20.4 C
Yerevan

Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և Արցա­խի Հանրա­պե­տության նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի համա­նա­խա­գա­հությամբ Երև­ա­նում ընթա­նում է Հայաստա­նի և Արցա­խի Անվտանգության խորհուրդնե­րի համա­տեղ նիստը

Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և Արցա­խի Հանրա­պե­տության նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի համա­նա­խա­գա­հությամբ Երև­ա­նում ընթա­նում է Հայաստա­նի և Արցա­խի Անվտանգության խորհուրդնե­րի համա­տեղ նիստը:

Անվտանգության խորհրդի նիստին ներկա են նաև Հայաստա­նի և Արցա­խի խորհրդա­րաննե­րի նախա­գահներ՝ Արա­րատ Միրզո­յա­նը և Արթուր Թովմասյա­նը:

Մինչ օրա­կարգա­յին հարցե­րին անցնե­լը Նիկոլ Փաշինյա­նը և Արա­յիկ Հարությունյա­նը հանդես են եկել ելույթնե­րով:

Իր խոսքում վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, մասնա­վո­րա­պես, նշել է.

«Արցա­խի Հանրա­պե­տության մեծարգո նախա­գահ,

Հայաստա­նի և Արցա­խի Ազգա­յին ժողովնե­րի մեծարգո նախա­գահներ,

Անվտանգության խորհրդի հարգե­լի անդամներ,

Այսօր տեղի է ունե­նում Հայաստա­նի և Արցա­խի անվտանգության խորհուրդնե­րի թվով 4‑րդ նիստը և սա այլևս հաստատված մի ձևա­չափ է, որտեղ քննարկվում են Հայաստա­նի և Արցա­խի անվտանգության օրա­կարգի ամե­նա­տարբեր հարցեր: Այսօրվա նիստը պայմա­նա­վորված է նրա­նով, որ Արցա­խում ձևա­վորվել է նոր իշխա­նություն, Անվտանգության նոր խորհուրդ է ձևա­վորվել և մենք կարև­որ ենք համա­րում, որ Արցա­խի մեր գործընկերնե­րը հնա­րա­վո­րինս արագ ներգրավվեն այս աշխա­տանքնե­րում:

Նախ թույլ տվեք Արցա­խի անվտանգության խորհրդի բոլոր անդամնե­րին շնորհա­վո­րել նշա­նակման կապակցությամբ: Հայաստա­նի անվտանգության խորհուրդը նույնպես նոր անդամներ ունի և նրանք նույնպես առա­ջին անգամ են մասնակցում այս ձևա­չա­փով քննարկումնե­րին և նրանց նույնպես շնորհա­վո­րում եմ այս առի­թով:

Այս համա­տեղ նիստի ընթացքում կարև­որ եմ համա­րում մի քանի դիտարկումներ կատա­րել հարցե­րի երեք խմբի առնչությամբ, որոնք ես պայմա­նա­կա­նո­րեն կսահմա­նեի որպես բանակցա­յին գործընթա­ցին Արցա­խի մասնակցության, բանակցություննե­րի բովանդա­կա­յին հատվա­ծի հանդեպ մեր մոտե­ցումնե­րի և խաղաղ գործընթա­ցի միջա­վայրի հարցեր:

Անցած տարվա դեկտեմբե­րի 23-ին մեր համա­տեղ նիստի ընթացքում ես առանձնա­հա­տուկ կարև­ո­րե­ցի Արցա­խում անցկացվե­լիք համա­պե­տա­կան ընտրություննե­րը: Արցա­խում կայա­ցած ընտրություննե­րը հետապնդում էին երեք առաջնա­հերթ նպա­տակ: Առա­ջին՝ հնա­րա­վո­րություն տալ Արցա­խի ժողովրդին մարդու իրա­վունքնե­րի իրացմամբ ընտրել այն իշխա­նություննե­րին, որոնք կկազմա­կերպեն երկրի քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան կյանքը: Երկրորդ՝ հնա­րա­վո­րություն տալ Արցա­խի ժողովրդին ընտրել այն իշխա­նություննե­րին, որոնք պետք է ապա­հո­վեն իր անվտանգությունը: Հայաստա­նի Հանրա­պե­տությունն իհարկե կշա­րունա­կի աջակցել Արցա­խի իշխա­նություննե­րին Արցա­խի բնակչությա­նը պաշտպա­նե­լու իրենց հանձնա­ռության մեջ՝ շարունա­կե­լով լինել Արցա­խի անվտանգության երաշխա­վո­րը: Երրորդ՝ Արցա­խի ժողո­վուրդը նախա­գա­հա­կան և խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքում պետք է մանդատ տար իր իշխա­նություննե­րին՝ ներկա­յացնե­լու Արցա­խը նաև բանակցա­յին սեղա­նին:

Այժմ, երբ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխա­նություննե­րը ձևա­վորվել, պետք է փաստել, որ այս երեք նպա­տակնե­րը լավա­գույնս կատարվել են: Մրցակցայկին և ժողովրդա­վա­րա­կան ընտրություննե­րի արդյունքում Արցախն ունի իշխա­նություն, որն արտա­հայտում է քաղա­քա­կան բարե­փո­խումնե­րի, տնտե­սա­կան և ենթա­կա­ռուցվածքա­յին զարգացման արցախցի­նե­րի ձգտումնե­րը: Ընտրություննե­րի և դրանց հետև­ած իշխա­նություննե­րի կազմա­վորման արդյունքում Արցա­խում տեղի ունե­ցավ քաղա­քա­կան ուժե­րի համե­րաշխության և համախմբման կարև­ո­րա­գույն գործընթաց, ինչը վստահ եմ, առա­վել ամրապնդեց Արցա­խի անվտանգությունը:

Վերջա­պես, ընտրություններն ընդգծե­ցին Արցա­խի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխա­նության դերը խաղաղ կարգա­վորման գործընթա­ցում: Ակնհայտ է, որ առանց Արցա­խի իշխա­նություննե­րի լիարժեք ներգրավման՝ բանակցա­յին գործընթա­ցում չի կարող լինել էական առա­ջընթաց, քանի որ յուրա­քանչյուր առա­ջընթա­ցի համար անհրա­ժեշտ են կարև­ո­րա­գույն պայմա­նա­վորվա­ծություննե­րի ձեռքբերման և իրացման կարո­ղություն և այստեղ է, որ Արցա­խի իշխա­նություննե­րի ստա­ցած ժողովրդա­կան մանդատն անփո­խա­րի­նե­լի է:

Արցա­խի իշխա­նություննե­րի ներգրա­վումը բանակցություննե­րի բովանդա­կա­յին հարցե­րում օբյեկտիվ անհրա­ժեշտություն է, որից խուսա­փելն առա­վել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակա­մարտությունը: Ակնհայտ է, որ հակա­մարտության կողմերն ունեն իրա­րա­մերժ դիրքո­րո­շումներ առանցա­քա­յին մի շարք հարցե­րում և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավե­լի հեշտ է ասել որ հարցե­րում համա­ձայն չենք Ադրբե­ջա­նի հետ, քան որ հարցե­րում կարող ենք համա­ձայնության հասնել: Նման իրա­վի­ճակն առերև­ույթ ունի բազմա­թիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնա­կան խնդրի:

Առա­ջին խնդիրն արդեն նշե­ցի, այն վերա­բերվում է Արցա­խի իշխա­նություննե­րի հետ բանակցե­լու Ադրբե­ջա­նի ներկա­յիս իշխա­նություննե­րի դժկա­մության հետ: Ինչո՞ւ եմ շեշտում ներկա­յիս, որովհետև այս դահլի­ճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստո­րագրել Ադրբե­ջա­նի նախկին, ավե­լի ճիշտ այն ժամա­նակվա իշխա­նություննե­րի հետ, ընդ որում նաև Հեյդար Ալիևի նախա­գա­հության շրջա­նում:

Երկրորդ՝ Ադրբե­ջա­նը չի հրա­ժարվում առա­վե­լա­պաշտա­կան կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթա­ցը որպես իր բոլոր պահանջնե­րի աստի­ճա­նա­կան կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնե­լու միջոց, այլ իր բոլոր պահանջնե­րի աստի­ճա­նա­կան կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինե­լու, բանակցա­յին գործընթա­ցը մեկ կամ երկու ընդմի­ջում ունե­ցող պատվե­րով համերգ չէ, խաղա­ղությունը ենթադրում է փոխզիջման հասնե­լու պատրաստա­կա­մություն և համա­պարփակ լուծումներ:

Հենց այդ պատրաստա­կա­մությունն ի նկա­տի ունե­նա­լով՝ ես առաջ էի քաշել այն բանաձևը, որի համա­ձայն՝ Արցա­խի հարցի որևէ լուծում պետք է ընդունե­լի լինի Ղարա­բա­ղի ժողովրդի համար, Հայաստա­նի ժողովրդի համար և Ադրբե­ջա­նի ժողովրդի համար: Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնա­րա­վո­րությունն ընդունե­լու առա­ջարկ: Կրկնում եմ՝ հնա­րա­վո­րությունն ընդունե­լու առա­ջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևա­վորված լինե­լուց իմ նշած պատճառնե­րով:

Չընդունե­լով իմ առա­ջարկը՝ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը չի ընդունում ընդհանրա­պես որևէ փոխզիջման հնա­րա­վո­րություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտե­ցումնե­րով ակնկա­լել բանակցա­յին գործընթա­ցում իրա­կան առա­ջընթաց, հատկա­պես, երբ դրանք ուղեկցվում են պատե­րազմի սպառնա­լիքնե­րով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքա­յին կամ պատմա­կան ուղղա­կի կամ անուղղա­կի պահանջնե­րով:

Ղարա­բաղյան հակա­մարտությունն անժամկետ հայ-ադրբե­ջա­նա­կան լայնա­ծա­վալ թշնա­մության վերա­ծե­լու փորձե­րը, որտեղ մեր ժողո­վուրդնե­րը միմյանցից կվի­ճարկեն ամեն ինչ՝ անցյա­լը, ներկան, ապա­գան և ողջ տարա­ծաշրջա­նը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբե­ջանցի ժողովրդի շահե­րից: Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նի՝ Ռամիլ Սաֆա­րո­վի գործով դատավճի­ռը հստակ արձա­նագրեց և դատա­պարտեց Ադրբե­ջա­նում հայե­րի հանդեպ ատե­լության հողի վրա կատարվող հանցանքնե­րի խրա­խուսումը: Այս դատավճի­ռը պետք է սահմա­նի հստակ կարմիր գծեր Ադրբե­ջա­նի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծե­րից անդին կանգնած է ոչ միայն Հայաստա­նը և հայ ժողո­վուրդը, այլև միջազգա­յին հանրությունը:

Քանի որ վերջին շրջա­նում Ադրբե­ջա­նի նախա­գա­հը սիրում է անդրա­դառնալ պատմությա­նը, ես նույնպես կցանկա­նա­յի ձևա­կերպել իմ միտքը որո­շա­կի պատմա­կան օրի­նա­չա­փության մատնանշմամբ: Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբե­ջա­նը ենթարկվել է 2 մեծ փորձություննե­րի՝ 1920 թվա­կա­նի ապրի­լին, երբ Ադրբե­ջա­նը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետա­կա­նությունը, և 1993 թվա­կա­նի հունի­սին, երբ Ադրբե­ջա­նը վերստին մոտե­ցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետա­կա­նության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է ադրբե­ջանցի­նե­րի ազգա­յին փրկության օրվա գոյությունը, որի հերթա­կան տարե­դարձը, ի դեպ, նշվեց օրեր առաջ:

Ադրբե­ջա­նի պետա­կա­նության համար այս 2 փորձություննե­րը պայմա­նա­վորված էին թե՛ 1920, և թե՛ 1991 թվա­կա­նին Արցա­խի դեմ սանձա­զերծած պատե­րազմով: Պարզ է, որ թե՛ 1920, և թե՛ 1990-ականնե­րի սկզբին Ադրբե­ջա­նը գերագնա­հա­տել էր իր կարո­ղություննե­րը և թերագնա­հա­տել պատե­րազմի կործա­նա­րար հետև­անքնե­րը: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբե­ջա­նին, լավ է Հայաստա­նին և Արցա­խին: 1920 թվա­կա­նին Ադրբե­ջա­նի պետա­կա­նության կորուստը մեզ՝ հայե­րիս, ոչինչ չտվեց: Եվ առա­վել կարև­որ է, որ 1994 թվա­կա­նին մենք՝ Հայաստա­նը և Արցա­խը, կարո­ղա­ցանք Ադրբե­ջա­նի հետ մեկտեղ հրա­դա­դար հաստա­տել և վերջ տալ պատե­րազմին և կայունացնել իրա­վի­ճա­կը տարա­ծաշրջա­նում:

Հայաստա­նի և Արցա­խի միասնա­կան անվտանգության համա­կարգն առա­վել քան պատրաստ է պաշտպա­նե­լու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրե­նի­քի յուրա­քանչյուր հատվա­ծում: Ուժի կիրա­ռումն անհետև­անք չի մնա, և դրան մշտա­պես կտրվի առա­վել քան համարժեք պատասխան թե՛ ռազմա­կան, թե՛ քաղա­քա­կան հարթություննե­րում: Սա հասկա­նում է նաև Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավե­լի քան 15 տարի նա սեփա­կան ժողովրդին խոստա­ցել է ռազմա­կան ճանա­պարհով լուծել Ղարա­բա­ղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդա­վոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղա­կի փողե­րի լվացման տպա­վո­րություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվա­նում են օֆշո­րա­յին գոտի­նե­րի՝ հայտնի մարդկանց պատկա­նող հաշիվնե­րին: Ու հիմա նա չի կարո­ղա­նում սեփա­կան ժողովրդին բացատրել, թե ինչու է իրա­կա­նությունն այնպի­սին, ինչպի­սին կա: Նա հասկա­նում է, որ իր հնա­րա­վոր արկա­ծախնդրությունն անդառնա­լի ավե­րա­ծություններ կբե­րի ոչ միայն Ադրբե­ջա­նին, այլև կկազմա­քանդի իր հակա­ժո­ղովրդա­կան իշխա­նությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղե­լու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտա­րա­րություննե­րի ջերմաստի­ճա­նը և ընդգրկումը՝ անցյա­լի ձախո­ղումնե­րը փորձե­լով կոմպենսացնել ապա­գա­յի վերա­բերյալ նոր ու ավե­լի անհե­թեթ խոստումնե­րով:

Վերջերս էլ Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբե­ջան» նախա­ձեռնություն են ստեղծել՝ նկա­տի ունե­նա­լով Հայաստա­նի Հանրա­պե­տությունը: Սրա­նով Ադրբե­ջա­նի վարած տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունն ավե­լի ամբողջա­կան է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհե­թեթ նախա­ձեռնությունը եկավ փոխա­րի­նե­լու այսպես կոչված, «հարա­վա­յին, հյուսի­սա­յին, հյուսիս-արևմտյան ադրբե­ջաննե­րի» զավեշտա­լի շարքը՝ ընդգծե­լով Ադրբե­ջա­նի ապա­կա­յունացնող նկրտումնե­րը ողջ տարա­ծաշրջա­նի համա­տեքստում:

Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսե­լով ղարա­բաղյան հակա­մարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարա­ծաշրջա­նի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստա­նը դառնում է ոչ միայն ղարա­բաղյան հակա­մարտության գոտու, այլև մեր ողջ տարա­ծաշրջա­նի անվտանգության երաշխա­վոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնա­հա­տուկ պատասխա­նատվությամբ վերա­բերվենք մեր այս տարա­ծաշրջա­նա­յին դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անի­մաստ և անհե­թեթ սադրանքնե­րի:

Առա­վել ևս այժմ, երբ մեր հասա­րա­կություննե­րը պայքա­րում են գլո­բալ մարտահրա­վե­րի՝ նոր կորո­նա­վի­րուսի համա­վա­րա­կի դեմ, մենք պետք է զերծ մնանք և կոչ անենք՝ զերծ մնալ թշնա­մա­կան գործո­ղություննե­րի քարո­զից: Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարև­աններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողո­վուրդներն իրա­վա­հա­վա­սար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրա­պե­տության ներքո և պետք է տնօ­րի­նեն իրենց ճակա­տա­գիրն իրենց կամքի, ինքնո­րոշման իրա­վունքի համա­ձայն: Այս իրա­վա­հա­վա­սա­րության ընդունումը մեծա­պես կնպաստի մեր ժողո­վուրդնե­րին խաղա­ղության նախա­պատրաստմա­նը և մեր տարա­ծաշրջա­նի երկա­րա­ժամկետ և կայուն զարգացման հուսա­լի հիմքեր կդնի: Շնորհա­կալ եմ»:

Արցա­խի Հանրա­պե­տության նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը նշել է.

«Հայաստա­նի Հանրա­պե­տության մեծարգո՛ վարչա­պետ,

Հայաստա­նի և Արցա­խի Հանրա­պե­տություննե­րի անվտանգության խորհուրդնե­րի հարգարժա՛ն անդամներ,

Քանի որ առա­ջին անգամ եմ մասնակցում Հայաստա­նի և Արցա­խի Հանրա­պե­տություննե­րի անվտանգության խորհուրդնե­րի համա­տեղ նիստին, նախ, կուզեի ողջունել ավանդա­կան դարձած այս ձևա­չա­փը: Այն կարև­ո­րա­գույն ձևա­չափ ու հարթակ է մեր միացյալ հայրե­նի­քի ու ընդհանրա­պես հայ ազգի առջև ծառա­ցած անվտանգա­յին հիմնախնդիրնե­րի լուծման ուղի­նե­րի շուրջ մտքե­րի փոխա­նակման, մոտե­ցումնե­րի հղկման և ջանքե­րի համա­տեղման համար: Արդեն նկա­տե­լի են այս ձևա­չա­փով աշխա­տանքնե­րի առա­ջին ձեռքբե­րումնե­րը, և համոզված եմ, որ ժամա­նա­կի ընթացքում այդպի­սի ձեռքբե­րումներն անընդհատ ավե­լա­նա­լու են՝ բարձրացնե­լով հայրե­նի­քի անվտանգության մակարդա­կը:

Հայոց միացյալ հայրե­նիքն այսօր ապրում է աննա­խա­դեպ անվտանգա­յին մարտահրա­վերնե­րի պայմաննե­րում, ինչը պայմա­նա­վորված է առա­ջին հերթին կորո­նա­վի­րուսի հարուցած անո­րո­շություննե­րով, իսկ անո­րո­շությունն ինքնին գլխա­վոր անվտանգա­յին սպառնա­լիքն է ամե­նուր: Ի թիվս սովո­րա­կան դարձած երկա­րա­ժամկետ ռիսկե­րի, այժմ մենք պարտա­վոր ենք ոչ միայն արդյունա­վետ կերպով պաշտպա­նել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև՝ չեզո­քացնել առկա իրա­վի­ճա­կով պայմա­նա­վորված կողմնա­կի ռիսկե­րը բոլոր բնա­գա­վառնե­րում: Այդ տեսանկյունից կարև­որ եմ համա­րում ներդաշնակ ու միասնա­կան աշխա­տանքը բոլոր հնա­րա­վոր սուբյեկտնե­րի միջև՝ Հայաստա­նի ու Արցա­խի Հանրա­պե­տություննե­րի գերա­տեսչություննե­րից մինչև քաղա­քա­ցի­ներ ու տարբեր բնույթի կազմա­կերպություններ: Վստահ եմ՝ միայն պետա­կան լիա­զոր մարմիննե­րի արդյունա­վետ համա­կարգմամբ ու հասա­րա­կության հավա­քա­կան ջանքե­րով մենք կկա­րո­ղա­նանք դիմագրա­վել առկա մարտահրա­վերնե­րը՝ միևնույն ժամա­նակ օգտվե­լով ճգնա­ժա­մի ընձե­ռած հնա­րա­վո­րություննե­րից:

Անշուշտ, կորո­նա­վի­րուսի անտե­սա­նե­լի սպառնա­լի­քի դեմ պայքա­րե­լիս չպետք է թուլացնենք մեր զգո­նությունը հատկա­պես Ադրբե­ջա­նից բխող տեսա­նե­լի վտանգի հանդեպ: Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը տասնամյակներ շարունակ գոյա­բա­նա­կան սպառնա­լիք են ներկա­յացնում ոչ միայն Արցա­խի, այլև՝ Հայաստա­նի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնա­կից լինե­լով ադրբե­ջա­նա-ղարա­բաղյան հակա­մարտության բացա­ռա­պես խաղաղ ճանա­պարհով կարգա­վորմա­նը՝ մենք միևնույն ժամա­նակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատե­րազմի: Լինե­լով մեկ միասնա­կան հայրե­նի­քի և նույն անվտանգա­յին համա­կարգի անբա­ժա­նե­լի մասե­րը՝ Արցա­խի և Հայաստա­նի Հանրա­պե­տություննե­րը լիո­վին կիսում են խաղա­ղության հասնե­լու և պատե­րազմի պատրաստվե­լու մոտե­ցումներն ու ջանքե­րը: Դա ենթադրում է միասնա­կան ջանքե­րով և՛ ռազմա­կան ներուժի շարունա­կա­կան բարե­լա­վում, և՛ սոցիալ-տնտե­սա­կան կարո­ղություննե­րի զարգա­ցում, և՛ արտա­քին քաղա­քա­կան լայն գործի­քա­կազմի կիրա­ռում հայ ժողովրդի իրա­վունքնե­րի ու շահե­րի պատշաճ պաշտպա­նության նպա­տա­կով, և՛, ինչու՞ չէ, տեղե­կատվա­կան կամ հոգե­բա­նա­կան անվտանգության պատշաճ երաշխա­վո­րում:

Անվտանգության փոխազդող համա­կարգի գլխա­վոր հենասյունե­րից մեկն էլ պարե­նա­յին ու էներգե­տիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբե­րումնե­րը նշա­նա­կա­լի են, սակայն նոր անե­լիքներ միշտ կան՝ միջա­վայրա­յին մարտահրա­վերնե­րի և մեր նպա­տակնե­րի ու հնա­րա­վո­րություննե­րի դինա­միկ փոփո­խությա­նը զուգա­հեռ: Մեր խնդիրն է ապա­հո­վել հնա­րա­վո­րինս ինքնա­բավ ու ճկուն պարե­նա­յին ու էներգե­տիկ համա­կարգ բոլոր իրա­վի­ճակնե­րի համար՝ երաշխա­վո­րե­լու համար ռազմա­կան ու սոցիալ-տնտե­սա­կան անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումնե­րով ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունեն նաև ենթա­կա­ռուցվածքնե­րը, և ուրախ եմ, որ համա­տեղ արդեն մեկնարկում ենք Արցա­խը Մայր Հայաստա­նին կապող երրորդ մայրուղու շինա­րա­րությունը:

Հարգե­լի՛ ներկա­ներ,

Եթե հակիրճ ձևա­կերպե­լու լինենք, Հայաստա­նի և Արցա­խի Հանրա­պե­տություննե­րը կամ հայոց միացյալ հայրե­նի­քը խնդիր ունի շարունա­կա­բար բարե­լա­վել իր ռազմա­վա­րա­կան դիմադրո­ղա­կա­նությունն ու ազդե­ցությունը առկա և գալիք անվտանգա­յին միջա­վայրե­րում, որպեսզի կարո­ղա­նա արդյունա­վե­տո­րեն դիմագրա­վել բազմո­լորտ, բազմա­շերտ, բազմա­պի­սի և բազմա­ժամկետ մարտահրա­վերնե­րը: Այդ պատասխա­նա­տու գործա­ռույթը դրված է առաջնա­հերթո­րեն անվտանգության խորհուրդնե­րում ընդգրկված կառույցնե­րի վրա, ուստի մենք պարտա­վոր ենք կիրա­ռել բոլոր արդյունա­վետ ձևա­չա­փերն ու մեթոդնե­րը մեր համազգա­յին առա­քե­լությունը պատվով կատա­րե­լու համար:

Բարի աշխա­տանքա­յին ընթացք եմ մաղթում մեզ բոլո­րիս»:

Առնչվող Հոդվածներ