Մեր մասին

ՄԵՐ ՈՒՂԻՆ ԱՅԼԱԿԱՐԾԻՔ ՉԷ

ԿԱՅԾ ՄԻՆԱՍԵԱՆ

ԱՆԻՄԱՍՏ է այն գաղափարը, որ ՄԵՐ ՈՒՂԻՆ ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ- ի լրացուցիչ այլախոհական շարժում։ Նրանք, ովքեր գոհ են այդ վճռական մոտեցումից, դեռ չեն հասկացել այն աշխարհը, որում 21-րդ դարում հայտնվել է Հայաստանն ու համայն հայությունը: 

ՄԵՐ ՈՒՂԻՆ կապում են միտումների երկա՜ր ցուցակի հետ, որոնք ներկայացնում են ՀՅԴ-ի պատմությունը (Միհրանական շարժումը, Երիտասարդ դաշնակցականները, 1905-1907 թվականներին՝ ձախ դաշնակցականները,  Մարտկոցական շարժումը և Նժդեհական շարժումը՝ 1920-1930 թվականներին, Թութունճյանական  շարժումը 1940-1950-թվականներին, Յառաջական շարժումը և ձախ շարժումը 1970-թվականներին, ՀՅԴ Վերականգնումի շարժում՝ 1990 թվականներին)։

Այս նեղ մտայնությունը, որ ՀՅԴ-ն իջեցրել ու հաւասարեցրել է տենդենցի, կլանի, վաճառականների կոոպերատիվի, որոնք ավելի շատ զբաղվում են իրենց բիզնեսով, և ոչ թե ծառայում՝ հանուն բարիքի և ընդհանուր շահի: 

Անհատները, ովքեր հավաքվում են ՄԵՐ ՈՒՂԻՆ հարթակի շուրջ, ունեն տարբեր ծագում և գալիս են տարբեր մշակույթներից՝ Արևելքից և Արևմուտքից, Հայաստանից և սփյուռքից, աջից ու ձախից, չափավոր մոտեցումներից և արմատականներից։

ՄԵՐ ՈՒՂԻՆ ճանաչվում է եռյակի՝ «Քրիստափոր-Ռոստոմ-Զավարյան» նախնական հաղորդագրությամբ։

ՄԵՐ ՈՒՂԻՆ բխում է կենտրոնից ՝ Քրիստափոր Միքայելյանի մարմնավորած առանցքային տարածքից, և ոչ թե ծայրամասից, ինչպես բնութագրվում է վերը թվարկված շարժումներով: 

Ինչու՞ կենտրոնից։

Որովհետև, ՄԵՐ ՈՒՂԻՆ նպատակ ունի համախմբվել ՀՅԴ-ից այն կողմ և չբաժանվել, վերամիավորվել ՀՅԴ-ից այն կողմ և չտարանջատվել, ՀՅԴ-ից այն կողմ՝ և չբացառել. ինտեգրվել ՀՅԴ-ից այն կողմ՝ և չոչնչացնել:

Մենք պետք է վերջ տանք բացառման և պատժի մշակույթին: 

ՄԵՐ ՈՒՂԻՆ ունի դաշնային, ներառական, համաժողովրդական և միջ-սոցիալական մոտեցում: Այս մոտեցումը հիմնված չէ մարդու պաշտամունքի վրա և ոչ էլ կլանի բռնակալության։ Այն հիմնված է հայկական պետության կառուցման վրա, որպես
համաժողովրդական նույնականացման աղբյուր, որից կոչվում է վերահաստատել հայ ինքնությունը:

 Ինչո՞ւ. որովհետև՝ հայերն իրենց պատմության մեջ բացառիկ պահ են ապրում։ Նրանք երբեք յոթ դար չէին իմացել այսքան երկա՜ր անկախության մի շրջան, քան 1991 թվականից սկսյալը։ Այսինքն ՝ գրեթե երեք տասնամյակ ինքնիշխանություն ու միաժամանակ՝ երեք նախագահների կողմից քաղաքական վիրուս, որը կոռումպացված, անհավասար և անարդար ռեժիմն է։ Հայաստանը ռեժիմ էր 1991 թվականից մինչև 2018 թվականը, բայց ոչ պետություն: Հայաստանը հուշահամալիր էր, բայց ոչ ռեգալիստական ուժի մոդել: Հայաստանը ղեկավարում էին գողերն ու թալանճիները և ոչ՝ պետական գործիչներն ու իրավասու պաշտոնյաները: 

Ոգեշնչված 1991 թվականի Հայաստանի Անկախութեան Գաղափարից և Հայաստանի 2018-ի Ազատության հեղափոխությունից՝ ՄԵՐ ՈՒՂԻՆ ջատագովն է երրորդ հեղափոխության ՝ միացյալ Հայաստանի (Արցախ—Հայաստան) կերտումին։


 «ՄԵՐ ՈՒՂԻՆ»ի մարտահրավերը շարունակում է մնալ հսկայական.  ԻՆՉՊԵ՞Ս կարելի է ուղղել երեք տասնամյակների սխալները, չարաշահումներն  ու իշխանությունների ձախողումները՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական պետությունը իր քաղաքակրթական, ներառական առաքելության և համաժողովրդական արագ փոփոխվող համաշխարհային կարգին մեջ։ 

Վերածնված Հայաստանում, ՄԵՐ ՈՒՂԻՆ շարժումը նույնպես պետք է երկու ոտքով քայլի ՝ հասունանալու և մարտահրավերներին արձագանքելու համար: Այնուամենայնիվ, քանի դեռ Սփյուռքը չի միացել ՆՈՐ ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական և մշակութային հայկական նոր վերածննդի գալակտիկային՝ ՄԵՐ ՈՒՂԻՆ այդ երկբեվեռային ամբողջական համադրությունը կատարելու առաքելությունը ունի։

Եւ այս առաքելությունը հրատապ է, անհետաձգելի է, որովհետեւ մեր ժողովուրդը բնազդաբար միշտ ալ ընկալած է ճիշդ պահին վճռորոշվելու ընդունակությունը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *