվում է, որ իսրայելա-լիբանանյան հրադադարի եւ ապագա հաշտության պայմանները պետք է դրվեն Լիբանանի խորհրդարանի հաստատման։ Այս վիճակում ՀՅԴ լիբանանյան կառույցը ի՞նչ դիրքորոշում պիտի որդեգրի։
Երբ Իսրայելի կառավարությունը քննում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, արտաքին գործերի նախարար Սաարը հիմնավորում էր, որ այդ քայլը կարող է Իսրայելի հանդեպ հայկական Սփյուռքի վերաբերմունքը դրականորեն փոխել։ Նա նշել է նաեւ Լիբանանի ազդեցիկ հայ համայնքը։
Հակոբ Բագրատունիի ասածից կհետեւի, որ ՀՅԴ Լիբանանի կառույցը Իսրայելի հանդեպ ոչ մի դրական վերաբերմունք չունի։ Պետք է ենթադրել, որ լիբանանահայության ազդեցիկ մարմինները Իսրայելի հետ հարաբերությունների հարցում հակված են «Հըզբալա»-ի կեցվածքը սատարելուն։

Անշուշտ, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքն է՝ այս կամ այն հարցում դիրքորոշում ձեւակերպել եւ հետեւել ուղեգծին։ Պարզապես՝ մի նկատառում․ միշտ չէ, որ ինչ վնասաբեր է Իսրայելին, օգտակար է լիբանանահայությանը եւ, մանավանդ, Հայաստանի պետությանը։ Գուցե որեւէ ընդհանրություն չկա, բայց Իսրայելի դեմ «Հըզբալա»-ի զինված պայքարը խոշոր հաշվով սպասարկում է ոչ միայն Իրանի, այլեւ Թուրքիայի շահերը։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը ՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
