15.3 C
Yerevan

«Հանուն Հայաստա­նի վաղվա օրվա՝ զերծ մնալ քաղա­քա­կան շահարկումնե­րից»

ԿՈՉ՝

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ

ՄԵՐ ՈՒՂԻՆ իր մտա­հո­գությունն է հայտնում Հայաստա­նում կորո­նա­վի­րուսի վարակվա­ծության ու մահա­ցության վտանգա­վոր աճի կապակցությամբ, եւ գտնում է, որ այն առողջա­պա­հա­կան խնդրից վերածվել է ազգա­յին անվտանգության հարցի:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստա­նում, այս համա­ճա­րա­կը առա­ջացրել է հանրա­յին ու տնտե­սա­կան ծանր ճգնա­ժամ: Հազա­րա­վոր մարդիկ զրկվել են իրենց աշխա­տանքնե­րից, գրե­թե սպա­ռել են նրանց վերջին նյութա­կան միջոցնե­րը:

Համա­վա­րա­կի ճգնա­ժա­մի այս ամե­նա­ծանր օրե­րին, նախկին ռեժի­մի արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը եւ ԲՀԿ խորհրդա­րա­նա­կան թեւը, երկի­րը անկա­յունացման տանե­լու վտանգը անտե­սե­լով՝ քաղա­քա­կան օրա­կարգի վրա են դնում կառա­վա­րության ամբողջա­կան կազմի հրա­ժա­րա­կանի պահանջը։

Մեր ժողովրդի մեծ մասին վստա­հությունը վայե­լող ուժերը, անշուշտ,  կտրա­կա­նո­րեն հակադրված են իշխա­նա­տենչության այդ վտանգա­վոր ու հայրե­նակործան մարտա­վա­րության, այլեւ ընդհա­կա­ռակն՝ մնում են կառչած մեր ժողովրդի ֆիզի­քա­կան պաշտպա­նության առաջնա­հերթ պայքարին։

ՄԵՐ ՈՒՂԻՆ կոչ է անում բոլոր հայրե­նա­կիցնե­րին՝ պահպանե՛լ համա­վա­րա­կի կանխարգելման բոլոր կանոննե­րը, իսկ կուսակցութիւննե­րին՝ հանուն Հայաստա­նի վաղվա օրվա զերծ մնալ քաղա­քա­կան շահարկումնե­րից, համախմբվել եւ միասնա­կան ջանքե­րով հաղթա­հա­րել ազգի ու հայրե­նի­քի՝ մեր ողջ ժողո­վուրդին դիմագրա­ված լրջա­գույն մարտահրա­վե­րը:

Առնչվող Հոդվածներ