13.5 C
Yerevan

ԿԵՂԾԻՔԻ ՈՒ ԹԱԼԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

 

 ՀՐԱՆՈՒՇ ԽԱՐԱԹՅԱՆ

Երեկվա դեպքե­րից ես այնպես հասկա­ցա, որ Հայաստա­նում իրա­վի­ճակ է փոխվել: Նոր՝ կեղծա­րա­րության և թալա­նի քաղա­քա­կան պաշտպա­նության օրա­կարգ է ձևա­վորվել։

Մինչև 2018թ.-ը փողո­ցա­յին պայքա­րի էին դուրս գալիս ընտրա­կեղծա­րա­րության և քրեա-օլի­գարխիա­յի դեմ, երեկ՝ հանուն ընտրա­կեղծա­րա­րության և քրեա-օլի­գարխիա­յի պաշտպա­նության: Երկու դեպքում էլ ոստի­կա­նությունը բերման է ենթարկել/ենթարկում պայքա­րողնե­րին:

Հարց. իրա­վունք ունե՞ն մարդիկ պաշտպա­նել կեղծա­րա­րությունն ու թալա­նը: Տվյալ դեպքում «իրա­վունքը» հռե­տո­րա­կան բառ չէ: Քանզի «հետապնդում» բառը օրի­նա­կան իրա­վունքի խախտումն է: Կարո՞ղ ենք այս դեպքում ասել, որ կեղծիքն ու թալա­նը պաշտպա­նողնե­րը օրի­նա­կան իրա­վունք են պաշտպա­նում և որ նրանց քաղա­քա­կան նպա­տա­կը, ծրա­գի­րը կեղծա­րա­րությունն ու թալանն է:

Եթե մարդիկ կեղծա­րա­րությունն ու թալա­նը իրա­վունք ունեն պաշտպա­նե­լու, և եթե կեղծա­րա­րությունն ու թալա­նը կարող են քաղա­քա­կան ծրա­գիր համարվել, ապա այո, թե դրա դեմ պայքա­րողնե­րը, թե այն պաշտպա­նողնե­րը իրա­վամբ կարող են համարվել քաղա­քա­կան պայքա­րի մարտիկներ: Հետև­ա­բար երկուսի դեպքում էլ հետապնդումը կարող է որակվել քաղա­քա­կան հետապնդում:

Առա­ջին դեպքում հետապնդվում են կեղծի­քի և թալա­նի քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը, երկրորդ դեպքում՝ կեղծի­քի ու թալա­նի քաղա­քա­կան պաշտպաննե­րը:

Առնչվող Հոդվածներ