13.5 C
Yerevan

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

«Օտար ուժե­րը իրենց թիրախ հանդի­սա­ցող ազգին խփում են հենց ազգա­յին մշա­կույթից, ջանում ջրի­կացնել, լուծել օտար տարրե­րում»․․․

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեր օրե­րում բավա­կան հաճախ կարե­լի է լսել «Ազգա­յին գաղա­փա­րա­խո­սություն» արտա­հայտությունը, որն օգտա­գործվում է թե՛ գիտա­կան շրջա­նակնե­րում, թե՛ հասա­րա­կա­կան միջա­վայրում: Հաճախ օգտա­գործվող և միանշա­նակ չընդունվող այս արտա­հայտությունն ավե­լին է, քան սոսկ բառա­կա­պակցությունը: Գաղա­փա­րա­խո­սությունը գաղա­փարնե­րի համա­կարգ է, այն իր մեջ կրում է ժողովրդի պատմությունը, հոգև­որ-մշա­կութա­յին արժեքնե­րը, կենսափլի­սո­փա­յությունը: Բոլոր ժողո­վուրդներն ունեն իրենց ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունը՝ իրենց բնո­րոշ եզրա­հանգումնե­րով:

Օրի­նակ Հայ ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունը հին է այնքան, որքան որ հայ ժողո­վուրդը, այն ենթա­գի­տակցո­րեն ձևա­վորվել է դեռևս այն փուլում, երբ Հայկա­կան Լեռնաշխարհում առա­ջա­վո­րության համար պայքա­րող ցեղե­րը հետզհետէ մերձե­նում էին միմյանց՝ որը ձուլվում էր մյուսին, որն էլ դաշնակցա­յին կապեր հաստա­տում: Այդ ամենն անհնար կլի­ներ, եթե չլի­ներ նրանց հոգև­որ-մշա­կութա­յին արժե­հա­մա­կարգի ընդհանրությունը, որը տարա­տե­սակ հանգա­մանքնե­րով է պայմա­նա­վորված եղել: Արդյունքում առա­ջա­ցած երև­ույթը՝ հայ ժողո­վուրդը, կատարյալ կերպով, դարե­րի ընթացքում մշա­կեց և լրացրեց իր գաղա­փա­րա­խո­սությունը: Նրա մշակման գործում խոշոր, առանցքա­յին դեր են կատա­րել հատկա­պես երեք անհատ՝ Մովսես Խորե­նա­ցին, Նիկո­ղա­յոս Ադոնցը և Գարե­գին Նժդե­հը:

Ազգը կենդա­նի օրգա­նիզմ է, պատմաէթնի­կա­կան կատե­գո­րիա: Յուրա­քանչյուր ազգի գոյա­պահպանման համար անհրա­ժեշտ են հետևյալ ազգա­յին գործոննե­րը՝ լեզու, մշա­կույթ, պատմա­կան հիշո­ղություն, մտա­ծո­ղություն, ինքնա­գի­տակցություն,  բնա­վո­րություն, հոգե­կան կերտվածք, նկա­րա­գիր, հայրե­նա­սի­րություն, հպարտություն, ոգի, կրոն, ճաշակ, կենցաղ, էթնի­կա­կան ավանդույթներ ու սովո­րություններ, ընտա­նիք: Ահա ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունն ամբողջացնող հատկա­նիշնե­րի շարքը, որն իր մեջ ներա­ռում է այն որակներն ու պայմաննե­րը, որոնք անհրա­ժեշտ են ժողովրդի կենսա­պա­հովման համար:

Ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունը նաև ժողովրդի բարո­յա­կան նկա­րա­գիրն է, որն ընդհա­նուր հաշվով երբեք բեկումնա­յին փոփո­խություններ չի կրել ժամա­նա­կի ընթացքում՝ անկախ կրո­նա­կան, հասա­րա-քաղա­քա­կան, կամ մշա­կութա­յին ազդե­ցություննե­րից:  Այն ինչ սուրբ էր հազա­րա­վոր տարի­ներ առաջ, սրբություն է նաև այսօր և այն ինչ խորթ է եղել հիմնա­կան փիլի­սո­փա­յությա­նը՝ խորթ և արգելված է առ այսօր: Այս ամե­նի լիա­կա­տար փոփո­խումն է, որ կարող է բերել ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության խեղման, որը և ազգի մահվան դատավճիռն է:

Անշուշտ ժամա­նա­կա­կից երև­ույթնե­րի հետ շփումը ենթադրում է հարմա­րե­ցում և ընդունում, բայց դա չի խանգա­րում պահպա­նել յուրա­հատկությունն ու ինքնա­տի­պությունը, որով և ազգը առանձնա­նում է մյուսնե­րից այնպես, ինչպես անհատն է, որ միակն է ու անկրկնե­լի՝ իր ֆիզի­կա­կան կարո­ղությամբ ու մտա­վոր ունա­կություննե­րով, իր հոգե­կերտվածքով ու բարո­յա­հո­գե­բա­նա­կան արժե­հա­մա­կարգով: Այդ ամե­նը վերա­բերվում է նաև ազգին:

Ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության մեջ հատուկ տեղ են գրա­վում հայրե­նա­սի­րությունն ու ազգա­սի­րությունը: Տարբեր ժամա­նակնե­րում տարբեր կերպ են մեկնա­բանվել այս տերմիննե­րը, հատկա­պես ազգա­սի­րությունը, որը հաճախ նույնացվել է ազգայնա­մո­լության հետ, որն էլ անհա­տին ստի­պում է պաշտել ազգն ու ատել մյուսնե­րին: Ազգայնա­կա­նությունը և ազգայնա­մո­լությունը հենց դրա­նով են տարբե­րում, որ մեկը դրդում է սիրել ազգն ու ապրել հանուն նրա, մյուսը՝ պաշտել ազգն ու ատել մյուսնե­րին:

Առանց հայրե­նա­սի­րության չկա հայրե­նիք:

Կարև­որվում է նաև ազգա­յին պետություն տերմի­նի արտա­հայտած իմաստը. Ազգի բնա­կա­նոն զարգացման համար կարև­որ է անկախ պետության գոյությունը, առանց որի վտանգվում է նրա գոյությունը: Եվ հենց ազգա­յին պետության շահերն են գրե­թե միշտ համընկնում ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության հետ: Իսկ եթե դեպքե­րի բերումով ազգի տարածքը տրոհվում է մեկ կամ մի քանի մասի, դա դեռ չի նշա­նա­կում, որ հայրե­նի­քը կործանված է, կամ հայրե­նի­քը մի քանիսն են:

Վերը նշված գաղա­փարնե­րի պահպա­նումն ու կիրա­ռումը ապա­հո­վում են գաղա­փա­րա­խո­սության կենսունա­կությունն ու ազգի հետա­գա կյանքի ընթացքը: Այս պայմաննե­րում կարև­որ ազդե­ցություն ունեն աշխարհա­քա­ղա­քա­կան գործոննե­րը, որոնցով հաճախ պայմա­նա­վորված՝ գաղա­փա­րա­խո­սությունը ստա­նում է այս կամ այն երանգը: Գաղա­փա­րա­խո­սության նպա­տակն ու իմաստը դրա­նից չի փոխվում, բայց կարող են փոխվել դրա կիրառման առանձին տարբե­րակները: Գաղա­փա­րա­խո­սությունն էլի մնում է այն արժե­քա­յին համա­կարգը, որը ձևա­վո­րել, ուղղորդել է ազգի կյանքն ու ընթացքը, ինչպես նաև ձևավո­րել նրա մշա­կույթը, որը ազգի պահա­պան կարև­ո­րա­գույն գործոննե­րից է: Չկա ազգն առանց ազգա­յին մշա­կույթի, չկա հայրե­նիք, չկա հայրե­նա­կան, եթե չկա ազգա­յին մշա­կույթ, որի մեջ խտացված են ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության բոլոր գծե­րը և որով արտա­հայտված արժեքնե­րը բխում են ու արտա­ցոլվում գաղա­փա­րա­խո­սությունից: Հենց դրա համար են օտար ուժե­րը իրենց թիրախ հանդի­սա­ցող ազգին խփում հենց ազգա­յին մշա­կույթից, ջանում ջրի­կացնել, լուծել օտար տարրե­րում, հարկադրել օտար ու ցածր արժեքներ և հենց ազգա­յին մշա­կույթի անա­ղարտությունից են նաև կախված ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության մաքրությունն ու կենսունա­կությունը:

Այսպի­սով կարե­լի է ասել, որ բոլոր ժողո­վուրդներն անխտիր պայքա­րում են ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության չլուծված հիմնախնդիրնե­րի համար: Այն հիմնախնդիրնե­րի, որոնք բեռ և պարգև են միա­ժա­մա­նակ, ջանում են լուծել այն խնդիրնե­րը, որոնք սպառնում են իր միասնությանն ու մաքրությա­նը, իր արժե­հա­մա­կարգին: Իսկ այն ուժե­րը, որոնք հրա­ժարվում են խնդիրնե­րի լուծումից, փախչում դրանցից, դրանք ապազգա­յին և պարտվող հատվածն են, որոնցից զերծ չէ ոչ մի ժողո­վուրդ և որոնց դեմ առա­ջին հերթին պիտի լինի պայքա­րը:

Առնչվող Հոդվածներ