13.5 C
Yerevan

«Արդեն երկու դարից ավել է, ոնց որ ռուսնե­րը հայտնվել են այս տարա­ծաշրջա­նում․․․

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Արդեն երկու դարից ավել է, ոնց որ ռուսնե­րը հայտնվել են այս տարա­ծաշրջա­նում, հայե­րը տրտնջում են, թե «ինչու ռուսնե­րը մեր հանդեպ հատուկ վերա­բերմունք չեն ցուցա­բե­րում, մինչդեռ մենք այստեղ իրենց հանդեպ ամե­նա­հա­վա­տա­րիմն ենք»: Շատ հին երգ է, բայց ինչ արած, երգվում է և այսօր, ու նրա վերջն էլ, ճիշտն ասած, չի երև­ում:

«Օրհնված» ոտքի ես կողմերն հայտնվե­լու օրե­րին անդրա­դառնա­լիս Լեոն այն միտքն է հայտնում, որ այդ ժամա­նակ տեղի է ունե­ցել ազգե­րի պատմության մեջ չլսված ու չտե­սած մի երև­ույթ. մի ազգ,իմա‘ հայե­րը, կռվել և արյուն է թափել նրա համար, որ մի ստրկությունը փոխա­րի­նեն մեկ ուրիշ ստրկությամբ: Պատկե­րա­վոր ասած, նվաճված մահմե­դա­կա­նին այդ նույն ռուսը ուժով է ծնկի իջացրել և նրա վզին ամրացրել իր ստրկա­տի­րության լուծը: Եվ, որպես նվա­ճող, գիտակցել է, որ այս նվաճվա­ծի հանդեպ անհրա­ժեշտ է «ճիշտ» գիծ պահել, որ հնա­զանդ ու խոնարհ մնա: Հայը, նախկին օտա­րի լուծը վզին, ինքն է չոքե-չոք եկել նոր նվա­ճո­ղի մոտ, համբուրել նրա «օրհնված» ոտքը, դեմ տվել վիզը և որպես իր համար մեծա­գույն պարգև առա­ջարկել, որպեսզի նոր տիրա­կա­լը իր ձեռքով հանի հին տիրա­կա­լի լուծը և տեղադրի իր նոր լուծը: Եվ հայը հեռա­ցել է փառք տալով Բարձրյա­լին, որ իրեն այդպի­սի պարգև է շնորհել:

Նույնը տեղի ունե­ցավ 1920-ին‘ հայ բոլշև­իկնե­րը իրենք արյուն թափե­ցին, իրենց ցեղա­կիցնե­րի արյունը առատ թափե­ցին, բայց ի վերջո հասան նրան, որ ազա­տության փոխա­րեն վերջա­պես ստա­ցան ռուսի ձեռքով հայի վզին կրկին անցկացրած ստրուկի լուծը:

Նույնն էլ հիմա է. հենց որ, մեղմ ասած, մարդկանց հիշեցնում են պետության ու ժողովրդի հանդեպ ունե­ցած իրենց պարտա­կա­նություննե­րի մասին, սրանք, «Սովե­տի վախտվա» լուծնե­րը ձեռքնե­րին վազում են Ռուսաստա­նի դեսպա­նա­տուն ու խնդրում են լուծը կրկին վզնե­րին անցկացնել, և թույլ չտալ, որ սեփա­կան պետությունը իրենց դեմը դնի երկրի քաղա­քա­ցու համար նախա­տեսված բոլոր պահանջնե­րը:

Քանի այդ խավը կա, Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րը չեն կարող փոխշա­հա­վետ ու անամպ լինել: Հասկա­նա­լի է, որ Ռուսաստա­նում որոշ շրջա­նակներ, իրենց շահե­րից ելնե­լով, սնուցում և ջրի երե­սին են պահում հայաստանյան այդ խավը: Այդ խավի չեզո­քա­ցումը և ասպա­րե­զից հեռա­ցումը զուտ ներհա­յաստանյան, այսինքն, մեր գործն է: Հակա­ռակ պարա­գա­յում հույս պետք չէ ունե­նալ, թե մի օր Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը նորմալ կլի­նեն: Ինչը մեր համար հույժ կարև­որ է: Ի վերջո, եթե կա մի խավ, որը պատրաստ է ստրկա­վա­յել ծառա­յե­լու, ինչու պետք է մյուս կողմն իրեն նեղություն տա նկա­տի ու սկսի գործակցել արժա­նա­պա­տիվ կեցվածքով խավի հետ:Ստրուկն ավե­լի ձեռնա­տու է: Իսկ ստրուկին ով է սիրում: Այն էլ‘ կամա­վոր ստրուկին: Եվ այդ դիտա­կից էլ նայում են երկրիդ ու ազգիդ»:

Առնչվող Հոդվածներ